Շուաֆատ փախստականների ճամբար

Շուաֆատ փախստականների ճամբար (երբեմն Շոաֆատ, եբրայերեն՝ מחנה הפליטים שועפאט‎, արաբ․՝ مُخَيَّم لاجِئين شعفاط‎‎), գտնվում է Երուսաղեմի հյուսիս - արևելյան հատվածում։ Տեղակայված է արաբական Ռաս Համիսի և հրեական Պիսգատ Զեեվի միջև։ Դա Երուսաղեմի ներսում տեղակայված պաղեստինյան փախստականների միակ ճամբարն է (ընդհանրապես Իսրայելի վերահսկվող տարածքներում)[1]։

Բնակավայր
Շուաֆատ փախստականների ճամբար
եբրայերեն՝ מחנה הפליטים שועפאט
արաբ․՝ مُخَيَّم لاجِئين شعفاط‎‎
ԵրկիրՊաղեստին Պաղեստին
Շուաֆատ փախստականների ճամբար (Պաղեստինյան ինքնավարություն)##
Շուաֆատ փախստականների ճամբար (Պաղեստինյան ինքնավարություն)

Պատմություն խմբագրել

Այս տարածաշրջանը կառուցվել է 1965-1966 թթ. Հորդանանի (որն այն ժամանակ կառավարվել է Արևելյան Երուսաղեմի և Արևմտյան թևի կողմից), արաբական փախստականների վերաբնակեցման համար` ՄԱԿ ՓԳՀ-ին հատկացված տարածքում։ Սա վերջին ճամբարն է, որ կառուցվել է Պաղեստինի 1948 թվականին փախստականների համար։ Սկզբում այն նախատեսված էր 1500 փախստականների համար և կազմում էր 203 դունամա։ Տասնվեցօրյա պատերազմից հետո այստեղ տեղափոխվեցին նոր փախստականներ։ Պատերազմից հետո Երուսաղեմի սահմաններն ընդլայնվեցին, իսկ փախստականների ճամբարը գրեթե մտավ քաղաքի մեջ։ Այսպիսով, տեղի բնակիչները ստացան Իսրայելու բնակության թույլտվություն (բայց ոչ քաղաքացիություն

Թաղամասի բնակչությունը շարունակում էր աճել, և, ըստ տարբեր կազմակերպությունների գրառումների, ութհազարից[2] հասավ մինև քսան[3] հազարի։

Քաղաքի ենթակառուցվածքն այնքան էլ զարգացած չի, ոչ բոլոր տներն են միացված կոյուղուն։ Անտեսելով բոլոր նախազգուշացումները, բնակիչները շենքերի վրա բարձրացնում են երրորդ, չորրորդ հարկերը, որոնց հիմքերը նախատեսված են միայն 1-2 հարկերի համար[4]։ Ճամբարը շատ է տուժում հանցագործություններից, քանի որ Իսրայելի ոստիկանությունը հազվադեպ է մտնում այնտեղ անվտանգության նկատառումներով, իսկ պաղեստինյան ոստիկանությանը թույլ չեն տալիս մուտք գործել Իսրայելի տարածք[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Шуафат». ejwiki.
  2. «שכונת שועפט». jerusalem.muni.il (եբրայերեն).
  3. Ir Amim Jerusalem Bulletin 28 авг. 2006
  4. «SHU'FAT CAMP». UNWRA (անգլերեն).

Արտաքին հղումներ խմբագրել