Բացել գլխավոր ցանկը

Շերլ, ( գերմ.՝ Schörl), կամ սև տուրմալին[3], նաև շերլիտ[4], բորոսիլիկատների դասի հանքանյութ, տուրմալինի տարատեսակ, որը բնութագրվում է բյուրեղավանդակում նատրիումի և երկվալենտ երկաթի առկայությամբ: Ի տարբերություն տուրմալինի այլ տարատեսակների այն թափանցիկ չէ: Ունի հարուստ սև գույն, որը պայմանավորված է երկաթի ատոմների առկայությամբ: Օգտագործվում է արդյունաբերության մեջ հիմնականում որպես պիրոէլեկտրիկ և պիեզոէլեկտրիկ, սահմանափակ չափով՝ ոսկերչական իրերի պատրաստման ոլորտում, և օպտիկայում՝ բևեռացնող ֆիլտրերի արտադրության համար:

Շերլ
Turmalin szerl,2 Madagaskar, zrost.jpg
Շերլի բյուրեղներ, Մադագասկար
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ[1]
Բանաձև
(կրկնվող միավորը)
NaFe2+3Al6Si6O18(BO3)3(OH)4
Նիկել-Շտրունցի դասակարգում9.CK.05[2]
Դանա դասակարգում61.3.1.10
Նույնականացում
ԳույնՍև
Բյուրեղային համակարգեռանկյունային բյուրեղային համակարգ[2]
Մոոսի կարծրություն7
Թափանցիկությունանթափանց
ԵնթակատեգորիաՏուրմալին
Շերլի և բերիլի բյուրեղներ

19-րդ դարում և դրանից առաջ «շերլ» էին անվանում ընդհանրապես բոլոր տուրմալինները, շատ սովորական էին «կանաչավուն շերլեր», կամ «դեղին շերլ», և միայն 20-րդ դարի կեսերին տերմինը վերջնականապես սկսեց օգտագործվել ժամանակակից նշանակությամբ: Այսպիսով հիմա «շերլ» անվանումը տալիս են միայն այն տարատեսակին, որին հնում անվանում էին «սև շերլ»:

Նկարագրություն, տարածվածությունԽմբագրել

Միներալի քիմիական բանաձևը՝ NaFe2+3Al6Si6O18(BO3)3(OH)4: Երկվալենտ երկաթի փոխարեն խառնուրդների ձևով կարող են հանդես գալ մագնեզիումը, մանգանը և եռավալենտ երկաթը[4]:

 
Տուրմալինային քվարց (շերլի ասեղնաձև բյուրեղներով) Բրազիլիա

Բյուրեղանում է սյունաձև պրիզմաների տեսքով, որոնց նիստերի համար բնորոշ են բյուրեղի երկարությանը զուգահեռ խորը նրբագծերը: Լայնակի կտրվածքում պրիզման ունենում է սֆերիկ եռանկյունու ձև:

 
Շերլի բյուրեղ Հարավային Ավստրալիա

Շերլը երկրակեղևում լայնորեն տարածված միներալ է: Նրա խոշոր հանքավայրեր գտնվում են ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում: Երբեմն այս միներալը հանդիպում է ոչ թե պրիզմայի ձևով, այլ ասեղնաձև բյուրեղներով ագրեգատների տեսքով:

Նորվեգիայի Կրագերիո հանքավայրի շերլի տարատեսակն ուժեղ տաքացնելիս փրփրելու հատկություն ունի և անվանվում է աֆրիցիտ (հուն․՝ aphrizein «փրփրել»)[5]:

Սև տուրմալինի բարակ ասեղնաձև բյուրեղներ պարունակող անգույն թափանցիկ քվարցի բյուրեղներին անվանում են տուրմալինային քվարց: Լինում են դեպքեր, երբ տուրմալինի սև ասեղները քվարցի ներսում առաջացնում են զվարճալի պատկերներ:


ԿիրառումԽմբագրել

Արդյունաբերության մեջ կիրառումը պայմանավորված է միներալի պիրոէլեկտրիկ և պիեզոէլեկտրիկ հատկություններով: Օգտագործվում է գերճշգրիտ փականներ, ջերմաստիճանի ու ճնշման տվիչներ պատրաստելիս:

Ոսկերչության մոջ շերլը չեն երեսակում, բայց հղկում են բիժուտերիայում օգտագործելու համար: Մեծ Բրիտանիայում և որոշ այլ երկրներում շերլն օգտագործվում է սգի համար նախատեսված զարդեր պատրաստելու համար՝ ուլունքներ, բրոշկաներ, ականջօղեր: Բացի այդ շերլից, ինչպես նաև տուրմալինային քվարցից պատրաստում են գրենական պիտույքներ, օրինակ՝ պրեսպապյե և այլ դեկարատիվ առարկաներ:

Օպտիկայում օգտագործվում է բևեռացնող ֆիլտրերի պատրաստման համար: Տուրմալինի բյուրեղները հանդիսանում են լավ բևեռացնողներ, տուրմալինի բյուրեղի արդեն 1մմ հաստության դեպքում սովորական լույսը նրա կողմից ամբողջությամբ կլանվում է:


ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Шуман В. Турмалин // Мир камня. В 2-x т.. — Мир, 1986. — Т. 2. Драгоценные и поделочные камни. — С. 104—107. — 263 с. — 100 000 экз.
  • Чёрный турмалин // Минералы. Сокровища Земли : журнал. — 2014. — № 24. — 120 000 экз. — ISSN 2075-0587.

Արտաքին հղումներԽմբագրել

  • Шерл // Каталог Минералов.ру