Շուշիկ Գրիգորյան

խորհրդային հայ դերասանուհի
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Շուշիկ Սարգսի Գրիգորյան (մայիսի 20, 1917(1917-05-20), Հինշեն, ԽՍՀՄ - 1996, Երևան, Հայաստան), խորհրդային հայ դերասանուհի։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1979)։

Շուշիկ Գրիգորյան
Ծնվել էմայիսի 20, 1917(1917-05-20)
ԾննդավայրՀինշեն, ԽՍՀՄ
Մահացել է1996
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն

խմբագրել

Շուշիկ Գրիգորյանը ծնվել է 1917 թվականի մայիսի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հինշեն գյուղում։ Բեմական գործունեությունն սկսել է 1935 թվականից՝ Բաքվի հայկական թատրոնում։ 1939 թվականին, ավարտելով տեղի թատերական ուսումնարանը, տեղափոխվել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոն[1]։

Դերերը թատրոնում

խմբագրել
Հեղինակ Ներկայացում Դեր
Գաբրիել Սունդուկյան Էլի մեկ զոհ Բարբարե
Տ․ Վարդազարյան Ադելաիդան նորահարս Ադելաիդա
Ալեքսանդր Շիրվանզադե Նամուս Շպպանիկ
Ալեքսանդր Շիրվանզադե Չար ոգի Շուշան
Ալեքսանդր Շիրվանզադե Մորգանի խնամին Նատաշա
Ա. Պապայան Աշխարհն, այո, շուռ է եկել Նուբար
Ալեքսանդր Օստրովսկի Հորձանուտ Աննա
Մաքսիմ Գորկի Քաղքենիներ Ակուլինա

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Ֆիլմ Դեր
1989 Աճպարար դրվագ
1989 Մենավոր ընկուզենին Մարիամ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն ։ ՀԵՏԱԴԱՐՁ…». archive.li. 2016 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.