Շենդերովի եկամտաբեր տուն

Շենդերովի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом С. И. Шендерова), շենք Դոնի Ռոստովում, որը գտնվում է Վորոշիլովի պողոտայում (շենք №33): Եկամտաբեր տունը կառուցվել է XIX դարի վերջում ռոստովցի ճարտարապետ Ն. Սոկոլովի նախագծով[1]։ Շենքի ճարտարապետությունը անցումային ոճ է էկլեկտիզմից մոդեռն[2]։ Շենդերովի եկամտաբեր տունն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[3]։

Շենդերովի եկամտաբեր տուն
Տեսակբնակելի տուն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Տունը կառուցվել է XIX դարի վերջում ռոստովցի ճարտարապետ Ն. Սոկոլովի նախագծով։ Այն պատկանել է երկրորդ գիլդիայի վաճառական Սոլոմոն Իզրաիլևիչ Շենդերովին (1877-՞)[4]։ Շենքի կենտրոնական մասի առաջին հարկը վարձակալում էին առևտրի տարբեր հաստատություններ։ Երկրորդ հարկն օգտագործվել է Ս. Շենդերովի կողմից որպես բնակելի տարածք, այնտեղ են եղել նաև ընդունելության դահլիճները։ Շենքի կողքային մասերում տեղակայված էին բնակարաններ[1]։

Խորհրդային իշխանության հաստատումից հետո եկամտաբեր շենքն ազգայնացվեց։ 1920-ական թվականներին շենքի առաջին հարկում առևտրային կազմակերպություններ էին, իսկ երկրորդում՝ կոմունալ բնակարաններ։ Տունը տուժել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին, կորսվել է կենտրոնական վրանածածկույթը։ 1950-ական թվականներին շենքը վերականգնվեց ճարտարապետներ Մ. Իշունինայի և Գ. Պետրովի նախագծով։ Այդ ժամանակ էլ հայտնվեցին նոր կցակառույցներ[1]։

 
Շենդերովի եկամտաբեր տունը հին բացիկի վրա

2000-ական թվականների կեսերին իրականացվել է շենքի վերակառուցում, որի ընթացքում կենտրոնական վրանածածկույթը վերականգնվել է իր սկզբնական տեսքով։ Ներկայումս շենքում տեղակայված է «Ալֆա-բանկի» բաժանմունքը[1]։

Ճարտարապետություն խմբագրել

Երկհարկանի շենքն ունի П-աձև հատակագիծ։ Գլխավոր ճակատը դուրս է գալիս Վորոշիլովյան պողոտա, կողայինները՝ Սերաֆիմովիչի և Տեմեռնիցկայա փողոցներ։ Գլխավոր ճակատի կենտրոնական հատվածը և անկյունային մասերը ավարտվում են վրանածածկերով ուղղանկյունաձև ատտիկոսներով։ Առաջին հարկը դրվագված է կոպտատաշ քարով։ Ճակատի պատուհանների ձևավորման համար օգտագործվել են բազմաթիվ ծեփակերտ զարդեր՝ կանանց գլուխներ, հերմաներ, ծաղկաշղթաներ, ծաղկեպսակներ, բուսական նախշեր և այլն։ Ճակատի ուղղահայաց մասնատումն ընդգծում են երկրորդ հարկի էրկերներով ելուստավորումները[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Доходный дом С.И.Шендерова». voopiik-don.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
  2. 2,0 2,1 Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — Ростов-на-Дону, 1999. — С. 105. — ISBN 5-8456-0433-8
  3. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
  4. «М. А. Гонтмахер «Евреи на донской земле»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.