Բաղեղ

բույսերի ցեղ
(Վերահղված է Շարմաշուղից)
Բաղեղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Արալիազգիներ (Araliaceae)
Ենթաընտանիք Արալիայիններ (Aralioideae)
Ցեղ Բաղեղ (Hedera)
L., 1753

Բաղեղ (լատին․՝ Hédera), բաղեղազգիների ընտանիքի մշտադալար բույսերի ցեղ։ Հայրենիքը Հարավային Եվրոպան, Հյուսիսային Աֆրիկան և Ասիան է (Կովկաս)։ Հայտնի է մոտ 15, Հայաստանում՝ 1 տեսակ՝ բաղեղ սովորական (Hédera helix

Ձևաբանություն խմբագրել

Փաթաթվող, օդային կլանող արմատներով բույս է։ Ցողունի բարձր, մինչև 20 մ է, փռվում է նաև հողի մակերևույթին, ստեղծում համատարած կանաչ բուսածածկոց։ Տերևները բազմաձև են, հերթադիր, կաշեկերպ։ Ծաղկաբույլը գնդաձև ողկույզ է, ծաղիկները՝ մանր, կանաչադեղնավուն։ Ծաղկում է աշնանը։ Պտուղը հատապըտղանման է, կլոր, կապտասև, սերմերը՝ ձվաձև, եռակող։ Պարունակում է գլիկոզիդներ, ճարպայուղ։

Հատկապես լավ է զգում զով բնակարաններում։ Վարակվում է լվիճներով։

Բարձրաբուն արալիայի (լատին․՝ Aralia Sieboldi) վրա պատվաստված բաղեղներն ամեն կողմից կախվելով ներքև, դեկորատիվ էֆեկտ են ստեղծում։

Տեսակներ խմբագրել

Մշակության մեջ հանդիպում է սովերական բաղեղ, խայտաբղետ տերևավոր Hedera maderensis fol. var. և Hedera hibernica scotica Hort. այլատեսակները, որոնք հիանալի կերպով կարող են աճել սենյակներում[1]։

  • Hedera algeriensis Hibberd – Algerian ivy. Algeria, Tunisia (Միջերկրական ծովի ափամերձ հատված),
  • Hedera canariensis Willd. – Canaries ivy, Կանարյան կղզիներ
  • Hedera colchica (K.Koch) K.Koch – Persian ivy. Էլբուրս, Կովկաս, Թուրքիա.
  • Hedera cypria McAllister – Cyprus ivy (syn. H. pastuchovii subsp. cypria (McAll.) Hand). Կիպրոս (Տրուդոս լեռնաշղթա)
  • Hedera iberica (McAllister) Ackerfield & J.Wen – Iberian ivy. Պիրենեյան թերակղզու ափամերձ հատված,
  • Hedera maderensis – Madeiran ivy. Մադեյրա.
  • Hedera maroccana McAllister – Moroccan ivy. Մարոկկո.
  • Hedera nepalensis K.Koch – Himalayan ivy (syn. H. sinensis (Tobl.) Hand.-Mazz.). Հիմալայներ, Չինաստանի հարավ-արևմուտք.
  • Hedera pastuchovii G.Woronow – Pastuchov's ivy. Կովկաս, Էլբուրս.
  • Hedera rhombea (Miq.) Siebold ex Bean – Japanese ivy. Ճապոնիա, Կորեա, Թայվան.
  • Hedera azorica Carrière – Azores ivy. Ազորյան կղզիներ.
  • Hedera helix L. – Common ivy (syn. H. caucasigena Pojark., H. taurica (Hibberd) Carrière). Եվրոպա.
  • Hedera hibernica (G.Kirchn.) Bean – Atlantic ivy (syn. H. helix subsp. hibernica (G.Kirchn.) D.C.McClint.). Արևմտյան Եվրոպա

Սովորական բաղեղ խմբագրել

Սովորական բաղեղը (լատին․՝ Hédera helix) մշտադալար բույս է։ Օդային արմատիկների ծծող-կառչող հատկության շնորհիվ առանց կողմնակի օգնությամբ կառչում է խոնավ պատերին, ծառերին և բարձրանում է վեր։ Բույսի հայրենիքում երկարությունը կարող է հասնել տասնյակ մետրերի։ Բաղեղն իրեն շատ լավ է զգում ստվերախիտ վայրերում, այդ իսկ պատճառով հիանալի կարող է աճել սենյակային պայմաններում։

Տարածվածությունը Հայաստանում խմբագրել

Հանդիպում է Տավուշի և Սյունիքի մարզերի կաղնու-հաճարենու, բոխու խառնանտառներում, գետափերին, ծառերի վրա։

Գեղարվեստական գրականության մեջ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հովհաննես Նարինջյան, Ծաղկաբուծություն, Երևան, «Հայաստան», 1954 — 187, էջեր 187 — 456 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաղեղ» հոդվածին։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաղեղ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաղեղ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 254