Շեխվալի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում։ Գտնվում էր Կոփ ավանից 26 կմ հարավ-արևմուտք, Մուշ քաղաքից Մանազկերտ տանող ճանապարհի վրա՝ Արածանի գետի ձախ վտակ Լիզի ափին։

Գյուղ
Շեխվալի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԲուլանըխի գավառակ
Այլ անվանումներՇախվալի, Շեյխվալի, Շեյխվոլի
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր
Տեղաբնականունշեյխվալեցի
Ժամային գոտիUTC+3
Շեխվալի (Աշխարհ)##
Շեխվալի (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Գյուղը նախկինում եղել է ամբողջովին հայաբնակ։ Հայերը հալածանքի և թալանի էին ենթարկվում թուրքերի կողմից։ Դրանից չդիմանալով XIX դարի վերջին բնակչությունը խնդրագրեր է գրել Կարսի հայոց հոգևորականությանը։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին Շեխվալին ուներ 77 տուն հայ և քուրդ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Շեյխվալին ուներ հայկական եկեղեցի[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 98

Աղբյուրներ խմբագրել