Շիրազ Կիրակոսյան

հայ տնտեսագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Շիրազ Վլադիմիրի Կիրակոսյան (հունվարի 18, 1954(1954-01-18), Վրաստան), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ (2011-2017 թթ.), հանձնաժողովի անդամ( 1999- 2011 թթ.), ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ (1997-1998 թթ.), ՀՀ էկանոմիկայի նախարարի տեղակալ(1995-1997 թթ.)

Շիրազ Կիրակոսյան
ՀՀ պետական գործիչ, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ(2011-2017 թթ.), հանձնաժողովի անդամ( 1999- 2011 թթ.), ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ (1997-1998 թթ.) ՀՀ էկանոմիկայի նախարարի տեղակալ(1995-1997 թթ.)
 
Կրթություն՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ
Գիտական աստիճան՝ Տնտեսագիտության թեկնածու
Մասնագիտություն՝ տնտեսագետ-մաթեմատիկոս
Ծննդյան օր հունվարի 18, 1954(1954-01-18) (70 տարեկան)
Ծննդավայր Վրաստան
Ամուսին Ադելինա Ավետիսյան
Զավակներ երկու զավակ
 
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1976-1980 թթ. - աշխատել է «Էներգացանցնախագիծ» ինստիտուտում որպես գիտական բաժանմունքի գիտաշխատող։
  • 1980-1990 թթ. - աշխատել է Էկոնոմիկայի և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում որպես գիտաշխատող, ապա՝ բաժնի պետ։
  • 1990-1995 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարության վարչության պետի տեղակալ, ապա՝ վարչության պետ։
  • 1995-1997 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
  • 1997-1998 թթ. - ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ։
  • 1998թթ. - ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի խորհրդական։
  • 1999 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Էներգետիկայի, ապա Բնական մենաշնորհների կարգավորող հանձնաժողովի անդամ։
  • 2004 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի ժամկետով։
  • 2009 թ. հունիսի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի ժամկետով[1]։
  • 2011 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ մինչև 2017 թվականի մայիսի 29-ը պաշտոնավարման ժամկետով՝ դադարեցնելով հանձնաժողովի անդամի լիազորությունները[2]։


Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նախորդող
Նիկոլայ Գրիգորյան
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Շիրազ Կիրակոսյան

17 հոկտեմբերի 2011 - 29 մայիսի 2017
Հաջորդող
Միքայել Սողոմոնյան

Ծանոթագրություններ խմբագրել