Շոգեջեռուցում

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Շոգեջեռուցում, կենտրոնական ջեռուցման տեսակ, որի ջերմակիրը կենտրոնացված ջերմամատակարարման ցանցից կամ շոգեկաթսայից (ջեռուցվող շենքում կամ դրա մոտ տեղադրված) ջեռուցման համակարգ տրվող ջրային գոլորշին է։ Ըստ գոլորշու ճնշման սկզբնական արժեքի, շոգեջեռուցումման համակարգերը լինում են՝ վակում-գոլորշային (100 կն/մ2-ով փոքր ճնշմամբ), ցածր ճնշման (100—170 կն/մ2), բարձր ճնշման (170—600 կն/մ2)։ Առավել տարածված են ցածր ճնշման համակարգերը։ Շոգեջեռուցման համակարգերում օգտագործվում է ջեռուցիչ սարքերում գոլորշու կոնդենսացման ժամանակ անջատվող շոգեգոյացման ջերմությունը, առաջացած կոնդենսատը (ջուրը) կոնդենսատամուղով վերադառնում է կենտրոնացված ջերմամատակարարման ցանց կամ շոգեկաթսա։ Ըստ ջեռուցիչ սարքերի նկատմամբ շոգեմուղի ունեցած դիրքի և դրանց միացման՝ շոգեջեռուցուման համակարգերը լինում են վերին ու ներքին մատակարարումով և երկխողովակ ու միախոդովակ (ինչպես և ջրային ջեռուցման համակարգերը)։ Կոնդենսատի (այդ թվում շոգեմուղի սառելու հետևանքով առաջացած) ։ Ցածր ճնշման շոգեջեռուցման համակարգ՝ վերին մատակարար ու մով և դեպի կաթսա կոնդենսատի ինքնահոս վերադարձով (երկխողովակ ) շոգեկաթսա, շոգեմուղ, ջեռուցիչ սարքեր, կոնդենսատամուղ, օդախցիկ, կարգավորիչ ծորակներ ինքնահոս շարժումն ապահովելու, համակարգը դատարկելու և դրանից օդը հեռացնելու համար բոլոր խողովակատարերը տեղադրվում են անհրաժեշտ թեքությամբ։ Շահագործման բարդության, սանիտարահիգիենիկ ոչ բավարար պայմանների և աշխատանքը աղմուկով ուղեկցվելու հետևանքով շոգեջեռուցում կիրառվում է արդյունաբերական շենքերում (որտեղ տեխնոլոգիական կարիքների համար գոլորշի է տրվում), ինչպես նաև աշխատած գոլորշի (շոգեմեքենաներից, տուրբիններից և այլ սարքավորումներից անջատված) օգտագործելիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 537