Շվեդիայի բանակի թանգարան
Շվեդիայի բանակի թանգարան (շվեդ.՝ Armémuseum), ռազմական պատմության թանգարան Ստոկհոլմի Էստերմալմ շրջանում: Վերաբացվել է 2002 թվականին՝ երկար ժամանակ փակված լինելուց հետո, և 2005 թվականին ստացել է Ստոկհոլմի լավագույն թանգարանի կոչումը: Թանգարանը ներկայացնում է Շվեդիայի ռազմական պատմությունը, ներառյալ երկրի չեզոքության ժամանակակից քաղաքականությունը, ինչպես նաև Շվեդիայի բանակը[4]:
Շվեդիայի բանակի թանգարան | |
---|---|
Տեսակ | ռազմական թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ստոկհոլմ[1] |
Վայր | Էստերմալմ |
Մասն է | Ռազմական պատմության շվեդիայի ազգային թանգարաններ |
Հասցե | Ռիդդարգատան |
Հիմնադրված է | 1877[2] և 1879[2] |
Այցելուներ | 86 112[3] |
Կոորդինատներ: 59°20′5″ հս․ լ. 18°4′49″ ավ. ե. / 59.33472° հս․. լ. 18.08028° ավ. ե. | |
Կայք | armemuseum.se |
ՊատմությունԽմբագրել
Շվեդիայի բանակի թանգարանը 1879 թվականից, բացման օրից ի վեր, տեղակայված է Ստոկհոլմի Էստերմալմ շրջանի Արթիլլերիգարդենում: 17-րդ դարի կեսերից այս վայրն օգտագործվել է ռազմական նպատակներով, և շուրջ 300 տարի այստեղ է տեղակայված եղել հրետանու հիմնական պահեստը: Ներկայիս շենքերը կառուցվել են 18-րդ դարի վերջում: Թանգարանն ի սկզբանե հայտնի էր որպես հրետանային թանգարան, և բանակի թանգարան անվանումը ստացել է 1930-ականների սկզբին, որպեսզի ավելի ճշգրիտ արտացոլի թանգարանի գործունեությունը: Թանգարանում իրականացվել է մեծ վերանորոգում, և նոր ժամանակակից շենքը բացվել է 1943 թվականին[5]:
ՑուցադրություններԽմբագրել
Ցուցադրություններում ներկայացված են պատերազմի և խաղաղության ժամանակ զինվորների, նրանց ընտանիքների և ընդհանուր բնակչության կենսապայմանները: Դրանք ներառում են անցյալ դարերի զինվորների իրական չափերի ֆիգուրներ, ինչպես նաև շվեդական զորքերի խոշոր մարտերի, զենքի, ռազմական հագուստի և պատերազմի այլ ատրիբուտների տեսարաններ: 17-րդ և 18-րդ դարերում Շվեդիայի կողմից գերեվարված ռազմավարն ու դրոշները ցուցադրվում են հատուկ սենյակում:
Թանգարանում ներկայացված է նաև շվեդ դիվանագետ, Հոլոքոստի ժամանակ նացիստներից հազարավոր մարդկանց կյանքեր փրկած Ռաուլ Վալենբերգի մասին պատմող փոքրիկ ցուցադրություն:
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շվեդիայի բանակի թանգարան կատեգորիայում։ |