Շերլոկ Հոլմսի թանգարան
Շերլոկ Հոլմսի թանգարան (անգլ.՝ The Sherlock Holmes Museum), սըր Արթուր Կոնան Դոյլի կողմից ստեղծված գրական կերպարի՝ լեգենդար հետախույզ Շերլոկ Հոլմսի տուն-թանգարանը Լոնդոնում։
Շերլոկ Հոլմսի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան և գրականության թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վեստմինստեր |
Վայր | Բեյքեր սթրիթ |
Հասցե | 221b, Բեյքեր սթրիթ, Լոնդոն, ՄԹ |
Հիմնադրվել է | 1990 |
Կայք | sherlock-holmes.co.uk |
![]() | |
![]() |
Համաձայն Արթուր Կոնան Դոյլի ստեղծագործության՝ Շերլոկ Հոլմսը և նրա ընկեր դոկտոր Վաթսոնը 1881-ից 1904 թվականների ընթացքում ապրում էին Բեյքեր սթրիթ 221b հասցեում (221b, Baker street)[1][2]։ Գրքի գրման ժամանակ նման հասցե Լոնդոնում գոյություն չուներ։ Հետագայում Բեյքեր սթրիթի դեպի հյուսիս ընդլայնման արդյունքում (այնտեղ, որտեղ 19-րդ դարի վերջին գտնվում էր Upper Baker Street (Վերին բեյքեր սթրիթ) փողոցը) պարզվեց, որ այդ համարը հայտնվել է Abbey National շինարարական ընկերության կառուցմանը հանձնարարված համար 215-229 տների ցանկում։ Այդ իսկ պատճառով երկար տարիներ Abbey National ընկերությունը ստիպված ուներ հատուկ քարտուղարություն՝ նամակներին պատասխանելու և այլ թղթակցությունների վարման համար, որոնք մշտապես գալիս էին Բեյքեր սթրիթ 221b հասցեին Շերլոկ Հոլմսի անունով։
Պատմություն
խմբագրելԹանգարանը հիմնադրել է հայազգի Գրեյս Այդինյանցը[3]։ 1990 թվականին նա վաճառել է իր տունը և գումարի մեծ մասը ներդրել թանգարանը հիմնելու համար։ Նա նույնիսկ դատարանով իրավունք է ստացել շենքի վրա դնելու վեպից հայտնի 221B Baker Street հասցեն, չնայած այն հանգամանքին, որ շենքը նախկինում ուներ 239 Baker Street հասցեն[4]:
Պատկերասրահ
խմբագրել- Թանգարանի ներսը
-
Շերլոկ Հոլմսի հյուրասենյակը
-
Շերլոկ Հոլմսի սենյակի սեղանի սպասքը
-
Շերլոկի աշխատասենյակը
-
Դոկտոր Վաթսոնի սենյակը
-
19-րդ դարի վերջի տպագրական մեքենա
-
Դոկտոր Վաթսոնի սենյակը, գրքեր
-
Լոգարան
-
Միսիս Հադսոնի սենյակը, բուխարի
-
Դոկտոր Վաթսոնի սենյակը, լվացարան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Thomas Bruce Wheeler (2003). Finding Sherlock's London: Travel Guide to Over 200 Sites in London. iUniverse. ISBN 0-595-28114-1.
- ↑ «Sherlock Holmes 101». Washington Post. 2004 թ․ հունվարի 11.
- ↑ Tonkin, Sam (2015 թ․ դեկտեմբերի 1). «Founder of Sherlock Holmes museum dies amid 'poisonous' family feud». Mail Online. Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Grace Aidiniantz». HeraldScotland (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերլոկ Հոլմսի թանգարան» հոդվածին։ |