Կնուտ Շուբերտ (գերմ.՝ Knut Schubert, սեպտեմբերի 9, 1958(1958-09-09), Բաուտցեն, Դրեզդեն, Արևելյան Գերմանիա), գերմանացի գեղասահորդ, հանդես է եկել զուգասահքում։ Սկզբում հանդես է եկել քրոջ՝ Կատյա Շուբերտի հետ, հետո «SC Dynamo Berlin»-ի սառույցի վրա՝ Բիրգիտ Լորենցի հետ՝ նշանավոր մասնագետ Հայդեմարի Շտայներ-Վալտերի ղեկավարությամբ։

Կնուտ Շուբերտ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Գերմանիա և  Արևելյան Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 9, 1958(1958-09-09) (65 տարեկան)
Ծննդավայր՝Բաուտցեն, Դրեզդեն, Արևելյան Գերմանիա

ԳԴՀ առաջնություններում Լորենցն ու Շուբերտը երկու անգամ դարձել են գեղասահքի ոսկե մեդալակիրներ և Եվրոպայի առաջնություններում՝ բրոնզե մեդալակիրներ` թեժ պայքարում հաղթելով խորհրդային զույգերի։

Զույգը փոքր-ինչ տարբերվում էր ԳԴՀ դպրոցի մյուս զույգերից։ Սահքի ոճը ավելի պարային էր, երաժշտական, կատարվում էին բարդ պահումներ, ինչպես օրինակ, ակսել պահում երեք պտույտով մի ձեռքով։ Տիրապետում էր մինչև վեց մետր երկուսուկես պտույտով ակսել թռիչքի։

Ներկայումս աշխատում է որպես գեղասահքի մարզիչ։ Նրա սաներից են այնպիսի սպորտային զույգեր, ինչպիսիք են Պեգի Շվարցը և Ալեքսանդր Կյունինգը, Դոմինիկա Պջենտկովսկայան և Դմիտրի Խրոմինը[1], Ռեբեկա Դենկեն և Դանիել Վենդեն[2] և ուրիշներ։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Լորենցի հետ
Մրցումներ 1979-80 1980-81 1981-82 1982-83 1983-84 1984-85 1985-86
Ձմեռային օլիմպիական խաղեր 5
Աշխարհի առաջնություն 9 7 8 6
Եվրոպայի առաջնություն 4 5 3 3 4
ԳԴՀ առաջնություններ 1 2 2 2 1 2
NHK Trophy 2 2
«Московские новости» թերթի մրցանակի մրցաշար 4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Д. Пёнтковская и Д. Хромин(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  2. Р.Хандке и Д.Венде(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում