Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Շիրակ Արտեմի Թորոսյան (ապրիլի 16, 1972(1972-04-16), Գանձա, Վրաստան), հայ քաղաքական և պետական գործիչ, միջազգայնագետ-պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, Երևանի պետական համալսարանի դասախոս[1]։ 2006 թվականից «Ջավախք» հայրենակցական միության նախագահն է[2]։ «Իմ քայլը» խմբակցության անդամ։

Շիրակ Թորոսյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 16, 1972(1972-04-16) (52 տարեկան)
ԾննդավայրԳանձա, Վրաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ և պատմաբան
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կենսագրություն խմբագրել

1995 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 1997 թվականին` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան, 2006 թվականին` Եվրախորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Շիրակ Թորոսյանը 2006 թվականից «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահն է։

2007 թվականի մայիսի 12-ին Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ 2012 թվականի մայիսի 6-ին Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀԿ ցուցակով ընտրվել է Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր։ Հեղափոխությունից հետո դուրս է եկել ՀՀԿ ֆրակցիայից։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրվել է Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Շիրակ Արտեմի Թորոսյանը ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում».
  2. «Ջավախքի ՀԿ-ները ողջունում են Շիրակ Թորոսյանի քվեարկությունը հօգուտ Նիկոլ Փաշինյանի». 2018 թ․ մայիսի 10. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել