Շիռլի Մակլեյն
Շիռլի Մակլեյն (անգլ.՝ Shirley MacLaine, ապրիլի 24, 1934[1][2][3][…], Ռիչմոնդ, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, դերասան և ռեժիսոր Ուորեն Բիթիի քույրը։
Շիռլի Մակլեյն անգլ.՝ Shirley MacLaine | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 24, 1934[1][2][3][…] (86 տարեկան) |
Ծննդավայր | Ռիչմոնդ, ԱՄՆ[4] |
Կրթություն | Washington-Liberty High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | բապտիստություն |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, պարուհի, երաժիշտ, բնավորության դերասան, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, սցենարիստ, երգչուհի, գրող և կինոպրոդյուսեր |
Ծնողներ | հայր՝ Prof. Ira Owen Beaty?[5], մայր՝ Kathlyn Corinne Maclean?[5] |
Երեխա(ներ) | Sachi Parker? |
Պարգևներ և մրցանակներ | Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Փրայմթայմ Էմմի մրցանակ, Օսկար լավագույն դերասանուհու համար, Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր, AFI կյանքի նվաճումներ մրցանակ, «Արծաթե արջ» մրցանակ լավագույն կանացի դերի համար և Քրիստալ մրցանակ |
shirleymaclaine.com | |
Խաղացել է 60-ից ավելի ֆիլմերում։ 6 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 1-ը «Քնքշության լեզուն» ֆիլմի համար Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում, 21 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 7-ը։
ԿենսագրությունԽմբագրել
Շիռլի Մակլեյն Բիթին (անգլ.՝ Shirley MacLean Beaty) ծնվել է Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում՝ բապտիստների ընտանիքում[6]: Նրա հայրը՝ Այրա Օունես Բիթին հոգեբանության պրոֆեսոր էր, իսկ մայրը՝ Քեթլին Կորինան, դրամայի ուսուցիչ: Նրան կոչել են ի պատիվ 1930-ական թվականներին հայտնի դերասանուհի Շիռլի Թեմպլի: 1937 թվականին ծնվեց եղբայրը՝ Ուորեն Բիթին, ով նույնպես դերասան էր[7]:
Ընտանիքը բնակություն հաստատվել է Արլինգտոնում, որտեղ Շիռլի Մակլեյնը կրթություն է ստացել: Մոր ցանկությամբ Մակլեյնը հաճախեց բալետի դասերի, ինչը դարձավ երիտասարդ տարիների հետաքրքրությունը: Լինելով բարձրահասակ՝ հաճախ խաղում էր տղամարդու դերեր՝ դասարանում տղաների բացակայության պատճառով: Տարիների ընթացքում Մակլեյնը հասկացավ, որ ունի տգեղ ոտքեր և բարձր հասակ, թողեց բալետը և զբաղվեց էստրադային պարերով:
Ապագա դերասանուհին տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ առաջին անգամ դարձավ Բրոդվեյի պարուհի, այնուհետև զբաղվեց դերասանական կարիերայով, իսկ 1954 թվականի «Գիշերազգեստով խաղ» մյուզիքլը դարձավ նրա դեբյուտը:
Մեկ տարի անց Ալֆրեդ Հիչքոքի «Հարրիի հետ անախորժությունները» կատակերգության դետեկտիվը դարձավ նրա կինոդեբյուտը, որի համար արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում: Դրանից հետո «80 օրում աշխարհի շուրջ» (1956 թվական) արկածային ֆիլմի, ինչպես նաև «Նրանք վազեցին» (1958 թվական) դրամայի համար Շիռլի Մակլինն առաջին անգամ առաջադրվել է Օսկարի:
Երկու տարի անց երկրորդ անգամ առաջադրվել է կինոակադեմիայի մրցանակի, որին հաջորդեց «Ոսկե գլոբուսը»՝ Բիլի Ուայլդերի «Բնակարան» ֆիլմի համար: Մակլեյի հաջորդ հաջողությունն Օդրի Հեփբերնի հետ «Մանկական ժամ» կինոնկարն էր, որտեղ քննադատները բարձր գնահատեցին դերասանուհու դրամատիկական աշխատանքը: Ավելի ուշ երկու անգամ առաջադրվել է «Օսկար»-ի՝ «Նուրբ Իրմա» (1963) և «Շրջադարձային կետ» (1977) ֆիլմերում, սակայն 1983 թվականին «Քնքշության լեզուն» ռոմանտիկ դրամայում Ավրորա Գրինուեի դերի համար չստացավ բաղձալի մրցանակը:
Շիռլի Մաքլեյնի այլ նշանակալի դերերից են՝ «Իմ գեյշան» (1962), «Հաճելի Չարիթին» (1969), «Լինելով այնտեղ» (1979), «Տիկին Սուզացկա» (1988), «Բացիկներ անդունդի եզրից» (1990):
Մտերիմ էր Ֆրենկ Սինատրայի հետ միասին խաղացել են «Եվ նրանք վազեցին» (1958), «Կանկան» և «Օուշենի տասնմեկ ընկերները>» (1960) ֆիլմերում և 1975 թվականին անցկացրեց «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը:
Մրցանակներ և պարգևներԽմբագրել
Ամերիկյանի կինոյում ներդրման համար դերասանուհին Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է անվանական աստղի:
Մրցանակ | Տարի | Անվանակարգ | Ֆիլմ | Արդյունք |
---|---|---|---|---|
Օսկար | 1959 | Լավագույն կանացի դեր | Եվ նրանք վազեցին | Անվանակարգ |
1961 | Լավագույն կանացի դեր | Բնակարան | Անվանակարգ | |
1964 | Լավագույն կանացի դեր | Նուրբ Իրմա | Անվանակարգ | |
1976 | Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ | Երկնքի մյուս կեսը. չինական հիշողություններ | Անվանակարգ | |
1978 | Լավագույն կանացի դեր | Շրջադարձային կետ | Անվանակարգ | |
1984 | Լավագույն կանացի դեր | Քնքշության լեզուն | Հաղթանակ | |
Ոսկե գլոբուս | 1955 | Լավագունն դեբյուտ | Հարրիի հետ անախորժությունները | Հաղթանակ |
1959 | Լավագույն կանացի դեր՝ դրամա | Եվ նրանք վազեցին | Անվանակարգ | |
1960 | Լավագույն կանացի դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ | Հարցրեք ցանկացած աղջկա | Անվանակարգ | |
1961 | Լավագույն կանացի դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ | Բնակարան | Հաղթանակ | |
1962 | Լավագույն կանացի դեր՝ դրամա | Մանկական ժամ | Անվանակարգ | |
1964 | Լավագույն կանացի դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ | Նուրբ Իրմա | Հաղթանակ | |
1967 | Լավագույն կանացի դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ | Գամբիտ | Անվանակարգ | |
1968 | Լավագույն կանացի դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ | Յոթ անգամ կին է | Անվանակարգ | |
1970 | Լավագույն կանացի դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ | Հաճելի Չարիթին | Անվանակարգ | |
1980 | Լավագույն կանացի դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ | Լինելով այնտեղ | Անվանակարգ | |
1984 | Լավագույն կանացի դեր՝ դրամա | Քնքշության լեզուն | Հաղթանակ | |
1988 | Լավագույն կանացի դեր՝ մինիսերիալ կամ հեռուստաֆիլմ | Եզրին | Անվանակարգ | |
1989 | Լավագույն կանացի դեր՝ դրամա | Տիկին Սուզացկա | Հաղթանակ | |
1991 | Եկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Բացիկներ անդունդի եզրից | Անվանակարգ | |
1993 | Լավագույն կանացի դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ | Երկրորդ շնչառություն | Անվանակարգ | |
1995 | Լավագույն կանացի դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ | Թիկնապահ Տես | Անվանակարգ | |
1998 | Սեսիլիա Բ․ Դե Միլի մրցանակ | Հաղթանակ | ||
2003 | Լավագույն կանացի դեր՝ մինիսերիալ կամ հեռուստաֆիլմ | Մերի Քեյի մարտը | Անվանակարգ | |
2006 | Եկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Քեզանից հետո | Անվանակարգ | |
2009 | Լավագույն կանացի դեր՝ մինիսերիալ կամ հեռուստաֆիլմ | Կոկո Շանել | Անվանակարգ | |
BAFTA | 1957 | Լավագույն արտասահմանյան դերասանուհի | Հարրիի հետ անախորժությունները | Անվանակարգ |
1960 | Լավագույն արտասահմանյան դերասանուհի | Հարցրեք ցանկացած աղջկա | Հաղթանակ | |
1961 | Լավագույն արտասահմանյան դերասանուհի | Բնակարան | Հաղթանակ | |
1965 | Լավագույն կանացի դեր | Նուրբ Իրմա | Անվանակարգ | |
1981 | Լավագույն կանացի դեր | Լինելով այնտեղ | Անվանակարգ | |
1985 | Լավագույն կանացի դեր | Քնքշութան լեզուն | Անվանակարգ | |
1991 | Եկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Պողպատյա մագնոլիա | Անվանակարգ | |
Լավագույն կանացի դեր | Բացիկներ անդունդի եզրից | Անվանակարգ | ||
Վենետիկի կինոփառատոն | 1960 | Վոլպի գավաթ ՝ լավագույն կանացի դերի համար | Բնակարան | Հաղթանակ |
1988 | Վոլպի գավաթ ՝ լավագույն կանացի դերի համար | Տիկին Սուզացկա | Հաղթանակ | |
Բեռլինի կինոփառատոն | 1959 | «Արծաթյա արջ» մրցանակ՝ լավագույն կանացի դերի համար | Հարցրեք ցանկացած աղջկա | Հաղթանակ |
1971 | «Արծաթյա արջ» մրցանակ՝ լավագույն կանացի դերի համար | Հանդուգն բնավորություններ | Հաղթանակ | |
1999 | «Ոսկե առյուծ» մրցանակ | Հաղթանակ |
Անձնական կյանքԽմբագրել
1954 - 1982 թվականներին Շիռլի Մաքլեյնը ամուսնացած էր գործարար Սթիվ Փարքերի հետ: 1956 թվականին ծնվեց նրանց դուստրը՝ Սաչի Փարքերը, ով մոր նման դարձավ դերասանուհի: Փարքերից բաժանվելուց հետո կարճ ժամանակ ապրել է ռուս կինոռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու հետ[8]:
Շիռլի Մաքլեյնը և Բարբարա Սթրեյզանդը ծնվել են նույն օրը՝ ապրիլի 24-ին և ավանդաբար ամեն տարի նշում են միասին:
ՖիլմագրությունԽմբագրել
Տարեթիվ | Հաերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1955 | ֆ | Հարրիի հետ անախորժությունները | The Trouble with Harry | Ջենիֆեր Ռոջերս |
1955 | ֆ | Նկարիչներ և մոդելներ | Artists and Models | |
1956 | ֆ | 80 օրում աշխարհի շուրջ | Around the World in 80 Days | Արքայադուստր Աուդա |
1958 | ֆ | Եվ նրանք վազեցին | Some Came Running | |
1958 | ֆ | Ոչխարաբույծը | The Sheepman | |
1958 | ֆ | Տաք շրջան | Hot Spell | |
1958 | ֆ | Խնամախոս | The Matchmaker | |
1958 | ֆ | Հարցրեք ցանկացած աղջկա | Ask Any Girl | |
1959 | ֆ | Կարիերա | Career | |
1960 | ֆ | Օուշենի տասնմեկ ընկերները | Ocean's Eleven | |
1960 | ֆ | Կանկան | Can-Can | Սիմոնա Պիստաշ |
1960 | ֆ | Բնակարան | The Apartment | Ֆրեն Կուբելիկ |
1961 | ֆ | Մանկական ժամ | The Children's Hour | Մարտա Դոբի |
1961 | ֆ | Ամբողջ աշխատանքը մեկ գիշերվա ընթացքում | All in a Night's Work | |
1961 | ֆ | Երկու սեր | Two Loves | |
1962 | ֆ | Երկու հոգի ճոճանակին | Two for the Seesaw | |
1962 | ֆ | Իմ Գեյշա | My Geisha | Լյուսի Դելլ/Յոկո Մորի |
1963 | ֆ | Նուրբ Իրմա | Irma la Douce | Նուրբ Իրմա |
1964 | ֆ | Դեղին Ռոլս-Ռոյս | The Yellow Rolls-Royce | |
1964 | ֆ | Ինչպես անցնել ճանապարհը | What a Way to Go! | |
1965 | ֆ | Ջոն Գոլդֆարբ | John Goldfarb, Please Come Home | |
1966 | ֆ | Գամբիտ | Gambit | Նիկոլ Չենգ |
1967 | ֆ | Յոթ անգամ կին է | Woman Times Seven | |
1968 | ֆ | Օրիորդ Բլոսոմի երջանկությունը | The Bliss of Mrs. Blossom | |
1969 | ֆ | Հաճելի Չարիթին | Sweet Charity | Չարիթի |
1970 | ֆ | Երկու ջորի քույր Սառայի համար | Two Mules for Sister Sara | Սառա |
1971 | ֆ | Հանդուգն բնավորություններ | Desperate Characters | |
1972 | ֆ | Ջո Դիլանի մոլագարությունը | The Possession of Joel Delaney | |
1977 | ֆ | Շրջադարձային կետ | The Turning Point | Դիդի Ռոջերս |
1979 | ֆ | Լինլով այնտեղ | Being There | Իվ Ռենդ |
1980 | ֆ | Եղանակների փոփոխություն | A Change of Seasons | |
1980 | ֆ | Սիրահար զույգեր | Loving Couples | |
1983 | ֆ | Քնքշության լեզուն | Terms of Endearment | Ավրորա Գրինուեյ |
1984 | ֆ | Թնդանոթային ռմբագունդ 2 | Cannonball Run 2 | Վերոնիկա |
1987 | ֆ | Եզրին | Out on a Limb | |
1988 | ֆ | Տիկին Սուզացկա | Madame Sousatzka | օրիորդ Յուլինա Սուզացկա |
1989 | ֆ | Պողպատյա մագնոլիա | Steel Magnolias | |
1990 | ֆ | Բացիկներ անդունդի եզրից | Postcards from the Edge | Դորիս Ման |
1990 | ֆ | Սպասելով լույսին | Waiting for the Light | |
1991 | ֆ | Կյանքդ պաշտպանելով | Defending Your Life | մարմնավորում է իրեն |
1992 | ֆ | Երկրորդ շնչառություն | Used People | Պերլ Բերման |
1993 | ֆ | Ըմբշամարտ Էռնեստ Հեմինգուեյի հետ | Wrestling Ernest Hemingway | Հելեն Կոնեյ |
1994 | ֆ | Թիկնապահ Տես | Guarding Tess | Տես Կարլայլ |
1995 | ֆ | Արևմտյան Ուելս | The West Side Waltz | Մարգարեթ Մերի Էլդերդիս |
1996 | ֆ | Երեկոյան աստղ | The Evening Star | Ավրորա Գրինուեյ |
1996 | ֆ | Օրիորդ Ուին | Mrs. Winterbourne | |
1997 | ֆ | Քո ժպիտի նման | A Smile Like Yours | |
1999 | ֆ | Ժաննա դ'Արկ | Joan of Arc | օրիորդ Բորևուար |
2000 | ֆ | Բրունո | Bruno | Հելեն |
2001 | ֆ | Բրոդվեյի ծերունիները | These Old Broads | |
2002 | ֆ | Զննող Սալեմը | Salem Witch Trials | |
2002 | ֆ | Մերի Քեյի մարտը | Hell on Heels: The Battle of Mary Kay | Մերի Քեյ Էշ |
2003 | ֆ | Կարոլինա | Carolina | Միլսենթ Միրաբո |
2005 | ֆ | Բամբասանքը տարածվում է | Rumor Has It | Քեթրին Ռիշելե |
2005 | ֆ | Կախարդուհի | Bewitched | Հայրիս Սմիթսոն |
2005 | ֆ | Քեզանից հետո | In Her Shoes | Էլլա |
2007 | ֆ | Կողպված շրջան | Closing the Ring | |
2008 | ֆ | Կոկո Շանել | Coco Chanel | Կոկո Շանել |
2010 | ֆ | Սուրբ Վալնտինի օր | Valentine's Day | Էստել |
2011 | ֆ | Քեզանից հետո | In Her Shoes | |
2011 | ֆ | Բերնի | Bernie | Մարջորի Նուջենտ |
2013 | ֆ | Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը | The Secret Life of Walter Mitty | Էդնա Միթի |
2016 | ֆ | Ապահովագրված երիտասարդություն | Wild Oats | Էվա |
2017 | ֆ | Փոքրիկ ջրահարս | The Little Mermaid | Էլոիզա տատիկ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118575945 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ «The religion of Warren Beatty, actor, director»։ Adherents.com։ 2005-08-30։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-21-ին։ Վերցված է 2010-03-06
- ↑ «New England Historic Genealogical Society»։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-01-ին։ Վերցված է 2009-03-01
- ↑ «Пофигист (продолжение)» (ռուսերեն)։ Konchalovsky.ru։ 29 октября 2012։ Վերցված է 2014-4-6