Շյոֆենների դատարան.

  1. 6-8-րդ դարերից-16-րդ դար Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներում (Գերմանիա, Իտալիա և այլն), այսպես կոչված, «կարգ ստեղծողների», «դատական այրերի» (շյոֆեններ, սկաբիններ, ռախիմբուրգներ) դատարան։ Միջնադարյան Գերմանիայում շյոֆենները դատական կոլեգիայի անդամներ էին, հետագայում տարբեր լիազորություններով ատենակալներ, որոնք ընտրվում էին սովորույթով և պաշտոնյա-դատավորի հետ ինկվիզիցիոն ձևերով իրականացնում դատավարություն։ Մշտական Շյոֆենների դատարաններ ստեղծվել են Կարլոս Մեծի օրոք (մոտ 770-780
  2. 1848-1849 թվականների հեղափոխությունից հետո Գերմանիայում (1871 թվականից՝ ամբողջ կայսրությունում) տերունական դատավորի և երկու ատենակալների (շյոֆենների) կազմով դատարաններ, որոնք քննում էին մանր քրեական գործեր։
  3. Գերմանիայում դատարաններ (1950 թվականից), որոնք քննում են տեղամասային դատավորների ընդդատությունից դուրս, սակայն տեղամասային դատարանների իրավասության մեջ մտնող կարևոր քրեական գործեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 528