Շյաուլյայի գետտո
Շյաուլյայի գետտո (լիտ.՝ Šiaulių getas, գործել է 1941 թվականի հուլիսի 25-ից մինչև 1944 թվականի հուլիսի 24), հրեական գետտո, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի կողմից Լիտվայի տարածքի օկուպացիայի ժամանակ նացիստների և կոլաբորացիոնիստների կողմից հրեաների հալածանքների և ոչնչացման գործընթացում հրեաների բռնի վերաբնակեցման վայր Շյաուլյայ քաղաքում։
Թեմայով վերաբերում է | Հոլոքոստ | |
---|---|---|
Երկիր | Լիտվա | |
Վարչատարածքային միավոր | • Šiauliai City Municipality • Շյաուլյայ | |
Աշխարհագրական կոորդինատներ | 55°55′36″N 23°19′34″E, 55°56′0″N 23°19′0″E, 55°56′0″N 23°19′0″E |
Նախքան պատերազմը
խմբագրելՇյաուլյայը եղել է նախապատերազմական Լիտվայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը, իսկ հրեական համայնքը կազմել է քաղաքի բնակչության մեկ քառորդը։ 1939 թվականին նրա թվաքանակը եղել է 5360 մարդ։ Քաղաքապետի տեղակալը եղել է հրեա։ Հրեաներն աշխատել են կոշկի ֆաբրիկայում, մետաղամշակման և քիմիական արդյունաբերության ոլորտում, նրանց շարքում եղել են բազմաթիվ ծառայողներ և արհեստավորներ։ Քաղաքում գործել է մի քանի հրեական դպրոց, մանկապարտեզ, Заместитель мэра города был սինագոգ, իեշիվա և երկու հրեական գրադարան[1][2]։
Լիտվայի՝ Խորհրդային Միությանը միացվելուց հետո՝ 1940 թվականին, հրեական համայնքային բոլոր կազմակերպությունները լուծարվել են, բացառությամբ այն դպրոցների, որտեղ ուսուցումը կատարվել է իդիշով։ 1941 թվականի հունիսին մի քանի հարյուր հրեաներ արտաքսվել են Սիբիրի և Միջին Ասիայի հեռավոր շրջաններ[1]։
Դեպքերի ընթացք
խմբագրելԽորհրդային պաշտոնյաները քաղաքից փախել են 1941 թվականի հունիսի 23-ին՝ գերմանական ներխուժման հաջորդ օրը[3]։ Շյաուլյայը վերմախտի զորքերի կողմից զբաղեցվել է 1941 թվականի հունիսի 26-ին։ Շուրջ հազար հրեաներ հեռացել են նահանջող Կարմիր բանակի հետ միասին։ Դրանից հետո քաղաքում հրեաների թիվը կազմել է 6 500 մարդ՝ ավելանալով Լեհաստանից եկած փախստականների և շրջակա բնակավայրերից եկած հաշվին[1]։
Գերմանացիների կողմից քաղաքի գրավումից անմիջապես հետո Ակտիվիստների լիտվական ճակատի (LAF) անդամներն սկսել են հալածել հրեաներին։ Նրանք թալանել են նրանց ունեցվածքը և բռնության ենթարկել կանանց, ստիպել ձեռքով մաքրել զուգարանները, ատամի խոզանակներով մաքրել փողոցները։ Նրանք ծեծել և սպանել են հրեաներին առանձին կամ ամբողջական խմբերով[3]։
Հունիսի 28-30-ին նացիստների կողմից անցկացվել են հրեա տղամարդկանց զանգվածային ձերբակալություններ, որոնց թվում էին քաղաքի ամենահայտնի հրեաներից 20 անձինք համայնքի ղեկավարներից[3][4]։ Առաջին զոհերը եղել են ռաբբի Բակշտն ու Նախումովսկին։ Օկուպացիայի առաջին երկու շաբաթների ընթացքում գերմանացիներն ու լիտվացիները գնդակահարել են 1000-1200 հրեաներ[1][3]։ Հուլիսի 11-ին LAF-ի անդամներն սկսել են զանգվածային խուզարկություններ հրեաների տներում՝ նպատակ ունենալով բռնագրավել ոսկի, թանկարժեք իրեր ու փող։ Միաժամանակ հրեաներին ձերբակալել են, ստիպել փաթեթավորել առավել արժեքավոր իրերը, ներառյալ հագուստը և տանել ոստիկանական բաժանմունք։ Գերմանացիները զինաթափել են LAF-ի ակտիվիստներին և վերցնելով ամենաարժեքավորը՝ հրեաներին թույլ են տվել վերադառնալ տուն[3]։
Գետտոն ստեղծվել է հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 31-ին[1]։ Այն բաժանվել է երկու մասի, որոնցից մեկը կոչվել է «Կովկասյան գետտո» (2 950 կալանավոր), իսկ երկրորդը՝ «Տրակու» (3 000 կալանավոր)[5]։ Նրանք գտնվել են իրար կողքի, սակայն ունեցել են տարբեր մուտքեր։ 1941 թվականի օգոստոսի 27-29-ը Տրակու գետտոյից հանվել են ծերերն ու հիվանդները, որոնք հետագայում սպանվել են[6]։ 1941 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ևս մի քանի հազար հրեաներ վերաբնակեցվել են Շյուլյայի ծայրամասերից վերաբնակեցվել են գետտոյում, իսկ մնացած հրեական բնակչությունը ոչնչացվել է։ Այդ ընթացքում սպանվել է 1750 հրեա Շյուլյայում։ Դրանից հետո՝ մինչև 1943 թվականի սեպտեմբեր, զանգվածային ոչնչացման ակցիաներ չեն անցկացվել[1]։
Հարաբերական հանգստության շրջանը հրեաներն օգտագործել են գետտոյում կյանքի կազմակերպման համար։ Մասնավորապես, գործել են երկու դպրոցներ, երիտասարդական կազմակերպություններ, ինչպես նաև քաղաքական կազմակերպություններ՝ Բեյտարը և կոմունիստները։ 1943 թվականի մայիսին անցկացվել է մարդահամար։ Դրա տվյալների համաձայն՝ գետտոյում գտնվել է 4665 մարդ, այդ թվում «Կովկասյան գետտոյում» եղել է 2438 մարդ, «Տրակուում»՝ 2227 մարդ[7]։
1943 թվականի սեպտեմբերից գետտոն վերածվել է համակենտրոնացման ճամբար։ 1943 թվականի նոյեմբերի 5-ին գերմանացիները գետտոյից տարել են բոլոր երեխաներին՝ կրծքի երեխաներից մինչև 12 տարեկանները, ընդամենը 574 երեխա, ինչպես նաև 191 ծերերի, 26 անդամալույծների և 4 կանանց։ Նրանք բոլորն սպանվել են[1][6][8]։
Գետտոյի յուդենրատի քարտուղար Էլիեզեր Երուշալմին օրագրում գրել է[9].
...Ամենուր, որտեղ կարելի էր թաքնվել, նրանք փնտրում էին երեխաների, և եթե գտնում էին, մերկ ու բոբիկ դուրս էին քաշում նրանց հրապարակ։ Այնտեղ նրանք երեխաներին բարձրացնում էի մազերից ու ձեռքերց և շպրտում մեքենաների մեջ։ Նրանք վազում էին մեքենաների հետևից, որոնք պատահաբար հայտնվում էին փողոցներում և բակերում, կրակում էին նրանց վրա և բռնում։ Երեխաների հետևից վազում էին դժբախտ ծնողները, լալիս էին ու խնդրում, բայց նրանց ծեծում էին ու հեռու քշում։
1944 թվականի հուլիսի 8-ին Շյուլյայի պարետը հրեաներին հայտարարել է, որ գետտոն փակվում է[3]։ Դրանից հետո գետտոյում մնացած բոլոր հրեաները տեղափոխվել են Շտուտհոֆ՝ Դանցիգի մոտ, որտեղ կալանավորների մեծ մասը սպանվել է։ Ճամբարի ազատագրման ժամանակ կենդանի էր շուրջ 500 հրեա Շյաուլյայից[1]։
Հիշատակ
խմբագրելՊատերազմից հետո քաղաքից 12 կմ հեռավորության վրա՝ անտառի մեջ՝ Կուժյայ վայրում, գտնվել է գետտոյի կալանավորների զանգվածային գնդակահարությունների տեղ, իսկ նմանատիպ մի ուրիշ տեղ գտնվել է առաջինից 6 կմ հեռավորության վրա։ Հոլոքոստը վերապրած կալանավորները տեղի իշխանությունների օգնությամբ 1959 թվականին տեղադրել են զոհվածների հուշարձաններ[6]։ Եղբայրական գերեզմաններում թաղված են շուրջ 8000 գնդակահարվածներ, այդ թվում՝ 125 հրեաներ Լինկուվայից, որ սպանվել են այդ անտառում 1941 թվականի ամռանը, ինչպես նաև ռուս և լիտվացի կոմունիստներ[10]։
1950 թվականին Յադ Վաշեմ ինստիտուտը հրատարակել է յուդենրատի քարտուղար Էլիեզեր Երուշալմիի օրագիրը, որը վերապրել էր Հոլոքոստը[11]։
2012 թվականին Յադ Վաշեմի կողմից աշխարհի արդարակյացի կոչում է շնորհվել Էդվարդաս Լևինսկասին և նրա կնոջը՝ Թերեզային, որոնք պատերազմի ժամանակ փրկել են Շյաուլյայի գետտոյից փախած հրեաների[12][13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Шяуляй՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ Levin, Dov (2008). «Šiauliai». Encyclopaedia Judaica. Vol. 18. The Gale Group. ISBN 9780028659466.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «ŠIAULIŲ GETAS, 1941 M. LIEPOS 18 – 1944 M. LIEPOS 24» (լիտվերեն). Valstybinis Vilniaus Gaono žydų muziejus. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 16-ին.
- ↑ The Chronicals of the Vilnius, Kaunas and Siaulai Ghettos, 2010, էջ 13
- ↑ The Chronicals of the Vilnius, Kaunas and Siaulai Ghettos, 2010, էջ 14
- ↑ 6,0 6,1 6,2 Разумовская Ф. (24 августа 1976). «Первая акция в Шяуляйском гетто». Наша страна. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 10-ին.
- ↑ The Chronicals of the Vilnius, Kaunas and Siaulai Ghettos, 2010, էջ 15
- ↑ «The Shavli Ghetto» (անգլերեն). Association of Lithuanian Jews in Israel. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Из дневника секретаря юденрата г. Шауляя». holocaust.ioso.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «MASS MURDER OF THE ŠIAULIAI JEWS AT KUŽIAI FOREST». Holocaust Atlas of Lithuania (անգլերեն). Vilna Gaon State Jewish Museum. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Patterson, David (2002). «Yerushalmi, Eliezer». Encyclopedia of Holocaust Literature. Greenwood Publishing Group. էջեր 221–222. ISBN 9781573562577.
- ↑ «Праведники народов мира». Яд ва-Шем. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Righteous Among the Nations: Zháger (Žagarė)» (անգլերեն). Defending History. 2013 թ․ փետրվարի 14. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
Գրականություն
խմբագրել- Jolanta Paskeviciene. The Chronicals of the Vilnius, Kaunas and Siaulai Ghettos. — Vilna Gaon State Jewish Museum, 2010. — 16 с. — ISBN 978-9955-767-12-1
- Bubnys A. «The Fate of Jews in Šiauliai and Šiauliai Region» — The Šiauliai Ghetto: Lists of Prisoners. 1942, Vilnius, 2002
- Guzenberg I. Šiaulių getas : kalinių sąršai, 1942. — Vilnius: Valstybinis Vilniaus Gaono žydų muziejus, 2002. — (Almanacho "Žydų Muziejus" priedas). — ISBN 9955955600