Շուշանիկ Միլտոնյան (Սուսաննա Միլտոնյան) (հուլիսի 2, 1940(1940-07-02), Վենետիկ, Իտալիա[1] - հոկտեմբերի 7, 2022(2022-10-07)[2], Բրյուսել, Բելգիա), բելգիահայ տավղահարուհի և երաժշտական մանկավարժ[3]։

Շուշանիկ Միլտոնյան
Ծնվել էհուլիսի 2, 1940(1940-07-02)
Վենետիկ, Իտալիա[1]
Երկիր Բելգիա
Մահացել էհոկտեմբերի 7, 2022(2022-10-07)[2] (82 տարեկան)
Բրյուսել, Բելգիա
Մասնագիտությունտավղահար և համալսարանի դասախոս
Գործիքներտավիղ[1]
ԱշխատավայրԲրյուսելի թագավորական կոնսերվատորիա
ԿրթությունՎենետիկի Բենեդետտո Մարչելլոյի անվան կոնսերվատորիա[1]
 Susanna Mildonian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սուսաննա Միլտոնյանը ծնվել է 1940 թվականի հուլիսի 2-ին, Վենետիկում։

1959 թվականին, ավարտելով Վենետիկի կոնսերվատորիան (Մարգարիտ Չիկոնյարիի դասարան)[4], դարձել է նույն կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Համերգային ելույթները սկսվել են 13 տարեկանից, շրջագայել է աշխարհի շատ երկրներում (Հայաստանում հանդես է եկել 1968 թ.-ին)։ 1959 թվականին Թել Ավիվում տավղահարների միջազգային մրցույթի, 1962 թվականին՝ Փարիզի ազգային կոնսերվատորիայի, 1964 թվականին՝ Շվեյցարիայի, 1971 թվականին Մարսել Տուրնիեի անվան և տասնյակ այլ միջազգային մրցույթների դափնեկիր է[5]։

 
Նիդեռլանդների թագուհի Յուլիանան և արքայադուստր Մարգրիտն ընդունել են Սուսաննա Միլտոնյանին։ Միլտոնյանի կողքին իր 3-ամյա դուստրն է՝ Ալիսան, 1969թ․ Ամստերդամ)

1960 թվականից բնակվել է Փարիզում, ապա դարձել է Բրյուսելի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարը։ Համերգային հայտագիրն ընդգրկում է հնագույն երաժշտությունից մինչև նորագույնը։

Շուշանիկ Միլտոնյանը մահացել է 2022 թվականի հոկտեմբերին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 539.
  2. 2,0 2,1 2,2 https://rateyourmusic.com/artist/susanna-mildonian
  3. Pâris, Alain (2015). Le Nouveau Dictionnaire des interprètes (French). Paris: Laffont. ISBN 978-2-221-14576-0.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Baghdasaryan, Aram. «AV Production - Սուսաննա Միլտոնյան». avproduction.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.(չաշխատող հղում)
  5. «La harpiste belge Susanna Mildonian est décédée». RTBF (ֆրանսերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուշանիկ Միլտոնյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 539