Շոստակովիչի անվան պետական ֆիլհարմոնիա (Սանկտ Պետերբուրգ)
Սանկտ Պետերբուրգի ակադեմիական ֆիլհարմոնիա, Պետերբուրգի պետական մշակութային հաստատություն, ռուսական ֆիլհարմոնիկ ընկերություններից ամենահինը: Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ սիմֆոնիկ նվագախմբի ելույթների և փորձերի մշտական վայրը:
![]() | |
Տեսակ | համերգասրահ և Ֆիլհարմոնիա |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
Կազմված է | Philharmonia Small Hall? և Philharmonia Large Hall, Saint Petersburg? |
Անվանված է | Դմիտրի Շոստակովիչ |
Հիմնադրված է | 1921 |
Բացված | հունիսի 12, 1921 |
Պարգևներ | |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը կարող է տեղավորել ավելի քան 1500 ունկնդիր և գտնվում է ազնվական ժողովի նախկին տանը՝ Միխայլովսկայա փողոց, 2 հասցեում։ Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը գտնվում է Էնգելգարդտի տանը՝ Նևսկի պողոտա 30 հասցեում:
Պատմություն
խմբագրելՖիլհարմոնիկ ընկերության նախորդը, որը բացվել է 1921 թվականի հունիսի 12-ին, համարվում է 1802 թվականին հիմնադրված ֆիլհարմոնիկ ընկերությունը՝ առաջինը Եվրոպայում և աշխարհում։ Պետրոգրադի պետական ֆիլհարմոնիայի մասին դրույթը հաստատվել է 1921 թվականի մայիսի 13-ին ՌԽՖՍՀ լուսավորության ժողկոմ Ա.Վ. Լունաչարսկու կողմից[1]։
Ներկայիս Մեծ դահլիճը կառուցվել է 1839 թվականին ճարտարապետ Փոլ Ժակոտի կողմից՝ Սանկտ Պետերբուրգի ազնվականների ժողովի համար։ Շենքի ճակատը նախագծվել է Կարլ Ռոսսիի կողմից: 1840-ականների վերջերից այս դահլիճը դարձել է մայրաքաղաքի երաժշտական կյանքի կենտրոնը։ Այստեղ ելույթ են ունեցել Ֆերենց Լիստը, Անտոն Ռուբինշտեյնը, Կլարա Շումանը, Ռիխարդ Վագները, Պոլինա Վիարդոն, Պյոտր Չայկովսկին , Մոդեստ Մուսորգսկին։ Հենց այս բեմում է Աննա Պավլովան առաջին անգամ հայտնվե; մահացող կարապի կերպարով:
1887 թվականին Սանկտ Պետերբուրգի ազնվական ժողովում դիմակահանդեսի ժամանակ է մահացել Պյոտր Իլյիչ Չայկովսկու սիրելի զարմուհին՝ Տատյանա Դավիդովան։ Պաշտոնական պատճառ է դարձել «սրտի կաթվածը», բայց ինքը՝ կոմպոզիտորը, գրել է աղջկա թմրամոլության և պարահանդեսում դրանցով «թունավորվելու» մասին։
1922 թվականին շենքում է տեղի ունեցել մետրոպոլիտ Վենիամինի դատավարությունը։
Լենինգրադի ֆիլհարմոնիայի ԶԿՌ ԱՍՕ առաջին հյուրախաղից հետո՝ գլխավոր դիրիժոր Եվգենի Մռավինսկին Մոսկվայում, Լենինգրադի պետական ֆիլհարմոնիայում պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1940 թվականի հունիսի 1-ի հրամանագիր)[2]։
1942 թվականի օգոստոսի 9-ին պաշարված Լենինգրադում տեղի է ունեցել Դ. Շոստակովիչի յոթերորդ սիմֆոնիայի ներկայացումը, որն ունեցել է հսկայական հոգեբանական, քարոզչական և քաղաքական նշանակություն։ Ի հիշատակ այս իրադարձության, 1985 թվականին ֆիլհարմոնիայի պատին տեղադրվել է հուշատախտակ՝ «Այստեղ՝ Լենինգրադի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, 1942 թվականի օգոստոսի 9-ին Լենինգրադի ռադիոկոմիտեի նվագախումբը դիրիժոր Կ. ի. Էլիասբերգի ղեկավարությամբ կատարեց Շոստակովիչի յոթերորդ (Լենինգրադի) սիմֆոնիան»[3]:
Լենինգրադի ֆիլհարմոնիայի Փոքր (կամերային) դահլիճը բացվել է 1949 թվականի մայիսի 15-ին։ Այն կրում է կոմպոզիտոր Միխայիլ Գլինկայի անունը։
1975 թվականին ֆիլհարմոնիան կոչվել է Դ.Դ.Շոստակովիչի անունով։
Գործունեություն
խմբագրելՖիլհարմոնիան իրականացնում է համերգային, երաժշտական, դասախոսական և հրատարակչական գործունեություն։ Ունի ընդարձակ գրադարան։
Հիմնական կատարողական խումբը Ֆիլհարմոնիկ սիմֆոնիկ նվագախումբն է, որը ճանաչվել է որպես Ռուսաստանի վաստակավոր անսամբլ։ Կես դար (1938-1988 թվականներ) նվագախումբը ղեկավարել է Եվգենի Մռավինսկին, նրան այս պաշտոնում փոխարինել է Յուրի Տեմիրկանովը (1938-2023 թվականներ)։
Գեղարվեստական ղեկավար
խմբագրել- Յուրի Թեմիրկանով (1938-2023 թվականներ)
Կատարողներ
խմբագրել- Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի Ռուսաստանի վաստակավոր անսամբլի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբ (գլխավոր դիրիժոր՝ Ն. Ալեքսեև)
- Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ա. Դմիտրիև, դիրիժոր՝ Վ. Ալտշուլեր)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Становление советской филармонии. 1921—1940 гг». Արխիվացված է օրիգինալից 2021-08-12-ին. Վերցված է 2021-08-12-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 44 (օգնություն) - ↑ «Российский государственный архив социально-политической истории (РГАСПИ). Решения ПБ ЦК ВКП(б) за 27 мая — 23 июня 1940 г. (протокол № 17)». Արխիվացված է օրիգինալից 2021-08-12-ին. Վերցված է 2021-08-12-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 105 (օգնություն) - ↑ «Михайловская ул., 2, мемориальная доска». Энциклопедия Санкт-Петербурга. Комитет по государственному контролю, использованию и охране памятников истории и культуры и др. Արխիվացված է օրիգինալից 2019-04-27-ին. Վերցված է 2017-01-05-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոստակովիչի անվան պետական ֆիլհարմոնիա (Սանկտ Պետերբուրգ)» հոդվածին։ |