Յուլի Գերմանովիչ Շուբ (դեկտեմբերի 15, 1920(1920-12-15), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - նոյեմբերի 27, 2004(2004-11-27), Մոսկվա, Ռուսաստան), սովետական և ռուսական թատերագետ, սովետական թատրոնի աչքի ընկնող գործիչ, «Տեատր» ամսագրի գլխավոր խմբագիր։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր գործիչ (1994 թվական)[1], Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի և Պատվո նշանի ասպետ։

Յուլի Շուբ
ռուս.՝ Юлий Германович Шуб
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 15, 1920(1920-12-15)
ԾննդավայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էնոյեմբերի 27, 2004(2004-11-27) (83 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎոստրյակովոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Խորհրդային Ռուսաստան,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Մասնագիտությունթատերագետ, թատերական քննադատ և խմբագիր
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մոսկվայում նշանավոր մենշևիկ, հեղափոխական շարժումների ակտիվ մասնակից (երկու անգամ ձերբակալվել է հեղափոխական գործողությունների համար), ՌՍԴԱԿ-ի անդամ, Բունդի անդամ (Եվրոպական աշխատանքային միություն), 1905 թվականին Պրեսնում հեղափոխական իրադարձությունների ժամանակ կռիվների (վիրավորվել է) և Փետրվարյան հեղափոխության (Պետրոգրադի կայազորից մեկի գնդերից Պետրոխորհրդի անդամ) մասնակից Գերման Վլադիմիրովիչ Շուբի ընտանիքում։ Մայրը՝ Յ. Գ. Շուբան, Ֆենյա Մաիսևնա Շուբ, ի ծնե անունը Տումարկինա, հեղափոխությունից առաջ նույնպես եղել է ՌՍԴԱԿ-ում։

1929 թվականին Յուլի Գերմանովիչ Շուբի հայրը, այդ ժամանակ դառնալով Պետական Պլանային կոմիտեի առաջավոր տնտեսագետներից մեկը, ձերբակալվում և արդյունքում դատապարտվում է այսպես կոչված «Կենտրոնական կոմիտեի մենշևիկների միության բյուրոյի» կեղծված գործի մեղադրանքով։ Նրա դեմ ներկայացված էր «Սովետական իշխանությունը ներխուժման միջոցով տապալելու մասին դավադրություն» կազմակերպելու անհեթեթ մեղադրանք։ Հետաքննությանը «համագործակցել» նա հրաժարվում է՝ հայտարարելով. «Ես ձեր կատագերգությանը չեմ մասնակցի»։ Բազմիցս հայտարարել է հացադուլներ, այդ թվում չոր՝ բողոքելով կալանքի պայմանների դեմ և ցանկանալով ընտանիքի հետ հանդիպել։ Այն բանի համար, որ «նա մնաց հաստատուն մենշևիկ և սովետական ռեժիմի անքակտելի թշնամի, չէր թաքցնում իր հակահեղափոխական հայացքները»[2], 1927 թվականի հոկտեմբերի 5-ին Չելյաբիսկի բանտում Գ. Վ. Շուբը մահապատժի ենթարկվեց։

Յուլիա Շուբի համար երկրորդ հարազատ տուն դարձավ հայրիկի դպրոցական ընկերոջ՝ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատորնի ականավոր գործչի, Կ. Ս Ստանիսլավսկու և Վլ. Ի. Նեմիրովիչ-Դանչենկոյի ամենամոտ գործընկերոջ, այդ դարաշրջանի ամենափայլուն մարդկանցից մեկի, «Աննա Կրենինայի», «Մեռած հոգիների» և այլ ուրիշ ներկայացումների բեմադրող Վասիլի Գրիգորևիչ Սախնովսկիու տունը[3]։ Հենց այստեղ ծնվեց և ձևավորվեց նրա սերը թատրոնի հանդեպ։

Մասնագիտական գործունեությունը խմբագրել

1948 թվականին ավարտել է Լունաչարսկու անվան Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտը։ Ավելի շուտ՝ 1945 թվականից սկսել է աշխատել Համառուսական թատրոնական միությունում (ՀԹՄ)։ Այստեղ աշխատել է 19 տարի՝ խորհրդատուից հասնելով մինչև հրատարակչության գլխավոր խմբագիր։ Հենց այդ շրջանում Յ. Գ. Շուբի շնորհիվ հրատարակչությունը փոքր «օժանդակ» ՀԹՄ ստորաբաժումից վերածվեց բարձրակարգ թատերական գրականության թողարկման համամիութենական նշանակության կենտրոն։

1964-1973 թվականներին եղել է «Արվեստ» հրատարակչության գլխավոր խմբագրի տեղակալ։ Յ. Գ. Շուբի մասնակցությամբ «Արվեստ»-ը «հրատարակել» է իր հայտնի գրքային շարքերը, ինչպիսիք են՝ «Կյանքն արվեստում», «Համաշխարհային արվեստի հուշարձաններ», «Աշխարհի քաղաքները և թանգարանները», և այլն, թողարկել է թատորնի պատմության մեջ դասական դարձած գրեքերի շարք, վաղուց բիբլիոգրաֆիկական հազվագյուտ գրքերի վերածված գեղանկարչության պատմության ալբոմներ և այլն։ Այդ շրջանում «Արվեստ»-ը դարձավ համաշխարհային դասի հրատարակչություն՝ ձեռագրերի, մատենագիտական սարքի, հրատարակման պոլիգրաֆիական որակի պատրաստման մակարդակով։ Դրա ապցույցն է այն միջազգային բազմաթիվ պարգևները, որոնց ստացել են այդ ժամականաշրջանում «Արվեստի» կողմից թողարկված գրքերը։

Նրա սեփական նվիրվածությունը Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի ոճին և մշակույթին ոչ մի կերպ չի ազդել նրա նկարչական աշխարհահայացքի վրա։ Մեծ է նրա դերը Վսեվոլադ Մեյերհոլդի «վերականգնողության» մեջ մոռացությունից երկար տարիներ անց. Յ. Գ. Շուբի ակտիվ մասնակցությամբ ՀԹՄ և «Արվեստ» հրատարկչություններում 1960-ակաան թվականներին թողարկվեցին «լռության դավադրությունը» ոչնչացնող հայտնի հրատարակումները խոշոր պատկերի շուրջը՝ «Հանդիպում Մեյերհոլդի հետ» ժողովածուն, հենց Վարպետի՝ Նինա Վելեխովայի կողմից գրված «Խոսելով Մեյերհոլդի հետ» երկհատոր ստեղծագործությունը։

1973 թվականին Յ. Գ. Շուբը տեղափոխվում է «Տեատր» ամսագիր, որտեղ աշխատել է մեկ քառորդ դարից ավել, սկզբից գլխավոր խմբագրի տեղակալ, իսկ 1992 թվականից՝ գլխավոր խմբագիր։ Նրա շնորհիվ ամսագիրը դարձավ երկրի գլխավոր մշակութային հրատարակչությունը՝ ոչ միայն հրապարակելով ներկայացումների գրախոսությունները և «արտացոլելով» ներկայացման պրոցեսը, այլ մեծապես ահրստակեցնելով այդ պրոցեսը։ Դասական երաժշտության, դասականի «արդիականացման» և այլնի մասին հայտնի քննարկումները, որոնք «Տեատրի» էջում ներկայացնում էին թատերական արվեստի լավագույն տեսաբանները և պրակտնիկները «լճացման», բայց թատրոնի համար բացառիկ բեղումնավոր 1970-1980-ական թվականներին, հաճախ ցանկացած ներկայացումից լինում էին ավելի պայծառ ու հետաքրքիր և հավերժ անցնում էին գեղարվեստական մտքերի պատմության մեջ։

Թաղվել է Մոսկվայում, Վաստրյակովսկիու պանթեոնում։

Մրցանակներ խմբագրել

  • ՌՍՖՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող
  • ՌՍՖՍՀ-ի արվեստի վաստակավոր գործիչ
  • «Հարգանքի նշան» շքանշան
  • Կարմիր աշխատանքային դրոշի շքանշան
  • Մեդալներ

Ընտանիք խմբագրել

Յ. Գ. Շուբի կինը՝ Նինա Վելեխովան, ում հետ նրանք հանդիպել են նախքան Թատերական արվեստի ռուսական ինստիտուտ անցնելը և անցել են ամբողջ կյանքը՝ ձեռքը ձեռքին տված, եղել է թատերական առաջավոր քննադատ և 1950-1990 թվականների բանաստեղծ։

Յ. Շուբի և Ն. Վելեխովոյի որդին հայտնի լրագորղ Լեոնիդ Վելեխովն է։

Յ. Շուբի և Ն. Վելեխովոյի դուստրը թատերագետ Մարիաննա Շուբն է։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Յուլի Շուբը անվանվել է այն հոր մոտ ընկերոջ՝ մենշևիկների առաջնորդ Յուլիա Մարտովի պատվին։ Մարտովը, ինչպես հայտնի է, մինչ գաղափարական պայթյունը եղել է Վ. Ի. Լենին-Ուիլյանովի ամենամոտ ընկերը և միակ մարդը, ում հետ Լենինը խոսում էր «դու»-ով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 14 марта 1994 года № 503 «О присвоении почётных званий Российской Федерации творческим работникам»
  2. Выписка из протокола № 10 заседания Тройки УНКВД по Челябинской области от 2 октября 1937 года
  3. В. Г. Сахновский выведен очень его любившим Михаилом Булгаковым в «Театральном романе» под именем Ивана Александровича Полторацкого: «Приходил гладко выбритый, с римским упадочным профилем, капризно выпяченной нижней губой, председатель режиссерской корпорации Иван Александрович Полторацкий. — Миль пардон. Второй акт уже пишете? Грандиозно! — восклицал он и проходил в другую дверь, комически поднимая ноги, чтобы показать, что он старается не шуметь».