Շիլկա (զենիթային ինքնագնաց համալիր)

զենիթային ինքնագնաց համալիր

ԶՍՈւ-23-4 «Շիլկա», խորհրդային արտադրության զենիթային ինքնագնաց համալիր, որի զանգվածային արտադրությունը սկսվել է 1964 թվականին։ Զինված է քառափող 23 մմ-անոց գնդացիրով։ Կրակելու արագությունը կազմում է 3400 պարկուճ րոպեում[5]։ Նշանառությունը հնարավոր է կատարել ձեռքով, կիսաավտոմատ և ավտոմատ։ Վերջին երկու դեպքերում կիրառվում է հաստիքային ռադիոլոկացիոն կայան։

ԶՍՈւ-23-4 «Շիլկա»
Հիմնական տվյալներ
ԴասակարգԶենիթային ինքնագնաց համալիր
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Քաշ, տ.21
Անձնակազմ4
Պատմություն
ԱրտադրողMytishchi Machine-Building Plant?
Արտադրման թվականներ1964—1982
Շահագործման սկիզբ1962
Արտադրվածների քանակշուրջ 6500
ՕգտագործողԱֆղանստանի ազգային բանակ[1], National People's Army?[2], Egyptian Army?[3], Հնդկաստանի զինված ուժեր[3], Լեհաստանի ցամաքային ուժեր[4], Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ և Ուկրաինայի զինված ուժեր
Անվանված էՇիլկա
Չափեր
Կորպուսի երկարություն, մմ6495
Կորպուսի լայնություն, մմ3075
Բարձրություն, մմ2644—3764
Շարժիչի տեսակդիզելային

Համալիրը նախատեսված է ցամաքային զորքերը անմիջականորեն պաշտպանելու, հորիզոնական (մինչև 2500 մ) և ուղղահայաց (մինչև 1500 մ) հեռավորության վրա մինչև 450 մ/վրկ. արագությամբ թռչող օդային թիրախները ոչնչացնելու, ինչպես նաև կանգնած կամ շարժվող ցամաքային թիրախների ոչնչացման համար (մինչև 2000 մ)[5]։ ԽՍՀՄ-ում զինատեսակը ներառված էր ՀՕՊ-ի ցամաքային զորքերում գնդային մակարդակով։

Համարվել է ցամաքային թիրախներին սպառնացող զինատեսակ՝ ընդգրկված ՀՕՊ համակարգում։ Ներկայում զինատեսակը հնացած է համարվում, քանի որ ժամանակակից սպառազինության տեխնիկատակտիկական չափանիշներին զիջում է։ Խոսքը վերաբերում է զինատեսակի ռադիոլոկացիոն կայանին, օդային թիրախների խոցելիության հեռավորությանը։ Որպես «Շիլկային» փոխարինող զինատեսակ նախագծվել է, ընդգրկվել սպառազինության համակարգում և զանգվածային արտադրության դրվել ինքնագնաց զենիթային հրթիռա-հրետանային «Տունգուսկա» համալիրը։ Այնուամենայնիվ, ԶՍՈւ-23-4 «Շիլկա» զինատեսակը ներառված է տարբեր երկրների զինված ուժերի ստորաբաժանումներում։ Մինչ այսօր այն կիրառվում է տեղային պատերազմների ժամանակ հիմնականում ցամաքային թիրախներ խոցելու նպատակով։

«Շիլկայի»М քաշը, կախված ձևափոխություններից, կազմում է 20.5-ից մինչև 21.5 տոննա։ Անձնակազմը բաղկացած է 4 անձից՝ հրամանատար, ավագ օպերատոր, նշանառու, մեխանիկ-վարորդ։

Զինատեսակը կոչվել է Ամուր գետի ձախ վտակ Շիլկա գետի անունով։

Պատմություն խմբագրել

ԽՍՀՄ-ում ստեղծված առաջին արտադրական զենիթային ինքնագնաց համալիրը եղել է ԶՍՈւ-57-2-ը, որի զանգվածային արտադրությունը սկսվել է, ըստ տարբեր տվյալների, 1955 կամ 1957 թվականներին։ Այդ զինատեսակի մարտավարա-տակտիկական հնարավորությունները, հաշվի առնելով համեմատաբար ոչ մեծ կրակի և ցածր նշանառության արագությունն ընդդեմ ցածր բարձրությամբ թռչող արագընթաց ռեակտիվ ինքնաթիռներիցածրի, բավականին անարդյունավետ էի[6]։ Այդ իսկ պատճառով ԶՍՈւ-57-2-ի արտադրությունը սկսելուց հետո 1957 թվականի ապրիլի 17-ին ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշմամբ սկսվեց նախագծվել ռադիոլոկացիոն կայանով և ավտոմատ նշանառության համակարգով զինված արագընթաց երկու նոր զենիթահրթիռային համալիրներ՝ 37 մմ-անոց 500П ԶՍՈւ-37-2 «Ենիսեյ» հրանթոային համալիր և 23 մմ-անոց 2А7 ԶՍՈւ-23-4 «Շիլկա» հրանթոային համալիր։ Երկու համալիրներն էլ իրենց անվանումները ստացան ի պատիվ սիբիրյան Ենիսեյ և Շիլկա գետերի։ Բացի հրանոթների առկայությունից այս համալիրները տարբերվում էին նաև օգտագործվող շասիով և նշանառության ռադիոլոկացիոն համալիրով[7]։ Պաշտոնապես համալիրները ստեղծվել էին տարբեր խնդիրների կատարման համար. «Շիլկան» նախատեսված էր մոտոհրաձգային ստորաբաժանումների հակաօդային պաշտպանության համար, իսկ «Ենիսեյը»՝ զրահատանկային ուժերի ՀՕՊ-ը[6]։

Նշված երկու զենիթային ինքնագնաց համալիրների նախատիպերը պատրաստ էին արդեն 1960 թվականի դեկտեմբերին, իսկ գործարանային և պետական փորձարկումները շարունակվեցին մինչև 1961 թվականի հոկտեմբերը[8]։ «Շիլկան» զինված ուժերի սպառազինության մեջ ներառվեց 1962 թվականի սեպտեմբերի 5-ին ԽՍՀՄ նախարարների խորհուրդի № 925—401 որոշմամբ[8]։ Փորձարկումները կատարած պետական հանձնաժողովի եզրակացության մեջ նշվել էր, որ «Շիլկան» 200-ից 500 մ բարձրության վրա գտնվող արագընթաց թիրախները խոցելու առումով 1.5-ից 2 անգամ գերազանցում է «Ենիսեյին», իսկ վերջինս հնարավորություն ուներ խոցել 3000 մ բարձրության վրա գտնվող թիրախներին՝ գերազանցելով «Շիլկայի» համապատասխան ցուցանիշը, որը կազմում է 1500 մ։ «Ենիսեյը» ուներ մեծ կշիռ՝ շուրջ 28 տոննա, իսկ «Շիլկան»՝ 19: Գնային արժեքով երկուսն էլ ունեին նույն ցուցանիշները։ Հանձնաժողովը առաջարկեց սպառազինության մեջ ներառել զենիթային այս երկու համալիրներն էլ, քանի որ նրանցից ոչ մեկը չուներ բացարձակ առավելություն մյուսի նկատմամբ, սակայն ԽՍՀՄ նախարարների խորհրդի 1962 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումով միայն «Շիլկան» է դառնում երկրի զինված ուժերի զինատեսակ, որից հետո «Ենիսեյին» առնչվող հետագա աշխատանքները դադարեցվեցին[7]։

Կառուցվածք խմբագրել

Զրահապատ հիմնակմախք և աշտարակ խմբագրել

Շիլկա զենիթային ինքնագնաց համալիրի հիմնակմախքն ու աշտարակը զրահապատ են և ունեն հակաբեկորային, հակափամփուշտային հատկություն։

Սպառազինություն խմբագրել

«Շիլկայի» սպառազինությունը բաղկացած է 23 մմ-անոց քառափող АЗП-23 «Ամուր» դասի ավտոմատ հրանոթով։ Հրանոթի կրակելու արագությունը կազմում է 3400 կրակոց րոպեյում[5]։ Ունի ամբողջությամբ հավասարակշռված ռադիոլակացիոն կայան, ինչը հնարավորություն է տալիս կրակ վարել նաև շարժման ընթացքում։ Նշանառությունը հնարավոր է կատարել ինչպես ձեռքով, այնպեսել ավտոմատ եղանակով[5]։

Համալիրի կազմում են ընդգրկված աշտարակում տեղադրված РПК-2 նշանառության զինատեսակի ռադիոլոկացիոն կայան, որն օժտված է մինչև 18 կմ հեռավորության թիրախներ հայտնաբերելու հնարավորությամբ։ Համալիրն ունի նաև հաշվարկա-որոշիչ սարք, որը կատարում է արկի՝ թիրախին դիպչելու խնդիրները[5]։

ԶՍՈւ-23-4 համալիրով թիրախի խոցման հավանականությունը[9]
250 մ/վրկ. արագությամբ ՄԻԳ-17 տիպի թիրախ
Հեռավորությունը (մ) 200 մ բարձրության վրա 500 մ բարձրության վրա 1000 մ բարձրության վրա 1500 մ բարձրության վրա 2000 մ բարձրության վրա
500 0,28 0,35 0,39 0,39
Զրահաայրող-լուսածրող արկի կողմից 2А7-ի զրահի խոցման աղյուսակ[9]
Արկ\հեռավորություն, (մ) 500 1000 1500 2000
(բախման անկյունը 90°, միատար զրահ) 25 20 10
Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում օգտագործվել են զրահի խոցման տարբեր եղանակներ։ Որպես կանոն, այլ համանման հրանոթ/զինամթերքների հետ ուղղակի համեմատությունը հաճախ դժվար է լինում։
 
23 մմ-անոց ուսումնական արկ

Կրակի վաման եղանակներ խմբագրել

 
Ռադարի անտենան բարձրացված է աշխատանքային դիրքի

Համալիրը կարող է կրակել օդային թիրախների ուղղությամբ ավտոմատ ռեժիմով։ Առկա է նաև կիսաավտոմատ ռեժիմով կրակելու հնարավորություն։

ԶՍՈւ-23-4-ն ունի մարտական աշխատանքի հինգ ռեժիմ՝

  • ավտոմատ,
  • կիսաավտոմատ,
  • պահվող կոորդինատներով,
  • ռակուրսային օղակներով,
  • հեռավոր սանդղակով (ցամաքային թիրախներ)։

Դիտարկման և կապի միջոցներ խմբագրել

Ռադիոսարքավորում РПК-2М.

  • Ռադիոլակացիոն կայան 1РЛ33М2՝
    • պատրաստված է լամպերով,
    • հայտնաբերման հեռավորությունը 20 կմ, ավտոմատ ուղեկցման հեռավորությունը 15 կմ (ՄԻԳ-17 տիպի թիրախ),
    • պաշտպանությունը պասիվ և ակտիվ միջամտությունից, հաճախականության փոփոխման ռեժիմ,
  • Հաշվարկա-որոշիչ սարք, որը որը կատարում է արկի՝ թիրախին դիպչելու խնդիրները,
  • Վիզիրային սարք,
  • Կայունացման համակարգ,
  • Մարտական աշխատանքի 5 ռեժիմ[10]։
    1. օդային թիրախի ավտոմատ ուղեկցման ռեժիմ,
    2. հիմնական վիզիրից դեպի օդային թիրախների անկյունային կոորդինատներ,
    3. օդային թիրախների շարժման կոորդինատների հիշողությամբ,
    4. օդային թիրախների ռակուրսային օղակներով,
    5. ցամաքային թիրախների ուղղությամբ կրակ։

Կապի միջոցներ՝

  • Р-123М ռադիոկայան,
  • ТПУ-4 տանկային հաղորդակցային սարք։

Շարժիչ խմբագրել

Համալիրի վրա տեղադրված է В6Р դիզելային շարժիչ։ Երկու բաքերի համատեղ տարողությունը կազմում է 520 լիտր։

Արդիականացում խմբագրել

«Շիլկա» զենիթային ինքնագնաց համալիրը բազմից արդիականացվել է։ Ստորև ներկայացված է արդիականացված հիմնական մոդելների ցուցակը՝

  • ЗСУ-23-4В
  • ЗСУ-23-4В1
  • ЗСУ-23-4М1 
  • ЗСУ-23-4М2
  • ЗСУ-23-4М3 «Բիրյուզա»
  • ЗСУ-23-4М4 «Շիլկա-М4»
  • ЗСУ-23-4М5 «Շիլկա-М5»

Մարտավարություն խմբագրել

Գրոհի ժամանակ «Շիլկան» զենիթային ապահովում է իրականացնում՝ շարժվելով գրոհող տանկերից հետո 400 մ հեռավորության վրա։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The World's ArmiesUK: Chartwell Books, 1979. — P. 11. — ISBN 0-89009-267-2
  2. Guardia M. Self-Propelled Anti-Aircraft Guns of the Soviet Union // (untranslated) — 2015. — Vol. 222. — P. 28. — ISBN 978-1-4728-0622-2, 978-1-4728-0624-6, 978-1-4728-0623-9
  3. 3,0 3,1 Guardia M. Self-Propelled Anti-Aircraft Guns of the Soviet Union // (untranslated) — 2015. — Vol. 222. — P. 30. — ISBN 978-1-4728-0622-2, 978-1-4728-0624-6, 978-1-4728-0623-9
  4. Guardia M. Self-Propelled Anti-Aircraft Guns of the Soviet Union // (untranslated) — 2015. — Vol. 222. — P. 29. — ISBN 978-1-4728-0622-2, 978-1-4728-0624-6, 978-1-4728-0623-9
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Чижиков, Сергей. — Полное описание ЗСУ-23-4 «Шилка» и краткое — модификаций«Зенитная самоходная установка ЗСУ-23-4 «Шилка»». PZAKU.net. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 25-ին.(ռուս.)
  6. 6,0 6,1 А. Широкорад. «Шилка» и другие отечественные зенитные самоходные установки. — М.: Моделист-конструктор, 1998. — С. 9.(ռուս.)
  7. 7,0 7,1 А. Широкорад. «Шилка» и другие отечественные зенитные самоходные установки. — М.: Моделист-конструктор, 1998. — С. 12.(ռուս.)
  8. 8,0 8,1 А. Широкорад. «Шилка» и другие отечественные зенитные самоходные установки. — Моделист-конструктор, 1998. — С. 16.(ռուս.)
  9. 9,0 9,1 А. Широкорад. «Шилка» и другие отечественные зенитные самоходные установки. — М.: Моделист-конструктор, 1998. — С. 13.(ռուս.)
  10. 2А6М.00.000ТО. ЗСУ-23-4М. Техническое описание, стр. 16.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիլկա (զենիթային ինքնագնաց համալիր)» հոդվածին։