Շոգեուժային տեղակայանք, նախատեսված է վառելիքի այրումից ստացված ջերմային էներգիան գոլորշու ճնշման էներգիայի փոխակերպելու համար։ Վերջինս իր հերթին շոգետուրբինի կամ շոգեմեքենայի օգնությամբ փոխակերպվում է մեխանիկական էներգիայի։ Շոգեուժային տեղակայանքը բաղկացած է մեկ շոգեկաթսայից կամ շոգեկաթսաների խմբից և մեկ կամ մի քանի շոգեշարժիչներից (շոգեմեքենա, շոգետուրբին)՝ լրացուցիչ մեխանիզմներով, ապարատներով ու սարքերով։ Ամենապարզ և փոքր հզորության շոգեուժային տեղակայանքը շոգեուժային լոկոմոբիլն է։ Միջին հզորության շոգեուժային տեղեկայանքներն օգտագործվում են շոգենավերում ու շոգեքարշերում, հզոր շոգեուժային տեղեկայանքները ջերմային և ատոմային էլեկտրակայաններում և հնարավորություն են տալիս տուրբինի ռոտորի պտտման էներգիան գեներատորի միջոցով փոխակերպելու էլեկտրական էներգիայի։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 538