Շոշկա վանք, Հայ առաքելական եկեղեցի Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղից հյուսիս–արևելք ընկած տարածքում, լեռնային բարձունքի վրա[1]։ Վերջինիս բարձր դիրքը հնարավորություն է տալիս վանքը տեսնել մեծ հեռավորությունից։

Վանք
Շոշկա վանք
ԵրկիրԱրցախ
ԹեմԱրցախի թեմ 
Հիմնադրման թվական12-13-րդ դարեր
Վիճակվերանորոգված

Պատմություն խմբագրել

Վանքը կառուցվել է 12-13-րդ դարերում։ Ունի միանավ դահլիճի հորինվածք։

Վանքը վերանորոգման ժամանակ ձևափոխությունների է ենթարկվել։ Հատակագիծն անհամաչափ է։ Եկեղեցում կա խորանային բեմ՝ զարդարված խաչաքանդակներով, գավթի հետ միացնող դուռ և երեք պատուհան։ Վանքը տեղական քարից կառուցված եռանավ բազիլիկ է։ Հին ժամանակներում այստեղ պահվել են երկու ձեռագիր սաղմոսների ժողովածու և մագաղաթի վրա գրված Ավետարան։ Տեղանքի ուսումնասիրությունները վկայում են, որ վաղ միջնադարում այստեղ քրիստոնեական կառույց էր գտնվում։

Թուրք հրոսակախմբերը հիմնահատակ ավերել են վանքը։ 17-րդ դարում եկեղեցին վերակառուցվել է, իսկ վերջնական տեսքը ստացել է 1999 թվականի վերանորոգումների արդյունքում, որը ամբողջովին տարբերվում էր իր նախնական տեսքից։ Պատերի շարվածքում օգտագործված են հին կառույցների քարերը։ Շրջակայքում նկատելի են ավերված շենքերի հետքեր։ Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների՝ նախկին եկեղեցին տարածաշրջանի գլխավոր սրբավայրերից է եղել, որը վերանորոգվելով ներկայումս հանդիսանում է Արցախի Հանրապետության ուշագրավ հուշարձաններից մեկը[2]։

Շոշկա վանքից մի հրանալի տեսարան է բացվում Վարանդա և Ամարաս գետահովիտների վրա։ Հարկ է նշել, որ վանքից երևում է Շուշի քաղաքը, որն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՇՈՇԿԱ ՎԱՆՔ, ԱՐՑԱԽ». Նարէ Աթոյան.
  2. «Շոշկա վանք».