Շվեդիայի և Նորվեգիայի միացյալ թագավորություն

Շվեդ-նորվեգական միություն ((շվեդ.՝ Svensk-norska unionen; նորվ.՝ Den svensk-norske union(en))), Շվեդիայի և Նորվեգիայի պետական-իրավական միավորումը իրական միության (ունիայի) հիման վրա։ Պարտադրվել է զենքի ուժով Շվեդիայի կողմից, 1814 թվականի շվեդա-նորվեգական պատերազմից հետո։ Ուժի մեջ է մտել 1814 թվականի նոյեմբերի 4-ից՝ շվեդ թագավոր Կարլ XIII-ին Նորվեգիայի թագավոր ընտրելով։ Շվեդիան և Նորվեգիան ունեին ընդհանուր դիվանագիտական գերատեսչություն, յուրաքանչյուրը պահպանում էր իր օրենքները, կառավարումը, դատարանը, եկեղեցին։ Նորվեգական բանակը (սպաները միայն նորվեգացիներ էին) գտնվում էր թագավորի հրամանատարության ներքո, բայց բանակի օգտագործումը Նորվեգիայի սահմաններից դուրս հնարավոր էր միայն նորվեգական պառլամենտի (ստորտինգ) հատուկ հրահանգով։ Ունիայի, որն արգելակում էր Նորվեգիայի տնտեսական և քաղաքական զարգացումը, գոյության ամբողջ ընթացքում նորվեգացիները պայքարել են նրա խզման համար, և ստորտինգը եղել է այդ պայքարի կենտրոնը։ 1905 թվականի հունիսի 7-ին ստորտինգը որոշում ընդունեց ունիան խզելու մասին։ Խզումը ձևակերպվեց Կարլստադի շվեդա-նորվեգական համաձայնագրով (1905

Շվեդիայի և Նորվեգիայի միացյալ թագավորություն
Դրոշ Զինանշան


Կարգավիճականձնական ունիա և պատմական պետություն
Պետական լեզուշվեդերեն և նորվեգերեն
ՄայրաքաղաքՍտոկհոլմ և Քրիստիանիա
Պետական կարգսահմանափակ միապետություն, asymmetric federalism? և Միապետություն
Կրոնլյութերականություն
Հիմնադրված էնոյեմբերի 4, 1814 թ.


Կաղապար:Նորվեգիա-անավարտ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 555