Շիրլի Բութ
Շիրլի Բութ (անգլ.՝ Shirley Booth, իրական անունը՝ Marjory Ford, օգոստոսի 30, 1898[1][2][3], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 16, 1992[1][2][3][…], Չաթհեմ, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որ առաջիններից մեկն է արժանացել «Թոնի» և «Օսկար» մրցանակների նույն դերը կատարելու համար՝ պիեսում և դրա հիման վրա նկարահանված «Վերադարձիր, փոքրիկ Շեբա» ֆիլմում։
Շիրլի Բութ անգլ.՝ Shirley Booth | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1898[1][2][3] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 16, 1992[1][2][3][…] (94 տարեկան) |
Մահվան վայր | Չաթհեմ, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Գերեզման | Mount Hebron Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և ռադիոհաղորդավար |
Ամուսին | Էդ Գարդներ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԲութն առաջին անգամ ելույթ է ունեցել Բրոդվեյում՝ Thelma Booth Ford անունով, 1925 թվականի հունվարի 26-ին մի ներկայացման մեջ, որի գլխավոր դերը կատարում էր Համֆրի Բոգարթը։ Իր ողջ կյանքի ընթացքում նա մնացել է թատրոնի դերասանուհի։ Իր հաջողության գագաթնակետը դարձել են 1950-ական թվականները, երբ նա նվաճել է երեք «Թոնի» մրցանակ։
Կինոյում կատարել է երկրորդ պլանի դերեր (օրինակ, հանրահայտ «Ֆիլադելֆիական պատմություն» ֆիլմում, 1940), քանի որ համեմատաբար խոշոր դերերը անցնում էին իր ավելի երիտասարդ մրցակցին՝ Քեթրին Հեփբյորնին։ Որպեսզի նրան հավասար մրցակցեր, նա նույնիսկ տասը տարով իջեցրել էր իր տարիքը։ Իրականում, երբ իրեն առաջին անգամ հնարավորություն էր ընձեռվել գլխավոր դերակատար լինել հոլիվուդյան ֆիլմում, Բութը արդեն 54 տարեկան էր։ Այդ տարիքում «Օսկար» ստանալը այդ տարիներին բացառիկ երևույթ էր։
Հեռուստատեսության լայն տարածումից առաջ Բութը հայտնի էր ռադիոներկայացումներում իր աշխատանքներով։ 1961 թվակյանին նա որոշել է իրեն փորձել հեռուստադերասանուհու կարգավիճակով և ընդունել է «Հեյզել» սերիալում գլխավոր դերը կատարելու առաջարկը։ Իր այդ դերը իրեն «Էմմի» մրցանակն է բերել։
Իր կյանքի վերջին տարիները դերասանուհին անցկացրել է Չեթման քաղաքի իր տանը, Մասաչուսեթս նահանգում։ Այդ տարիներին նա կույր է եղել։ Մահացել է 1992 թվականի հոկտեմբերի 16-ին 94 տարեկան հասակում։
Գրականություն
խմբագրել- Tucker, David C. (2008). Shirley Booth: A Biography and Career Record. Jefferson, NC: McFarland. ISBN 978-0-7864-3600-2.
- Manago, Jim; Manago, Donna (2008). Love is the Reason for It All: The Shirley Booth Story. Albany, GA: BearManorMedia. ISBN 978-1-59393-146-9.
- Manago, Jim (2010). For Bill His Pinup Girl: The Shirley Booth & Bill Baker Story. U.S.: Jim & Donna Manago Books. ISBN 978-0-615-42181-0.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1953
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիրլի Բութ» հոդվածին։ |