Շվեդիայի հրեական թանգարան

Շվեդիայի հրեական թանգարան (շվեդ.՝ Judiska museet), հրեաների կրոնին, ավանդույթին և պատմությանը վերաբերող առարկաներին և միջավայրերին նվիրված, մասնավորապես Շվեդիայի հուդայականության հետ կապված թանգարան Ստոկհոլմում[2][3][4]։ Հրեական թանգարանը պատմում է հրեական մտքի, հրեական պրակտիկայի և Շվեդիայի պատմության, հրեական պատմության և շվեդա-հրեական ժառանգության վերաբերյալ։

Շվեդիայի հրեական թանգարան
Տեսակհրեական թանգարան
Երկիր Շվեդիա
ՏեղագրությունՍտոկհոլմ
ՎայրՎասաստան
ՀասցեSjälagårdsgatan 19, 103 12 Stockholm
Հիմնադրվել է1987[1]
Կայքjudiskamuseet.se
Քարտեզ
Քարտեզ

Ակնարկ

խմբագրել

Թանգարանը բացվել է 1987 թվականին Ֆրիհամնենում։ 1992 թվականին տեղափոխվել Ռագնար Էստբերգի նախագծած շենք, որը կառուցվել է 1929-1931 թվականներին՝ որպես աղջիկների դպրոց։ 2016 թվականին թանգարանը կրկին տեղափոխվել է և տեղակայվել Ստոկհոլմի Գամլա ստանի Սյուլագորդսգաթան 19 հասցեում գտնվող նոր տարածք՝ 18-րդ դարի սինագոգ[5]։

Հրեական թանգարանը հիմնադրել են Վիոլա և Աարոն Նեումանները։ Թանգարանը բացվել է 1987 թվականին Շվեդիայի մշակույթի նախարար Բենգթ Գորանսոնյի կողմից։ 1994 թվականին թանգարանը դարձել է Շվեդական թանգարանների ասոցիացիայի առաջին «Տարվա թանգարան» դափնեկիրը[6]։

Պատմություն

խմբագրել

1795 թվականին հրեական ժողովը տեղափոխվել է Ստոկհոլմի Սյուլագորդսգաթան 19 հասցեում գտնվող հին աճուրդային սենյակ։ Շենքում էր գտնվում սինագոգը և կրոնական դպրոցը, որտեղ հանգրվանում էին ռաբբիին, հազանը և կոշերի մսագործը։ Նկուղում է գտնվել միկվան՝ ծիսական բաղնիքը, խոհանոցը, որտեղ ամբողջ համայնքի համար մացա էր թխվում[7]։

Մինչև 1838 թվականը գործող հատուկ օրենքով սահմանվել է, թե ինչպես պետք է հրեաներն ապրեն և վարվեն Շվեդիայում։ Օրենքում ասվում էր, որ հրեաներն առանձին ազգ են, ուստի Սյալագարդսգատանը թագավորության մեջ թագավորություն է[7]։

Հավաքածու

խմբագրել

Թանգարանի մշտական ցուցադրության մաս կազմող հավաքածուները շատ չեն՝ մոտ 800 արտեֆակտ։ Թանգարանի հավաքածուներում առարկաները դասավորված են ըստ ձեռքբերման՝ լինի հրեական համայնքից, թե ուրիշներից։ Հավաքածուները ներկայացնելու այս եղանակը ուշադրության կենտրոնում է դնում մեծամասնության հարաբերությունները փոքրամասնությունների հետ[8]։

Ամբիոն

խմբագրել

Ամբիոնը մնացել է այն ժամանակներից, երբ շենքը սինագոգ էր։ Այն թվագրվում է 19-րդ դարի առաջին կեսին։ Տարբեր վայրերում հայտնվելուց հետո այն հանգրվանել է իր նախնական տեղում։ Երբ հրեական ժողովը 1870-ականներին շենքից տեղափոխվեց, ամբիոնը վաճառվեց որպես շենքի մի մասը զույգին, որն այն տեղափոխեց իրենց հիմնադրած Սիմենի առաքելություն։ Երբ 19-րդ դարի վերջում շենքը վերածվեց ոստիկանության բաժանմունքի, Բերգ-Սանդելսը կապվեց Հյուսիսային թանգարանի հիմնադիր Արթուր Հազելիուսի հետ, և 1890 թվականին ձեռք բերեց ամբիոնն իր նոր թանգարանի համար[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://judiskamuseet.se/6942-2/
  2. «Jewish Museum Stockholm». TripAdvisor. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  3. «The Jewish Museum». This is Stockholm – www.visitstockholm.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  4. «Jewish Museum in Stockholm». www.government.se. Government Offices of Sweden. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  5. «Judiska museet flyttar till Gamla stan - DN.SE». DN.SE (շվեդերեն). 2016 թ․ ապրիլի 11. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
  6. «Årets museum (Museum of the Yesr)». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  7. 7,0 7,1 Թանգարանի մասին
  8. 8,0 8,1 Թանգարանի հավաքածուներ

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվեդիայի հրեական թանգարան» հոդվածին։