Շմուել (կաթողիկոս)

(Վերահղված է Շմուելից)

Շմուել (աղբյուրներում հիշատակվում է նաև որպես Շամվել Ասորի, ծննդյան թվականն անհայտ- 436 թ.), Ամենայն հայոց կաթողիկոս՝ 432 թվականից։ Ծագումով՝ ասորի։ Կաթողիկոս է կարգվել Բրքիշոյի գահընկեցությունից հետո պարսից արքայից արքա Վռամ Ե-ի կողմից Վաչե Արծրունու, Աշոցքի տեր Հմայակի և նրանց կողմնակից հայ նախարարների խնդրանքով՝ որպես Սահակ Պարթևին ընդդիմադիր և հակաթոռ հայրապետ։ Իրավունք է ստանում ընկերանալ մարզպանին, վերահասու լինել պահանջվելիք հարկերի բաշխմանը, դատական գործերին և աշխարհական այլ կարգերին։ Հայ մաենագիրների կողմից ներկայացվում է որպես խիստ բացասական կերպար՝ ագահ, ոչ միայն վախճանված այլև ողջ եպիսկոպոսների վիճակները հափշտակող։ Մասնավորապես պատմվում է, որ նա մեղադրելով եպիսկոպոսներին արքունի հարկերի չվճարման մեջ, հալածում էր և նրանց վիճակները յուրացնում։ Իր այդ քաղաքականությամբ նա ատելի դարձավ բոլոր հայ եպիսկոպոսների համար՝ արժանանալով նրանց արհամարհանքի։

Շմուել
Ծնվել էանհայտ
Մահացել է436
Քաղաքացիություն Սասանյան Պարսկաստան
Մասնագիտությունկաթողիկոս
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Նրա մահից հետո կաթողիկոսությունը նորից անցնում է Սահակ Ա Պարթևին։

Արտաքին հղումներ խմբագրել


Նախորդող՝
Բրքիշո
Կաթողիկոս
432–436
Հաջորդող՝
Սահակ Ա Պարթև