Բացել գլխավոր ցանկը

Շերտագրություն (երկրաբանություն)

Շերտագրություն, երկրաբանության բաժին, ուսումնասիրում է երկրաբանական մարմինների ձեավորման հաջորդականությունը և նրանց սկզբնական տարածական փոխհարաբերությունները։ Այդ նպատակների համար աոաջին հերթին հետազոտում են նստվածքային ապարների շերտերը և ուսումնասիրում նրանց ֆացիալ փոփոխությունները անցյալ երկրաբանական ժամանակաշրջանների ավազաններում։

Կապը այլ գիտությունների հետԽմբագրել

Ուսումնասիրվող նստվածքների նույն հասակին պատկանելը որոշելու համար հիմնական նշանակություն ունի նստվածքային հաստվածքներում գտնվող բրածո օրգանիզմների կազմությունը։ Այդ պատճառով շերտագրությունը սերտորեն կապված է հնէաբանության, ինչպես նաև երկրաժամանակագրության (ուսմունք Երկրի կեղևը կազմող ապարների ձևավորման ժամանակագրական հաջորդականության և հասակի մասին) հետ։

ԾագումԽմբագրել

Շերտագրության ծագումը կապված է երկրաբանության՝ որպես գիտության ձևավորման հետ։ Այն հիմք է ծառայել երկրաբանական քարտեզների և երկրա-ժամանակագրական սանդղակ կազմելու համար։

Շերտագրության գիտության մշակվող հարցերըԽմբագրել

Շերտագրության գիտության առանձին հարցեր մշակվել են XVII դարի, սակայն նրա հիմքերը դրվել են XVIII դարում։ XVIII դարի վերջում երկրակեղևը կազմող նստվածքները Արևմտյան Եվրոպայում ստորաբաժանել են առաջնայինի (այժմ՝ պալեոզոյան), երկրորդայինի (մեզոզոյան) և երրորդայինի (կայնոզոյան)։ Նորագույն փխրուն նստվածքները առանձնացվել են 1829 թվականին, որպես չորրորդական գոյացումներ։ Ընդհանուր շերտագրական սանդղակի ստեղծման ու մշակման գործում մեծ դեր են կատարել ռուս և խորհրդային երկրաբաններ Ա․ Պ․ Կարպինսկին, Ն․ Ի․ Անդրուսովը, Ա․ Պ․ Պավլովը, Դ․ Վ,․ Նալիվկինը, Ա․ Ն․ Կրիշտոֆովիչը, Վ․ Վ․ Մենները, ինչպես նաև արտասահմանյան մի շարք մասնագետներ։

Շերտագրություն հաջորդականության օրենքըԽմբագրել

Շերտագրություն հիմնական դրույթը շերտայնության հաջորդականության օրենքն է, երբ շերտերի նորմալ տեղադրման դեպքում յուրաքանչյուր ստորադիր ավելի հին է ծածկող շերտից, բացառություն են կազմում այն դեպքերը, երբ տեկտոնական դեֆորմացիաների հետևանքով շերտերի սկզբնական տեղադրումը խախտվում է։ Շերտերի տեղադրման հաջորդականության ուսումնասիրության հիման վրա կազմվում է շերտագրական սյունակ։ Դրա համար ամենահուսալին հնէաբանության մեթոդն է, որը հիմնված է Երկրի օրգանական աշխարհի զարգացման անշրջելի առաջընթացի վրա։ Նման սյունակներ կազմելու համար շատ կարևոր նշանակություն ունեն զանգվածային տարածում ունեցող բրածոները (ֆորամինիֆերներ, ոադիոլյարներ, նանոպլանկտոն, դիատոմեյներ և այլն)։ Հին նստվածքների համար կարևոր դեր են կատարում իզոտոպային որոշումները՝ հիմնված տարբեր տարրերի (K, Ս, Pb և այլն) ռադիոակտիվ տրոհման վրա։

Հետազոտման մեթոդներԽմբագրել

Շերտավոր նստվածքային և հրաբխածին հաստվածքների համադրման համար օգտագործվում են լիթոլոգիական և երկրաքիմիակաև հետազոտությունները և հետախուզության երկրաֆիզիկական տարբեր մեթոդներ։

Մեթոդների կիրառումըԽմբագրել

Համադրման բոլոր մեթոդների կիրառումը հնարավորություն է ընձեռել երկրագնդի համար կազմելու ամփոփիչ շերտագրական կտրվածք, որի հիման վրա սահմանված է շերտագրական ստորաբաժանումների խիստ հիերարխիա։ Շերտագրական ստորաբաժանումների նման համակարգը կամ շերտագրական սանդղակը հաստատվել է 1881 թվականին, Միջազգային երկրաբանների կոնգրեսում (Բոլոնիա) և լրացվել XX դարի կեսերին։

Շերտագրության ուսումնասիրություններըԽմբագրել

Շերտագրությունը հիմք է հանդիսանում ռեգիոնալ երկրաբնության հետազոտությունների համար, որոնք թույլ են տալիս հասկանալու տարածքի տեկտոնիկան, որոշելու օգտակար հանածոների որոնման ու հետախուզման ուղղությունը։ Վերջինս վերաբերում է հատկապես շերտային հանքավայրերին (նավթ, քարածուխ, երկաթի և մանգանի հանքանյութեր, ֆոսֆորիտներ, բոքսիտներ, քարաղ և կալիումական աղեր, թերթաքարեր և այլն), որոնք հարում են որոշակի շերտագրական մակարդակների։ Շերտագրական կտրվածքի ուսումնասիրությունն անհրաժեշտ է նաև երկրաբանական քարտեզներ կազմելու և ինժեներաերկրաբանական աշխատանքներ կատարելու համար։ ԽՍՀՄ-ում շերտագրության բնագավառի ուսումնասիրությունների առաջատար կենտրոններն են ԽՍՀՄ ԳԱ երկրաբանական ինստիտուտը Մոսկվայում, ԽՍՀՄ ԳԱ Սիբիրյան բաժանմունքի երկրաբանական և երկրաֆիզիկայի ինստիտուտը Նովոսիբիրսկում, Համամիութենական երկրաբանական ինստիտուտը Լենինգրադում և այլն։ Այդ բնագավառում հետազոտություններ են կատարվում նաև ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում և հանրապետության երկրաբանական այլ կազմակերպություններում։ Հրատարակվում է «ԽՍՀՄ շերտագրությունը» բազմահատորանոց շարքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 488