Շվեդական սոցիալիզմ

Սկանդինավյան երկրներում ձևավորված հասարակարգը անվանում են Շվեդական Սոցիալիզմ:

Շվեդիայում պետությունը վերահսկում է արտաքին առևտուրը և կապիտալի արտահանումը, նվազել են արտադրության վարկավորման տոկոսադրույքները։ Պետական բյուջեից ֆինանսավորվում են կապիտալ շինարարությունը (բնակարանաշինությունը նույնպես) և գյուղատնտեսական արտադրությունը։ Կիրառվում է հարկման այնպիսի համակարգ, որի շնորհիվ ազգային եկամուտը վերաբաշխվում է բնակչության քիչ ապահով շերտի օգտին։ Սոցիալական արտոնությունները տարածվում են բնակչության բոլոր խավերի և օրինական ձևով Շվեդիայում բնակվող օտարերկրացիների վրա։ Բոլոր այս միջոցները նպաստում են հասարակության կենսամակարդակի բարձրացման վրա։

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

Համաշխարհային պատմություն 12. Հումանիտար հոսք [1]


  1. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-06-ին։ Վերցված է 2014-07-15