Շարոն դեն Ադել
Շարոն դեն Ադել (հոլանդերեն` Sharon den Adel, հուլիսի 12, 1974[1], Վադինքսվեյն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի երգչուհի, երգահան և նորաձևության դիզայներ, հայտնի է որպես Within Temptation սիմֆոնիկ մետալ/ռոք խմբի և My Indigo սոլո նախագծի վոկալիստ և երգերի հեղինակ[2]։
Շարոն դեն Ադել | |
---|---|
Բնօրինակ անուն | հոլ.՝ Sharon Janny den Adel |
Ծնվել է | հուլիսի 12, 1974[1] (50 տարեկան) Վադինքսվեյն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ |
Երկիր | Նիդերլանդների Թագավորություն |
Ժանրեր | ռոք, սիմֆոնիկ մետալ և գոթիկ մետալ |
Մասնագիտություն | հևի մետալ կատարող, երգերի հեղինակ և նորաձևության դիզայներ |
Երգչաձայն | light mezzo-soprano? |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Roadrunner Records, Sony Music, Gun Records և Sony Music Entertainment |
Անդամակցություն | Within Temptation |
Կապված | Within Temptation |
Կայք | within-temptation.com |
Sharon den Adel Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՇարոն դեն Ադելը ծնվել է 1974 թվականի հուլիսի 12-ին Հարավային Հոլանդիայի Վադինքսվեյն քաղաքում։ Վաղ տարիքում շատ է ճանապարհորդել և ընտանիքի հետ ապրել է տասը տարբեր երկրներում[3]։ Հինգ տարի՝ մինչև վեց տարեկանը, ապրել է Ինդոնեզիայում[4]։
Տասնչորս տարեկանում Շարոնն սկսել է երաժշտական կարիերա․ որպես վոկալիստ հանդես է եկել տարբեր երաժշտական խմբերի հետ, ներառյալ Kashiro բլյուզ-ռոք խումբը[5]։ Համերգներից մեկից հետո նա ծանոթացել է Ռոբերտ Վեստերհոլտի հետ։ Ծանոթության ժամանակ Վեստերհոլտը քննադատել է նրա ելույթը, սակայն հետագայում նրանք սկսել են համագործակցել երաժշտության բնագավառում։ Ռոբերտ Վեստերհոլտն է Շարոնին ծանոթացրել է Paradise Lost խմբի արվեստի հետ, որը հետագայում ազդեցություն է ունեցել նրա ստեղծագործության վրա[6]։
1996 թվականին Շարոն դեն Ադելն ու Ռոբերտ Վեստերհոլտը մի շարք այլ երաժիշտների հետ ստեղծել են The Portal խումբը, որը հետագայում (նախքան առաջին ձայնագրությունը) վերանվանվել է Within Temptation[3][7][7]։
2017 թվականին սկսել է երաժշտական սոլո նախագիծ՝ My Indigo։ Նախագիծը Շարոնն ստեղծել է իր այն երգերի թողարկման նպատակով, որոնք գրվել էին Within Temptation խմբի հերթական համերգային շրջագայությունից վերադառնալուց հետո իր վերապրած ստեղծագործական ճգնաժամի ընթացքում։ Նախագծի առաջին ալբոմը կոչվել է My Indigo[2]։
Շարոն դեն Ադելն ունի բակալավրի աստիճան հագուստի դիզայնի բնագավառում[6]։
Անձնական կյանք
խմբագրելՇարոն դեն Ադելն ու Ռոբերտ Վեստերհոլտն ունեն երեք երեխա՝
- Դուստր՝ Էվա Լունա Վեստերհոլտ (ծնվ.՝ 7 դեկտեմբերի, 2005 թվականа, Շարոնը հղի է եղել «The Silent Force» ալբոմի համար կազմակերպված համերգային շրջագայության ժամանակ)[4],
- Որդի՝ Ռոբին Էյդեն Վեստերհոլտ (ծնվ.՝ 1 հունիսի, 2009 թվական, ծնվել է ժամկետից հինգ շաբաթ առաջ)[8],
- Որդի՝ Լոգան Արվին Վեստերհոլտ (ծնվ.՝ 30 մարտի, 2011 թվական)[9]։
Սկավառակագրություն
խմբագրելWithin Temptation
խմբագրել- Ստուդիական ալբոմներ
- Enter (1997)
- Mother Earth (2001)
- The Silent Force (2004)
- The Heart of Everything (2007)
- The Unforgiving (2011)
- The Q Music Sessions (2013)
- Hydra (2014)
- Resist (2019)
- Մինի ալբոմներ
- The Dance (1998)
- Running Up That Hill (2003)
- The Howling (2007)
- Paradise (What About Us?) (2013)
- DVD
- Mother Earth Tour (2002)
- The Silent Force Tour (2005)
- Black Symphony (2008)
- Let Us Burn (2014)
- Համերգային ալբոմներ
- Black Symphony (համերգային, 2008)
- An Acoustic Night at the Theatre (ակուստիկ, 2009)
My Indigo
խմբագրել- Ալբոմներ
- My Indigo[2]
- Սինգլներ
- «My Indigo»
- «Out Of The Darkness»
- «Where Is My Love»
- «Crash And Burn»
- «Someone Like You»
Համագործակցություն այլ երաժիշտների հետ
խմբագրել- Frozen (Voyage, 1996)
- Hear (Silicon Head, 1997)
- Into the Electric Castle (Ayreon, 1998)
- Regular Day in Bosnia (De Heideroosjes, 1999)
- Beyond Me (After Forever, 2000)
- Farewell (Avantasia, 2000)
- Behold (Orphanage, 2000)
- Fly (Paralysis, 2000)
- Last Call to Humanity (De Heideroosjes, 2001)
- Time (Aemen, 2002)
- Into the Unknown (Avantasia, 2002)
- Are You the One? (Տիմո Տոլքի, 2002)
- No Compliance (Delain, 2006)
- Crucify (Тори Эймос, 2007)
- In and Out of Love (Արմին վան Բյուրեն, 2008)
- Somewhere (Agua de Annique, 2009)
- Land Ahead (Oomph!, 2010)
- Keep Breathing (For All We Know, 2011)
- Nostradamus (Coevorduh, 2012)
- Between two worlds and I (Leander Rising, 2012)
- Sirens (Saint Asonia, 2019)
Մրցանակներ
խմբագրելՄրցանակներ | ||||
---|---|---|---|---|
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Ներկայացված | Արդյունք[10][11][12] |
2009 | International Dance Music Awards | Լավագույն պրոգրեսիվ-հաուս/տանս երգ | In and Out of Love (Արմին վան Բյուրենի հետ համատեղ) |
Հաղթանակ |
2011 | Loudwire Music Awards | Տարվա ռոք-աստվածուհի | Շարոն դեն Ադել | Հաղթանակ |
2014 | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Within Temptation — New Album In 2018, Singer Announces Solo Project
- ↑ 3,0 3,1 «Sharon den Adel». Within Temptation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
- ↑ 4,0 4,1 «Biography for Sharon den Adel». IMDb. Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
- ↑ My Life Story: Sharon den Adel(անգլ.) // Metal Hammer : magazine. — Future plc, 2008. — № 176. — С. 65.
- ↑ 6,0 6,1 «Rock». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ 7,0 7,1 «About WT». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ A new kid on the block Արխիվացված 2009-06-08 Wayback Machine
- ↑ «Sharon: Important News». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ http://loudwire.com/within-temptation-sharon-den-adel-loudwire-2011-rock-goddess-of-the-year/
- ↑ http://loudwire.com/within-temptation-sharon-den-adel-rock-goddess-of-the-year-4th-annual-loudwire-music-awards/
Արտաքին հղումներ
խմբագրել- www.within-temptation.com
- Շարոն դեն Ադելի լուսանկարներ
- Getting To Know You With Sharon Den Adel (Within Temptation) — Roadrunner Records Uk Արխիվացված 2015-09-24 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շարոն դեն Ադել» հոդվածին։ |