Շիմոն Կատաշեկ
Շիմոն Կատաշեկ (լեհ.՝ Szymon Kataszek, հուլիսի 4, 1898, Վարշավա, Ռուսական կայսրություն - մայիսի 22, 1943, Pawiak, Վարշավա[1]), լեհ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, ջազմեն, լեհական ջազի պիոներ[2]։
Շիմոն Կատաշեկ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 4, 1898 Վարշավա, Ռուսական կայսրություն |
Երկիր | Լեհաստան |
Մահացել է | մայիսի 22, 1943 (44 տարեկան) Pawiak, Վարշավա[1] |
Ժանրեր | ջազ, փոփ երաժշտություն և club/dance music? |
Մասնագիտություն | ջազ երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր |
Գործիքներ | դաշնամուր |
Szymon Kataszek Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1910-1914 թվականներին Շիմոն Կատաշեկը դաշնամուր նվագել է սովորել Վարշավայի կոնսերվատորիայում, սակայն չի ավարտել լրիվ դասընթացը։ Սովորելու ընթացքում ծանոթացել է Զիգմունտ Կարասինսկու հետ։ Նրանք կազմել են դուետ, որն սկզբում ելույթ էր ունենում Վարշավայի կինոթատրոններում, ապա համերգներ է տվել Բեռլինում և Փարիզում[2]։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ որպես կամավոր ընդունվել է լեհական ռազմական կազմակերպություն, ապա Լեհական Լեգեոններ։ Փոքր տարիքի պատճառով 1915 թվականին հեռացվել է բանակից։ Սկսել է փող վաստակել որպես պարերեկույթի դաշնակահար։ 1915 թվականի ապրիլին գերմանացիների կողմից Վարշավայի գրավումից հետո աշխատել է որպես ռեստորանային երաժիշտ։ Պատերազմի ավարտից հետո որպես երաժիշտ աշխատել է Վարշավայի քաղաքային նվագախմբում, ապա մասնակցել է 1920-1921 թվականների լեհ-խորհրդային պատերազմի մարտերին։ Պատերազմի ավարտից հետո աշխատանք գտնելու նպատակով մեկնել է Ազատ քաղաք Դանցիգ, ապա Բեռլին, որտեղից շատ կարճ ժամանակ հետո վերադարձել է Լեհաստան[2]։
1922 թվականին Շիմոն Կատաշեկն սկսել է ելույթ ունենալ Վարշավայի «Զենյանսկա» կաբարե սրճարանում։ Նույն թվականի նոյեմբերի 29-ին սկսել է Զիգմունք Կարասինսկու ջազային կվինտետի կազմում ելույթ ունենալ «Օազիս»։ 1924 թվականի կեսերին այդ կվինտետի հետ թողարկել է առաջին սկավառակները «Syrenie Record» հրատարակությունում։ Այդ նույն ժամանակ նա թողարկել է իր առաջին ինքնուրույն ստեղծագործությունները։ Նախապես խումբը նվագում էր դանսինգներում Սիրենա թատրոնում, ապա «Jazz d’Or» անունով ելույթ է ունեցել դիքսիլենդներում Վարշավայի «Морское Око», «Весёлый Вечер» և «Персидский Глаз» ռեվյու թատրոններում, ինչպես նաև Վարշավայի օպերայում[2]։
1925 թվականին խումբը տեղափոխվել է Կրակով, որտեղ հանդես է եկել «Կարասինսկու և Կատաշեկի նվագախումբ» անվամբ։ 1925-26 թվականին խումբը գործել է Կրակովում՝ ջազային ռեվյուների մեկնելով Լեհաստանի այլ քաղաքներ ու առողջարանային բնակավայրեր։ Այդ նվագախմբի հետ Կատաշեկը նվագել է Կրակովի, Դանցիգի, Սոպոտի թատերական ռեվյուներում, զվարճանքի կենտրոններում, իսկ ամառները՝ առողջարաններում։ Հաճախ են ելույթ ունեցել Կրինիցայում՝ «Առողջության տանը»։ 1928 թվականին ելույթ է ունեցել Տրուսկավեցում[2]։
1928 թվականին՝ Լոձի ֆիլհարմոնիայում ունեցած համերգից հետո, նվագախումբը հրավիրվել է լեհական ժամանցային երաժշտությունը ներկայացնելու Պոզնանի 1928/29 միջազգային տոնավաճոռում։ Եղել է լեհական առաջին նվագախումբը, որ պրոպագանդել է դիքսիլենդ և Չիկագոյի ջազ։ Նրանց հրավիրել են ելույթ ունենալու մասնավոր հրավերքներում, դիմակահանդեսներում, Ռաձիվիլների, Պոտոցկիների ընտանիքների տներում և այլն։ Ելույթ են ունեցել նաև դեսպանատներում և դիվանագիտական ընդունելությունների ժամանակ, կազինոներում[2]։
1930 թվականին Շիմոն Կատաշեկը նվագախմբի հետ միասին Վարշավայում բեմադրել է «Café George» երաժշտական, պարային-կատակերգական շոուն։ 1931 թվականին ստեղծել է մի շարք ստեղծագործություններ մենակատար Ադամ Սինսկու (Աստոնա) համար «Columbia» հրատարակության Վարշավայի մասնաճյուղի պատվերով։ Հանդես է եկել լեհական գրականությունը պրոպագանդող ռադիոհաղորդումներում։ 1934 թվականին «Lonora» հրատարակության հետ կնքված պայմանագրի համաձայն ձայնագրել է մի քանի պարային ստեղծագործություններ[2]։
1930-ական թվականներին Շիմոն Կատաշեկը եղել է Լեհական Հանրապետության երաժիշտների պրոֆմիության հասարակական միջնորդ բյուրոյին կից երաժշտական գործակալության տնօրենը։ Նա նաև եղել է «ZAiKS» արտիստական ընկերության ավագ անդամներից մեկը[3]։
1935 թվականին նվագախումբը մեկնել է մեկ տարվա համերգային շրջագայության Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ Կատաշեկը Կարասինսկու և 12 անձանցից կազմված նվագախմբի հետ միասին մեկնել է Պաղեստին։ Մարտի սկզբից նրանք համերգներ են տվել հատուկ կազմված ծրագրով Թել Ավիվում։ Ապա ելույթ են ունեցել Եգիպտոսում, Սիրիայում, Դամասկոսում, Լիբանանում, Հնդկաստանում, Ռումինայում, Բուլղարիայում և Հունաստանում։ Համերգային շրջագայությունն արժանացել է հիացական արձագանքների համաշխարհային մամուլում։ 1936 թվականի վերջին նրանք ելույթ են ունեցել ամանորյա միջոցառմանը Զակոպանեի «Ящерице»-ում։ Դրանից հետո՝ մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը, ելույթ են ունեցել «Tabarin» (Լոձ), «Bagatel» և «Casino de Paris» (երկուսն էլ Լվով), «Cyganeriya» (Կրակով) պարասրահներում։
1938 թվականին Կատաշեկը Վարշավայում կազմակերպել է թեթև երաժշտության Մեծ փառատոն, որին մասնակցել են լեհական տասը ամենահայտնի ջազային նվագախմբերը, ընդհանուր առմամբ՝ 80 երաժիշտներ[3]։
Երբ սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, Կատաշեկը Լվովում էր։ Արևմտյան Ուկրաինայի՝ Խորհրդային Միությանը միացվելուց հետո Կատաշեկը ղեկավարում էր ժամանցային ծրագիր «Imperial» ակումբում։ Երբ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը, Կատաշեկը չի կարողացել տարհանվել արևելք և վերադարձել է Վարշավա։ Այնտեղ նա ձերբակալվել է ու բանտարկվել Վարշավայի գետտոյում, որտեղ եղել է Կարգի պահպանման ծառայությանը կից նվագախմբի (կազմված է եղել 30 մարդուց) դիրիժորը[2]։ Երբ գետտոյի կալանավորներին սկսել են ուղարկել Բելժեց և Տրեբլինկա, Կատաշեկը փախել է Լվվո, որտեղ թաքնվել է քաղաքի «արիական» հատվածում։ Նախկինում Վարշավայի գետտոյում ծառայած ՍՍ սպաներից մեկի կողմից ճանաչվելուց հետո Շիմոն Կատաշեկը տեղափոխվել է Վարշավայի Պավյակ բանտ։ Գնդակահարվել է Պավյակի կալանավորների էկզեկուցիաներից մեկի ժամանակ[4][5]։
Երաժշտություն ֆիլմերի ու բեմադրությունների համար
խմբագրելՇիմոն Կատաշեկը հեղինակել է առաջին երաժշտությունը լեհական չառլստոնների, ֆոքստրոտների, շոմմի ֆոքսերի, վալս բոստոնների և սլոուֆոքսների համար[3]։
1931 թվականին գրել է երաժշտություն Յուլիուշ Գարդանի «Սիրտը փողոցում» (լեհ.՝ Serce na ulicy) ֆիլմի համար[6][7]։
1931 թվականին Թադեուշ Գորժինսկու հետ համահեղինակությամբ գրել է երգեր ու երաժշտություն Ալեքսանդր Ֆորդի «Փողոցի լեգեոնը» (լեհ.՝ Legion ulicy) ֆիլմի համար[8][9]։
1932 թվականին Զիգմունտ Կարասինսկու հետ համահեղինակությամբ գրել է երաժշտություն Վացլավ Սերաֆինովիչի «Վերջին արարքը» (լեհ.՝ Ostatnia eskapada) արկածային ֆիլմի համար[10][11]։
1933 թվականին Զիգմունտ Կարասինսկու հետ համահեղինակությամբ գրել է երաժշտություն լեհական առաջին երաժշտական կինոնկարի՝ Մեչիսլավ Կրավիչի և Յանուշ Վառնեցկու «Բոլորը կարող են սիրել» (լեհ.՝ Każdemu wolno kochać) օպերետի համար[12][13]։
1932 թվականին Շիմոն Կատաշեկի կողմից գրված «Czemuś o mnie zapomniał» տանգոն արժանացել է առաւին մրցանակի երաժշտական մրցույթում, որ կազմակերպվել էր «Morskie Oko» թատրոնում «Syrenę Record» ֆիրմայի ու Բեմական հեղինակների ու կոմպոզիտորների միության կողմից[2]։
Շիմոն Կատաշեկի երգերը կատարել են այնպիսի հայտնի արտիստներ, ինչպիսիք են՝ Ադամ Աստոնը, «Դանա» երգչախումբը, Մեչիսլավ Ֆոգը, Ադոլֆ Դիմշան, Լյուցինա Մեսալը, Նորա Նեյը, Զուլա Պոգորժելսկայան, Միրա Զիմինսկայան և այլք[2]։
Ստեղծագործություններ
խմբագրել- 1929 – «Suchard» տանգո, համահեղինակ՝ Զիգմունտ Կարասինսկի, տեքստը՝ Յանուշ Սմեխովսկու[14]
- 1929 – «Don Fernando», համահեղինակ՝ Զիգմունտ Կարասինսկի, տեքստը՝ Անջեյ Վլաստի[15]
- 1930 – «Wielki marsz», «Tańcowały dwa Michały» ռեվյուի հանդիսավոր ավարտը «Wesoły Wieczór» թատրոնում, տեքստը՝ Յան Բժեխվայի, գործիքավորումը՝ Վլադիսլավ Էյգերի[16]
- 1930 – «Szkarłatna róża» վալս բոստոն, տեքստը՝ Անջեյ Վլաստի[17]
- 1931 – «Zapuszcza brodę» սլոուֆոքս «Ռումբա-ռումբա» ռեվյուից «Wesołe-Oko» թատրոնում, տեքստը՝ Յան Բժեխվայի[18]
- 1931 – «Serce na ulicy» վալս բոստոն «Սիրտը փողոցում» ֆիլմից, տեքստը՝ Թոմ Կոնրադի[19]
- 1931 – «Jeden raz…» վալս բոստոն, տեքստը՝ Յանուշ Վարնեցկի[20]
- 1931 – «Citroën» սլոուֆոքս, համահեղինակ՝ Զիգմունտ Կարասինսկի, տեքստը՝ Վիկտոր Ֆրեդվալդի[21]
- 1932 – «Czemuś o mnie zapomniała» տանգո, համահեղինակ՝ Զիգմունտ Կարասինսկի, տեքստը՝ Անջեյ Վլաստի[22]
- 1932 – «Twe oczy piwne», տեքստը՝ Վալերի Յաստժեմբեց-Ռուդնիցկու[23]
- 1932 – «Tango Lopka» տանգո, տեքստը՝ Անջեյ Վլաստի[24]
- 1932 – «Nim pocałujesz mnie…» վալս, տեքստը՝ Եժի Ռիբայի[25]
- 1932 – «Przy stoliku w Ziemiańskiej» տանգո, համահեղինակ՝ Զիգմունտ Կարասինսկի, տեքստը՝ Լյուդվիգ Շմարագդի[26]
- 1932 – «Na to jest Ciechocinek» տանգո, երաժշտության հեղինակ՝ Զիգմունտ Կարասինսկի, տեքստը՝ Շիմոն Կատաշեկի[27]
- 1932 – «Na bezludnej wyspie» հավայական վալս, համահեղինակ՝ Զիգմունտ Կարասինսկի, տեքստը՝ Յան Ստանիսլավ Յավրուսևիչի[28]
- 1933 – «Wiosna» տանգո, տեքստը՝ Լյուդվիգ Շմարագդի[29]
- 1933 – «Już więcej nic nie pragnę» տանգո, տեքստը՝ Եժի Ռիբայի[30]
- 1933 – «Ourson» ֆոքստրոտ, տեքստը՝ Վիկտոր Ֆրեդվալդի[31]
- 1933 – «Czemuś o mnie zapomniał?» տանգո, տեքստը՝ Անջեյ Վլաստի, գործիքավորումը՝ Իվո Վեսբիի[32]
- 1934 – «Twe usta kłamią…» տանգո, տեքստը՝ Անջեյ Վլաստի[33]
- 1934 – «Jeżeli kochać, to tylko ciebie!» տանգո, տեքստը՝ Լյուդվիգ Շմարագդի[34]
- 1934 – «To tango jest dla mojej matki» տանգո, տեքստը՝ Զենոն Ֆրիդվալդի[35]
- 1934 – «O donna Marja!» տանգո, տեքստը՝ Վիտոլդ Ռիխտերի[36]
- 1935 – «Chcę właśnie Ciebie» տանգո, տեքստը՝ Ֆելիքս Սեբաստյանի[37]
- 1937 – «Złota pieśń» վալս-կանցոն, տեքստը՝ Վացլավ Ստեմպենի, գործիքավորումը՝ Իվո Վեսբիի[38]
- ? – «Na falach Brdy» վալս, համահեղինակ՝ Զիգմունտ Կարասինսկի[39].
- ? – «Chevroletka zgrabna jak kobietka» ֆոքստրոտ, համահեղինակ՝ Զիգմունտ Կարասինսկի, տեքստը՝ Անջեյ Վլաստի[40]
- ? – «A ile mi dasz?» շիմմի ֆոքս, տեքստը՝ Անջեյ Վլաստի[41]
- ? – «Spotkamy się na Nowym Świecie!» շիմմի ֆոքս, համահեղինակ՝ Զիգմունտ Կարասինսկի, տեքստը՝ Անջեյ Վլաստի[42]
- ? – «O Dolores!» ֆոքստրոտ, համահեղինակ՝ Զիգմունտ Կարասինսկի, տեքստը՝ Անջեյ Վլաստի, գործիքավորումը՝ Հենրիկ Վարսի[43]
- ? – «Abram, ja ci zagram» ֆոքստրոտ, համահեղինակ՝ Զիգմունտ Կարասինսկի, տեքստը՝ Յուլիան Տուվիմի[44]
- ? – «Czy pamiętasz tę noc w Zakopanem» տանգո, համահեղինակ՝ Զիգմունտ Կարասինսկի, տեքստը՝ Էլեքսանդր Ելլինի[45]
- ? – «Czy pani mieszka sama?», համահեղինակ՝ Զիգմունտ Կարասինսկի, տեքստը՝ Անջեյ Վլաստի[46]
- ? – «Witaj Warszawo», տեքստը՝ Լյուդվիգ Շմարագդի[47]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://www.polmic.pl/index.php?option=com_mwosoby&id=1122&view=czlowiek&lang=pl
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Շիմոն Կատաշեկ(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
- ↑ 3,0 3,1 3,2 «Szymon Kataszek» (լեհերեն). Polskie Centrum Informacji Muzycznej. Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Polish Tango: Faliszewski Twe usta kłamią, 1933 ՅուԹյուբում
- ↑ «Szymon Kataszek» (լեհերեն). Internetowa Baza Filmu Polskiego. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Serce na ulicy» (լեհերեն). Internetowa Baza Filmu Polskiego. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Serce na ulicy»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Legion ulicy» (լեհերեն). Internetowa Baza Filmu Polskiego. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Legion ulicy»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Ostatnia eskapada» (լեհերեն). Internetowa Baza Filmu Polskiego. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Ostatnia eskapada»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Każdemu wolno kochać» (լեհերեն). Internetowa Baza Filmu Polskiego. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Każdemu wolno kochać»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Suchard(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
- ↑ Don Fernando(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
- ↑ Wielki marsz(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
- ↑ Szkarłatna róża(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
- ↑ Zapuszcza brodę(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
- ↑ Serce na ulicy(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
- ↑ Jeden raz…(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
- ↑ Citroën(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
- ↑ Czemuś o mnie zapomniała(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
- ↑ Twe oczy piwne(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
- ↑ Tango Lopka(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
- ↑ Nim pocałujesz mnie…(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
- ↑ Przy stoliku w Ziemiańskiej(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
- ↑ Na to jest Ciechocinek(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
- ↑ Na bezludnej wyspie(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
- ↑ Wiosna(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
- ↑ Już więcej nic nie pragnę(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
- ↑ Ourson(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
- ↑ Czemuś o mnie zapomniał?(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
- ↑ Twe usta kłamią…(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
- ↑ «Jeżeli kochać, to tylko ciebie!» (լեհերեն). Biblioteka Polskiej Piosenki. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «To tango jest dla mojej matki» (լեհերեն). Biblioteka Polskiej Piosenki. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «O donna Marja!» (լեհերեն). Biblioteka Polskiej Piosenki. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Chcę właśnie Ciebie» (լեհերեն). Biblioteka Polskiej Piosenki. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Złota pieśń : walc-canzona» (լեհերեն). Biblioteka Polskiej Piosenki. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Na falach Brdy» (լեհերեն). Biblioteka Polskiej Piosenki. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Chevroletka zgrabna jak kobietka» (լեհերեն). Biblioteka Polskiej Piosenki. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «A ile mi dasz?» (լեհերեն). Biblioteka Polskiej Piosenki. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Spotkamy się na Nowym Świecie!» (լեհերեն). Biblioteka Polskiej Piosenki. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «O Dolores!» (լեհերեն). Biblioteka Polskiej Piosenki. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Abram, ja ci zagram» (լեհերեն). Biblioteka Polskiej Piosenki. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Czy pamiętasz tę noc w Zakopanem» (լեհերեն). Biblioteka Polskiej Piosenki. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Czy pani mieszka sama?» (լեհերեն). Biblioteka Polskiej Piosenki. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Witaj Warszawo» (լեհերեն). Biblioteka Polskiej Piosenki. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիմոն Կատաշեկ» հոդվածին։ |