Շիպկա, Շիպկայի լեռնանցք, լեռնանցք Բուլղարիայում, Ստարա Պլանինա լեռներում։ Բարձրությունը 1185 մ է։ Շիպկայով է անցնում Կազանլիկ-Գաբրովո խճուղին։ Հայտնի է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Շիպկայի հերոսական պաշտպանությունը (1877 թվականի օգոստոսի 9-14-ը (21-26))։ Ռուսական և բուլղարական զինվորների մարտական համագործակցության և մարտում զոհված զինվորների ու թուրքական լծից Բուլղարիայի ազատագրման պատվին Շիպկայի մոտ կառուցված է հուշարձան-թանգարան («Ազատություն», 1928-1930, ճարտարապետ Ա․ Դոնկով, քանդակագործ՝ Ա․ Անդրեև)։ Շիպկայում կա ազգային պարկ-թանգարան։

Շիպկա
Տեսակլեռնանցք
Երկիր Բուլղարիա
Երկարություն29 կմ
ԲԾՄ1195 մետր
ԼեռնաշղթաՍտարա Պլանինա
Քարտեզ
Քարտեզ


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիպկա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։