Շոն Ռոբերթս (անգլ.՝ Shawn Roberts, ապրիլի 2, 1984(1984-04-02)[1], Սթենֆորդ, Perth County, Օնտարիո, Կանադա), կանադացի դերասան։

Շոն Ռոբերթս
Ծննդյան թիվ՝ապրիլի 2, 1984(1984-04-02)[1] (39 տարեկան)
Ծննդավայր՝Սթենֆորդ, Perth County, Օնտարիո, Կանադա
Քաղաքացիություն՝ Կանադա
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 0731575

Կենսագրություն խմբագրել

Շոն Ռոբերթսը ծնվել է 1984 թվականի ապրիլի 2-ին Օնտարիո (Կանադա) նահանգի Ստենֆորդ քաղաքում։ Ներկայիս հայտնի դերասանի կարիերան սկսվել է տասներկու տարեկանում՝ «Կարմիր գլխարկը» դպրոցական ներկայացման մեջ գայլի դերով։ դրանից հետո, Ռոբերտ Ֆորսայթը՝ Շոնի ընկերներից մեկի հայրը, խորհուրդ տվեց, որ ծնողները տղային տանեն «Սիրեններ» սերիալի քասթինգին (1994)։

Կարիերա խմբագրել

Նրա դեբյուտը եղել է «Էմիլի Նորալուսին» հեռուստասերիալում (1998), որի պրոդյուսերը Մայքլ Դոնովան է։ Ֆորսայթն օգնել Շոնին նոր սերիալում ստանալ մշտական դեր։ Սերիայի եթեր դուրս գալու հետ մեկտեղ, նա նկարահանվում էր նաև այլ հեռուստանախագծերում և ֆիլմերում։ Ստեղծագործական ուղու վաղ փուլում Շոն Ռոբերթսը կարողացել է նկարահանվել բազմաթիվ հեռուստատեսային ժապավեններում։

Շոնը էլ ավելի հայտնի դարձավ «Իքս Մարդիկ» ֆիլմում նկարահանվելուց հետո (2000)։ Խոստումնալից երիտասարդ դերասանը, ֆիլմում ունեցավ փոքր դեր։ «Իքս մարդիկ» ֆիլմից հետո նման հոլիվուդյան ֆիլմերում խաղացել է տարբեր դերեր, ինչպիսիք են` «Դեգրասի, հաջորդ սերունդ», «Սիրո վիրուս» (2001)՝ Քիրստեն Դանստի հետ և The House on Turk Street (2002) ֆիլմում՝ Սեմյուել Լ. Ջեքսոնի հետ։

2009 թ.-ին Շոն Ռոբերթսը հրավիրվել է նկարահանվելու «Գերբնական» հեռուստասերիալում։ Հինգերորդ սեզոնի երկրորդ դրվագում նա խաղացել է որսորդ Աստինի դերը։

2010 թ.-ին դերասանը նկարահանվել է Մարտին Քեմբելի ղեկավարած «Հատուցում» ֆիլմում, ում մրցակիցն էր Մել Գիբսոնը։ Նույն թվականին Շոնը խաղացել է Քրիս Կոլումբոսի ֆիլմում (երկրորդ պլանի դերը)։ 2010 թվականին Շոն Ռոբերթսը նկարահանվել է «Չարի մենաստան 4։ Կյանք մահից հետո» ֆիլմում։ Այստեղ Շոն Ռոբերթսը խաղացել է Ամբրելլ կորպորացիայի խարիզմատիկ առաջնորդի` չարագործ Ալբերտ Վեսկերի գլխավոր դերը։

2012 թվականին Շոնը խաղացել է «Չարի մենաստան։ Հատուցում» ֆիլմի հաջորդ սերիայում։ Ֆիլմի այս հատվածում Ալբերտ Բեսքերը, իր պարտությունից հետո, այլևս չի դիմում Ալիսին, այլ օգնում է պայքարել «Ամբրելա» կորպորացիայի դեմ, որն այժմ ղեկավարում է արհեստական հետախուզությունը։ 2012 թ.-ին Կանադայի միջազգային կինոփառատոնում Շոնն արժանացել է «Rising Star Award» մրցանակի «Մի փոքր զոմբի» ֆիլմի դերակատարման համար։ Շոն Ռոբերթսը նաև մարմնավորել է Ալբերտ Բեսքերի դերը «Չարի մենաստան 4։ Վերջին գլուխը» ֆիլմում, 2017 թվականին։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
1998 Emily of New Moon Թեդի Քենդ
1999 La Femme Nikita Միլան
1999 Real Kids, Real Adventures Էնդրյու Շերման
1999 Sea People Փիթեր Վարնեն
1999 The Famous Jett Jackson Ալեքս
1999 Animorphs Skater Dude
1999 Jacob Two Two Meets the Hooded Fang Դենիել
2000 Twice in a Lifetime երիտասարդ Բազզի Ուոլշ
2000 X-Men Ընկեր Յոուգ
2001 Get Over It Կոլին
2002 Earth: Final Conflict Jeremiah
2002 We Were the Mulvaneys Զաքարրի
2002-2004 Degrassi: The Next Generation Դին Ուելթոն
2003 Detention Քորի ՎաշինգթոնՎանդակի տեքստ
2003 Starhunter Skinny
2003 Fallen Angel Թերրի (18 տարեկան)
2003 Word of Honor Young PFC. Sadowski
2004 Wild Card Ջոշ Դիքենս
2004 Taking Lives Փորթե
2004 A Home at the End of the World club boy
2004 Zeyda and the Hitman Alpha Boy
2004 Going the Distance Թայլեր
2004 Sibilings Թոմ Մասթեր
2004 Mrs. Ashboro's Cat Կուրթ
2005 Stone Cold Բո Մարինո
2005 Thralls Ջիմ
2005 Land of the Dead Մայք
2005 Cheaper by the Dozen 2 Քելվին
2006 Falcon Beach Հարթս
2006 Skinwalkers Ադամ Քիլմեր
2006 Shock to the System Լարրի
2006 Man of the Year պիկապ բեռնատար վարորդ
2007 The Virgin of Akron, Ohio Օուեն
2007 Stir of Echoes: The Homecoming Լյուկ
2007 Diary of the Dead Թոնի Ռավելլո
2007 Flash Gordon Garus
2007 Left for Dead Քլարք
2007 Betrayals Ջորջ
2008 Jumper բարմեն
2009 Wild Roses Ֆոսթեր
2009 Psych Բիլլի
2009 Black Rain Ջեք Բեբսթեր
2009 I Love You, Beth Cooper Քևին
2009 Supernatural Վանդակի տեքստ
2009 Flashpoint Դարրեն
2010 Edge of Darkness Թերրի Շիլդս
2010 Percy Jackson & the Olympians: The Lightning Thief Camp Demigod
2010 Resident Evil: Afterlife Ալբերտ Վեսքեր
2011 Reel Love Jay
2011 Devil's Night Քլարք
2011 Being Erica Վանդակի տեքստ
2012 The Firm Թոմ Քոննելլի
2012 A Little Bit Zombie Քրեյգ
2012 Wyatt Earp's Revenge Ուայթ Հերփ
2012 Broken Trust Էրիկ Ռոբինսոն
2012 The Music Teacher Ջեյս
2012 The Listener Թայլեր Ռոսս
2012 Resident Evil: Retribution Ալբերտ Բեսքեր
2017 Resident Evil: The Final Chapter Ալբերտ Բեսքեր
2017 xXx: Return of Xander Cage Ջոնաս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.

Արտաքին հղումներ խմբագրել