Շվեդիայի կառավարման ձևի օրենք (1772)

Գուստավ III Շվեդացի

Շվեդիայի կառավարման ձևի մասին 1772 թվականի օրենք (շվեդ.՝ regeringsform), նախատեսում էր ինքնակալություն (փաստորեն՝ շվեդական քաղաքականությունը իրականության մեջ` դուալիստական միապետություն): Օրենքը ներկայացվեց Գուստավ III թագավորի կողմից և սոցիալական խումբը միաձայն հաստատեց այն 1772 թվականի սեպտեմբերի 21-ին: Օրենքի համաձայն՝ իշխանությունը դասային հասարակարգից անցավ թագավորին և պառլամենտարիզմի դարաշրջանը, որը տևել էր կես դար, ավարտվեց: Այս օրենքի ընդունումը արդյունք էր թագավորի կողմից իրականացված անարյուն հեղաշրջման, որը իրականացվել էր 1772 թվականի օգոստոսի 19-ին: Միության և պաշտպանության մասին օրենքը ընդունվել է 1789 թվականին, որով վերջապես հաստատվեց թագավորի բացարձակ իշխանությունը: Կառավարման ձևի մասին օրենքը գոյատևեց մինչև 1809 թվականի սահմանադրության ընդունումը, որն ավարտվեց շվեդական բացարձակմամբ, ինչը 1809 թվականի մարտի 13հեղաշրջման արդյունքն էր:

Օրենքը, սակայն մնաց Ֆինլանդիայում, որը նույն թվականին դարձավ Մեծ իշխանություն: Կայսր Ալեքսանդր I-ը Բորգոսի սեյմում հանդիսավոր կերպով հայտարարեց «Ես խոստացա պահպանել ձեր սահմանադրությունը, ձեր հիմնական օրենքները. ձեր այստեղ հավաքվելը հաստատում է իմ խոստումների կատարումը »: Հաջորդ օրը Սեյմի անդամները երդում տվեցին, որ «նրանք Ալեքսանդր I կայսրին և ինքնիշխան համառուսաստանյան Ֆինլանդիայի Մեծ Դուքսին ճանաչում են որպես իրենց թագավոր և կպահպանեն տարածաշրջանի հիմնարար օրենքներն ու սահմանադրությունները այն տեսքով, ինճպես նրանք ներկայումս գոյություն ունեն»: Ե՛վ Կառավարման ձևի մասին, և՛ Միության և պաշտպանության մասին» օրենքները ուժի մեջ մնացին Ֆինլանդիայի Մեծ իշխանության գոյության ընթացքում, քանի որ նրանք ինքնավարությունը հաստատեցին որպես Համառուսական կայսրի կառավարման ձև: Ալեքսանդր I-ի ոչ մի հետևորդ հանձն չառավ բացահայտորեն չեղարկել նրա խոստումը, բայց Նիկոլայ II-ի օրոք ռուսիֆիկացման դարաշրջանում փորձ արվեց կատարել այն ենթաօրենսդրական ակտի, մանիֆեստների և օրենքների միջոցով, որոնք ուղղակիորեն հակասում էին գործող սահմանադրությանը:

Մարտի 7-ին (20)-ին Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հանդես եկավ մանիֆեստով[1], որով Ֆինլանդիային վերադարձվեցին ինքնավարության ժամանակաշրջանի բոլոր իրավունքները և չեղյալ հայտարարվեց Ռուսիֆիկացման շրջանի բոլոր սահմանափակումները: Կայսեր գահից հրաժարվելուց և այլ հավակնորդների բացակայության պայմաններում ստեղծվեց մի իրավիճակ, որը թույլ տվեց սահմանադրության 38-րդ կետի համաձայն, խորհրդարանը երկրում ընտրի գերագույն իշխանություն:

1917 թվականի նոյեմբերի 15-ին Ֆինլանդիայի խորհրդարանը, գործող օրենսդրության համաձայն, իրեն հռչակեց պետական բարձրագույն իշխանության տեր և նշանակեց կառավարություն՝ Սենատ: Խորհրդարանն իր առջև խնդիր դրեց կատարել սահմանադրական դրույթների և կառավարման ձևի փոփոխություն[2]:

Դեկտեմբերի 4-ին կառավարությունը խորհրդարան ներկայացրեց Ֆինլանդիայի Սահմանադրության նախագիծ: Ծրագրի առաջնորդող սկզբունքն այն էր, որ Ֆինլանդիան պետք է դառնա ինքնիշխան հանրապետություն: Խորհրդարանը նախագիծը հաստատեց 1917 թվականի դեկտեմբերի 6-ին, այդ օրն էլ համարվում է Ֆինլանդիայի անկախության օր[3]:

Շուտով սկսված Քաղաքացիական պատերազմը փոխեց պատգամավորների վերաբերմունքը հանրապետական համակարգի նկատմամբ, ինչպես նաև պատգամավորների թիվը, ապստամբությանը հարող ծայրահեղ ձախերը Էդուսկունտում ներկայացված չէին: 1918 թվականի մայիսին գումարված խորհրդարանի 92 սոցիալ-դեմոկրատ պատգամավորներից 40-ը թաքնվում էին Ռուսաստանում, իսկ մոտ 50-ը` ձերբակալված էին: Առաջին նստաշրջանին մասնակցեցին 97 աջակողմյան պատգամավորներ և մեկ սոցիալ-դեմոկրատ Մատտի Պաասիվուորին: Պատգամավորների շրջանում հատկապես տարածված էին միապետական գաղափարները: 1918 թվականի օգոստոսի 18-ին Ֆինլանդիայի պառլամենտը Սենատին խնդրեց (58-ից, 44 կողմ) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Ֆինլանդիայում թագավորության անցնելու ուղղությամբ: Այդ միջոցները ձեռնարկվեցին և նույն տարվա հոկտեմբերի 9-ին խորհրդարանը Ֆինլանդիան հռչակեց թագավորություն: Նոր թագավոր դարձավ Գերմանիայի կայսր Վիլհելմ II-ի փեսան` արքայազն Ֆրիդրիխ Կարլը (Ֆրեդրիկ Կաարլեն ֆիննական տառադարձությամբ), որը այդպես էլ երբեք երկիր չներկայացավ, նրա պարտականությունները կատարում էր թագավորության ժամանակավոր կառավարիչ` Ֆինլանդիայի Սենատի (կառավարության) նախագահ Պեր Էվինդ Սվինվուդը: Պատերազմում Գերմանիայի պարտությունից հետո թագավորը հրաժարվեց թագից, դա տեղի ունեցավ 1918 թվականի դեկտեմբերի 12-ին: Նույն օրը խորհրդարանը հաստատեց Սվինվուդի հրաժարականը և գեներալ Մաներնհայմին ընտրեց որպես թագավորության նոր ժամանակավոր կառավարիչ: Կառավարման ձևի օրենսդրական փոփոխությունները տեղի ունեցան 1919 թվականի հուլիսի 17-ին, 1919 թվականի մարտին կայացած խորհրդարանի նոր կազմի ընտրությունից հետո: Կառավարման ձևի մասին նոր օրենք[4] ընդունվեց, և հաստատվեց «Միության և պաշտպանության մասին» օրենքը՝ այն որոշակի երաշխիքներ էր տալիս բուրժուազիային և գյուղացիությանը: Ավարտվեց խառնաշփոթություններ առաջացնող միապետության-հանրապետություն խաղը: Այդ ընթացքում կառավարությունը խորհրդարանին ներկայացրեց երկու փոփոխությունների նախագիծ հանրապետության համար, իսկ երկուսը՝ միապետության համար:

Միության և պաշտպանության մասին օրենքի որոշ դրույթներ Ֆինլանդիայում պահպանվեցին մինչև 1995 թվականը[5]: Օրենսդրական որոշ փոփոխություններ շարունակվեցին մինչև 2000 թվականը, երբ կառավարման ձև դարձավ խորհրդարանական հանրապետությունը[6]:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել