Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիա
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիա (շվեդերեն՝ Kungliga Vetenskapsakademien), Շվեդիայի թագավորական ակադեմիաներից մեկը։ Ակադեմիան անկախ, ոչ կառավարական կազմակերպություն է, որը նպաստում է գիտության՝ հատկապես բնական գիտությունների և մաթեմատիկայի զարգացմանը։
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական ակադեմիաներ, շենք և ազգային ակադեմիա |
Հիմնադրված է | հունիսի 2, 1739 |
Հիմնադիր | Յոհանես Ալստրոմեր, Անդերս Յոհան ֆոն Հոպկեն, Սթեն Կարլ Բիելկե, Կառլ Լիննեյ, Մարթեն Թրիվել և Կարլ Վիլհելմ Քեդերհիլմ |
Վայր | Ֆրեսաթի, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա |
Երկիր | ![]() |
Հասույթ | 15,2 մլն € (2020) |
Դուստր ընկերություններ | Abisko research station? |
Կայք | kva.se(անգլ.)(շվեդ.) |
Մասնակից է | Տիեզերական հետազոտությունների հանձնաժողով[1], Միջազգային գիտական խորհուրդ[2], Association of Learned and Professional Society Publishers?[3], միջակադեմիական համագործակցություն[4] և բոլոր եվրոպական ակադեմիաները[5] |
![]() |
Ակադեմիան 1739 թվականի հունիսի 2-ին հիմնել են բնագետ Կարլ Լինեյը, առևտրական Յոհանես Ալստրոմերը, ինժեներ-մեխանիկ Մարթեն Թրիվելը, քաղաքացիական ծառայողներ Սթեն Կարլ Բիելկեն և Կարլ Վիլհելմ Քեդերհիլմը և պետական գործիչ, գրող Անդերս Յոհան ֆոն Հոպկենը[6]։
Ակադեմիայի նպատակն էր օգտակար գիտելիքի կենտրոնացումը և ակադեմիայի արդյունքները շվեդերեն հրապարակելը։ Ակադեմիան պետք է տարբերվեր Ուպսալում գիտությունների թագավորական ակադեմիայից, որ հիմնվել էր 1719 թվականին և հրատարակում էր լատիներեն։ Գտնվելու վայրը մոտ էր Շվեդիայի մայրաքաղաքին (որն, ի տարբերություն Ուպսալի, այդ ժամանակ չուներ համալսարան) պատահական չէր ընտրված։ Ակադեմիան ստեղծվել է Լոնդոնի թագավորական ընկերության և Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի նմանությամբ։
Անդամներ Խմբագրել
Հիմնադրվելուց ի վեր ակադեմիան ընտրել է մոտ 1.700 շվեդ և 1.200 արտասահմանցի անդամ։ Այժմ այն ունի 450 շվեդ և 175 անդամ, որոնք բաժանվում են տասը «դասերի»[7]՝
- Մաթեմատիկա
- Աստղագիտություն
- Ֆիզիկա
- Քիմիա
- Երկրագիտություն
- Կենսաբանություն
- Բժշկական գիտություններ
- Ինժեներական գիտություններ
- Սոցիալական գիտություններ
- Հումանիտար և գիտության համար ակնառու ծառայությունների համար
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ https://cosparhq.cnes.fr/about/members/national-scientific-institutions/
- ↑ https://council.science/members/online-directory/
- ↑ https://www.alpsp.org/membership-directory
- ↑ https://www.interacademies.org/network/member-academies
- ↑ https://allea.org/members
- ↑ «History»։ The Royal Swedish Academy of Sciences։ Վերցված է 2009-10-18
- ↑ «Kungliga Vetenskapsakademien - The members»։ www.kva.se։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-16-ին։ Վերցված է 2016-06-28