Շնորհավոր Սուրբ ծնունդ (ֆիլմ, 2005)
«Շնորհավոր Սուրբ Ծնունդ» (ֆր.՝ Joyeux Noël), ռազմական դրամա, նկարահանված 2005 թվականին, ռեժիսոր Քրիստիան Քարիոնի կողմից[12]: Այն առաջին անգամ ցուցադրվել է 2005 թվականի մայիսի 16-ին, Ֆրանսիայում, Կաննի կինոփառատոնի ընթացքում[13]: Գլխավոր դերերում խաղում են Դայան Քրյուգերը, Բենո Ֆուրմանը, Գիյոմ Կանեն, Դանիել Բրյուլը: Ֆիլմը հիմնված է Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած Սուրբծննդյան հաշտություն անվանումով հայտնի իրադարձությունների հիման վրա: Ռուսաստանում ֆիլմը ցուցադրվել է 2005 թվականի դեկտեմբերի 15-ին:
ՍյուժեԽմբագրել
1914 թվականին, ճրագալույցի երեկոյան Արևմտյան ռազմաճակատի կորած հատվածում սուրբծննդյան տխուր հանդիսությունը վերածվում է բրիտանացի, ֆրանսիացի ու գերմանացի զինվորների եղբայրացման: Սուրբ Ծնունդին մարդիկ անմոռանալի ու անկանխատեսելի, խրամատների մեջ ծնված եղբայրացում են ապրում: Զենքերը թողնելով խրամատներում` նրանք հանդիպում են միմյանց` իրար Սուրբ Ծնունդ շնորհավորելու համար: Ֆիլմում կա 6 հիմնական կերպար. Գորդոնը (լեյտենանտ), Աուդեբերտը (ֆրանսիացի լեյտենանտ), Հորսթմայեր (գերմանացի-հրեա լեյտենանտ), Պալմերը (շոտլանդացի քահանա, որ աշխատում է որպես պատգարակ տեղափոխող) և գերմանացի տենոր Նիկոլոս Սփրինկն ու նրա դանիացի հասնացուն, Աննա Սորենսենը (երկու հայտնի օպերային աստղեր): Ֆիլմն սկսում է դպրոցականների տեսարանով, ովքեր հայրենասիրական ելույթներ են ունենում` գովաբանելով իրենց հայրենիքը և քննադատելով թշնամուն: Շոտլանդիայում, Ջոնաթան և Վիլյամ երիդասարդ եղբայրները միանում են պատերազմին` հետևելով իրենց հոգևոր առաջնորդ Հայր Պալմերին: Գերմանիայում զինվորականն ընդհատում է Սփրինկի ներկայացումը` զինվորագրման մասին հայտարարելու համար: Աուդեբերտը նայում է իր հղի կնոջ լուսանկարին, ում նա ստիպված է թողնել Ֆրանսիայի գրավված հատվածում: Գերմանական դիրքերի վրա հարձակմանը ֆրանսիացի ու շոտլանդացի շատ զինվորներ են զոհ գնում, այդ թվում և` Վիլյամը: Գերմանիայում Աննան խոստանում է ելույթներ ունենալ զինվորների համար, և Սփրինկը նրան թույլ է տալիս ուղեկցել իրեն: Նրանք միասին գիշեր են անցկացնում, հետո` ներկայացում են խաղում: Հետո Սփրինկը դառնությամբ է արտահայտվում շտաբներում նստած գեներալների հարմարավետության վերաբերյալ և որոշում է հետ գնալ ռազմաճակատ` զորքի համար երգելու: Սփրինկն ի սկզբանե դեմ է լինում Աննայի` իր հետ գալուն, սակայն կարճ ժամանակ անց համաձայնում է: Որ պաշտոնական հաշտությունն սկսվում է այն ժամանակ, երբ շոտլանդացիներն սկսում են երգել տան ու տոների մասին երգեր: Սփրինկն ու Սորենսենը հասնում են գերմանական ռազմաճակատ ու Սփրինկն սկսում է երգել իր ընկերների համար: Երբ նա երգում է «Լուռ գիշեր» երգը, նրան ընեկրակցում են շոտլանդական կողմից: Նրանց միանում են շատ այլ զինվորներ: Հետո վերջիններս հանդիպում են իրար ու պայմանավորվում են հրադարդար անել այդ երեկո: Տարբեր զինվորներ, միմյանց հանդիպելով, շնորհավորում եմ Սուրբ Ծնունդը` մաղթելով իրար "Joyeux Noël", "Frohe Weihnachten" և "Merry Christmas": Նրանք իրար շոկոլադ, շամպայն և իրար սիրելիների նկարներ են փոխանցում: Հորսթմայերը Աուդեբերթին է տալիս իր դրամապանակը` կնոջ լուսանկարը մեջը, և նրանց միավորում են նախապատերազմական հիշողությունները: Պալմերն ու շոդլանդացիները պատարագ են մատուցում զինվորների համար: Ջոնաթանը չի մասնակցում շուրջը կատարվող իրադարձություններին` սգալով իր եղբոր մահը:
Դիրքեր վերադառնալով` շոտլանդացիները կատաղած հրամանատարից հրաման են ստանում կրակել այն գերմանացի զինվորին, ով անցել էր չեզոք գոտի ու շարժվում էր դեպի ֆրանսիական դիրքեր: Գերմանացի զինվորն ընկնում է դառնացած Ջոնաթանի կրակոցից: Աուդեբերթը մոտենում է մահացող զինվորին, ով նրան խնդրում է գտել իր մայրիկին ու հետը սուրճ խմել, ինչպես նաև ասում է, որ Հենրի անունով տղա ունի:
ԴերերումԽմբագրել
- Դայան Քրյուգեր, Աննա Սորենսեն, Բեռլինի օպերայի սոպրանո (վոկալային պարտիաները կատարում է Նատալի Դեսեյը)
- Բենո Գյուրման, Նիկոլաուս Շպրինկ, Բեռլինի օպերայի տենոր (վոկալային պարտիաները կատարում է Ռոլանդո Վիլյասոնը)
- Գիյոմ Կանե, լեյտենանտ Օդբեր
- Գարի Լյուիս, հայր Պալմեր, շոտլանդացի հոգևորական
- Դանի Բուն, Պոնշել
- Դանիել Բրյուլ, լեյտենանտ Հորստմայեր
- Ալեքս Ֆերնս, լեյտենանտ Գորդոն
- Սթիվեն Ռոբերտսոն, Ջոնաթան, շոտլանդացի ֆուզիլյոլ
- Բեռնար լե Կոկ, գեներալ Օդբեր, լեյտենանտ Օդբերի հայրը
- Քրիստոֆեր Ֆուլֆորդ, մայոր
- Իեն Ռիչարդսոն, անգլիացի եպիսկոպոս
- Թոմաս Շմաուզեր, Վիլհելմ Պրուսացի
Պարգևներ և առաջադրումներԽմբագրել
- 2005 - Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ Վիլյադովիլի կինոփառատոնում
- 2005 - «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ Լիդսի կինոփառատոնում
- 2006 - Օսկարի առաջադրում լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում
- 2006 - BAFTA կինոմրցանակի առաջադրում լավագույն անգլալեզու ֆիլմ անվանակարգում
- 2006 - Սեզար կինոմրցանակի 6 առաջադրում. լավագույն ֆիլ, լավագույ օրիգինալ սցենար. երկրորդ պլանի լավագույն դերասան, լավագույն երաժշտություն, նկարչի լավագույն աշխատանք, լավագույն հագուստ անվանակարգերում:
- 2006 - European Film Awards մրցանակի առաջադրում:
- 2006 - «Ոսկե գլոբուս» մրցանակի առաջադրում` լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում:
Ֆիլմի մասինԽմբագրել
Ֆիլմի ռեժիսոր Քրիստիան Քարիոնը ֆիլմի մասին ասել է.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.imdb.com/title/tt0948535/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/merry-christmas
- ↑ http://www.filmaffinity.com/en/film744130.html
- ↑ http://www.kinokalender.com/film5424_merry-christmas.html
- ↑ 5,0 5,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 6,2 http://stopklatka.pl/film/boze-narodzenie
- ↑ http://www.imdb.com/title/tt0424205/
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=56539.html
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 http://www.imdb.com/title/tt0424205/fullcredits
- ↑ http://www.interfilmes.com/filme_16057_feliz.natal.html
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Joyeux Noël (2005)»։ Internet Movie Database։ Վերցված է նոյեմբերի 11, 2009
- ↑ «Festival de Cannes: Joyeux Noël»։ festival-cannes.com։ Վերցված է դեկտեմբերի 12, 2009
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք
- «Շնորհավոր Սուրբ Ծնունդ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Շնորհավոր Սուրբ Ծնունդ»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Շնորհավոր Սուրբ Ծնունդ» Box Office Mojo կայքում