Շղթայական փոխանցումներ, մեխանիզմ, երկու զուգահեռ լիսեռների միջև պտույտը փոխանցելու համար՝ կոշտ ամրացված ատամնանիվների-աստղիկների օգնությամբ, որոնց վրայով անցնում է փակ շարժաբեր շղթան։ Շղթայական փոխանցումներ իրականացնում է պտտման փոխանցումը հեռացված (մինչև 8 մ) լիսեռներին, թույլատրում է լիսեռների զուգահեռության անճշտություններ, լիսեռների վրա առաջացնում է աննշան ծռող բեռնվածք (2 անգամ քիչ, քան փոկավոր փոխանցման ժամանակ), մեկ շղթայով պտույտը փոխանցում է մի քանի լիսեռների։ Շղթայական փոխանցումներ պլաստիկ է, սահքի չի ենթարկվում և ունի մեծ օգտակար գործողության գործակից (0,96—0,97)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 525