Շեյդի
Ուշադրությո՜ւն: Այս հոդվածը ենթակա է արագ ջնջման
Այս հոդվածը կարճ ժամանակում ջնջվելու է, քանի որ չունի որևէ իմաստալից բովանդակություն։
Ջնջման պատճառը. Տես ջնջման առաջադրված հոդվածների համապատասխան քննարկումը։
Հիշեցում. նախքան այս կաղապարը տեղադրելը ծանոթացեք Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգին։ Եթե հոդվածը ենթակա է բարելավման, օգտագործեք {{Ջնջել}}
կաղապարը։
Շեյդի (անգլ.՝ Shady, իրական անունը՝ Հայկ Էդուարդի Սնխչյան), բիթբոքսեր, երաժիշտ։ Հայաստանի 2016 թվականի բիթբոքս չեմպիոն[1], ազգային և միջազգային որակավորման ժյուրի, "European Beatbox Association"-ի հայ դեսպան, միջազգային "Tezarean Beatbox Battle"-ի հաղթող։ Ազգությամբ առաջին հայն է, ով մասնակցել է Աշխարհի բիթբոքսի առաջնությանը և առաջինն է, ում հոլովակը տեղադրվել է համաշխարհային հեղինակություն վայելող, բիթբոքսի թեմային վերաբերող ամենամեծ «Swissbeatbox» կազմակերպության բոլոր սոցիալական էջերում[2]։ 2-րդ հոլովակը հայտնվել է նույն կայքում 2022 թվականի օգոստոսի 15-ին[3]։
Շեյդի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Հայկ Սնխչյան |
Ի ծնե անուն | Հայկ Էդուարդի Սնխչյան |
Նաև հայտնի է որպես | Shady |
Ծնվել է | սեպտեմբերի 16, 2000 (23 տարեկան) Ստավրոպոլ |
Երկիր | Ռուսաստան |
Ժանրեր | Բիթբոքս |
Մասնագիտություն | Երաժիշտ |
Գործիքներ | Բիթբոքս, լուփ համակարգ, դրամ-մեքենա |
Գործունեություն | 2010-մ․հ․ |
Ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 16-ին, Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում։ 7 տարեկան հասակում սկսել է ցուցադրել երաժշտական որակները՝ դաշնամուր նվագելով։ 11 տարեկան հասակում նրան սկսում են հետաքրքրել դրամ-մեքենաները (անգլերեն՝ drum-machine) և բիթբոքսը։ Սովորել է Եղվարդ քաղաքի No2 և No1 դպրոցներում, զուգահեռ հաճախել է Քասթինգ Սքուլ դերասանական ստուդիա, ինչպես նաև նույն քաղաքի արվեստի դպրոց և դրանք ավարտել է գերազանցությամբ։ Ունի մի շարք նվաճումներ, դրանք են՝ Բիթբոքսի աշխարհի առաջնության առաջին հայ մասնակից (Շահնազարյան Սևանի հետ միասին, 2018), Հայաստանի բիթբոքսի առաջնության չեմպիոն (2016)[4], Ռոստով օնլայն բիթբոքս բաթլի Թոփ-16 նաև «Հանդիսատեսի համակրանք» նոմինացիայի հաղթող (2018): Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո, նա, մինչ այսօր, կատարում է համաշխարհային շրջագայություններ, համագործակցում է տարբեր երկրների բիթբոքս-ներկայացուցիչների հետ, կատարում է փորձի փոխանակում և անցկացնում է դասընթացներ։
2023 թվականի փետրվարի 15-ին համացանցում տեղադրվել է Shady-ի մասնակցությամբ FlowGuardz խմբի 2023 թվականի "Grand Beatbox Battle 2023 World League" հեղինակավոր մրցույթի նախընտրական փուլի հոլովակը[5]։
2023 թվականին ընտրվել է որպես Հայաստանի առաջին ներկայացուցիչ (խմբային կատեգորիա)` Աշխարհի 6-րդ Բիթբոքս Առաջնությանը մասնակցելու համար, որպես FlowGuardz խմբի անդամ (խմբի անդամներ` Shady, Rico, Robro, Nessa Ars)[6]:
2023 թվականի հունիսի 16-ին միջազգային "Swissbeatbox" կազմակերպության կայքում և "YouTube" հարթակում մեկնարկ տրվեց "SBX NATION WEEK: ARMENIA" ծրագրին, որի առաջին հոլովակը Shady-ի "Without Glitch" հոլովակն էր[7]։
2023 թվականի օգոստոսի 24-27-ը FlowGuardz խմբի կազմում մասնակցել է Վրաստանի Ծերակվի համայնքում անցկացվող "One Caucasus Music Festival 2023"-ին[8]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Armenian Beatbox Championship»։ Beatbox Wiki (անգլերեն)։ Վերցված է 2023-03-19
- ↑ «SHADY 🇦🇲 | 6/8 – Swissbeatbox - World’s largest Beatbox Platform»։ Swissbeatbox (en-US)։ Վերցված է 2023-03-19
- ↑ «Shady | Demons – Swissbeatbox - World’s largest Beatbox Platform»։ Swissbeatbox (en-US)։ Վերցված է 2023-03-19
- ↑ Հակոբյան Գոհար։ «Մեր Շեյդին՝ շվեյցարական Swissbeatbox-ի բոլոր հարթակներում»։ Առավոտ։ Վերցված է 2021 թվականի սեպտեմբերի 6
- ↑ «FlowGuardz - Grand Beatbox Battle 2023 World League: Crew Wildcard» (անգլերեն)։ Վերցված է 2023-02-15
- ↑ «6th World Beatbox Championship»։ Beatbox Battle TV (անգլերեն)։ Վերցված է 2023-07-03
- ↑ «Shady - Without Glitch - SBX NATION WEEK: ARMENIA» (անգլերեն)։ Վերցված է 2023-08-24
- ↑ «One Caucasus Music Festival 2023 - Line-Up» (անգլերեն)։ Վերցված է 2023-06-16
Արտաքին հղումներ Խմբագրել
- Shady-ն Tezarean Beatbox Battle-ի հաղթական աղյուսակում
- Հայ բիթբոքսերը հաղթել է Tezarean Beatbox Battle-ում
- Հոլովակը «Swissbeatbox»-ի յութուբյան էջում
- Հոդվածը «Swissbeatbox»-ի ինստագրամյան էջում
- Հոդվածը «Swissbeatbox»-ի ֆեյսբուքյան էջում
- Հոդվածը «Swissbeatbox»-ի թվիթերյան էջում
- Հոդվածը «Swissbeatbox»-ի վկոնտակտեի էջում
- «Մռակած» պետական կամերային երգչախումբը Ստեփանակերտում հանդես է եկել նոր ծրագրով, հատուկ համերգի համար իրենք Երևանից հրավիրել են «Բիթբոքս» երգարվեստի մասնագետ:
- Radio Marshall - Поколение ЧЕ
- Զինուժ Մեդիա - Shady-ն՝ որպես զինվոր
- Shady-ի հարցազրույցը 2018 թվականի Աշխարհի Առաջնության մասին՝ ժուռնալիստ․am-ի համար
- FlowGuardz | Grand Beatbox Battle 2023 World League: Crew Wildcard
- Shady | Without Glitch | SBX NATION WEEK: ARMENIA