Շարմազանյան դարպաս (թատերասրահ)

Շերմազանյան դարբաս, թատերասրահ Թիֆլիսում։

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1836 թվականին։ Հասարակական-թատերական գործիչ Գալուստ Շերմազանյանի երկհարկանի քարաշեն տունը վերակառուցվել, հարմարեցվել է թատերական շենքի և կոչվել իր անունով։ Գտնվել է Մեծ ծուռ (այժմ՝ Լերմոնտովի) փողոցի վրա։ Դահլիճը (30X32 մ, բարձրությունը՝ 10 մ) ունեցել է 200 հանդիսատեղ։ Ներսը՝ զարդարված արևելյան ոճի նկարներով, կենտրոնում՝ բազմաճյուղ մոմակալներով ապակե մեծ ջահով։ Շերմազանյան դարբասը բացվել է Գ․ Շերմազանյանի մի պիեսով։ Մինչև Թամամշյան թատրոնի գործունեությունը (1851 թվականից) ներկայացվել են ռուսական, նաև վրացական պիեսներ ու իտալական օպերաներ։ 1859 թվականից հայ թատերախումբը ներկայացրել է դրամատուրգ Մ․ Պատկանյանի և մի քանի թարգմանական ողբերգություններ ու կատակերգություններ՝ իր իսկ ղեկավարությամբ։ 1865 թվականին երկրորդ անգամ Թիֆլիսի քաղաքագլուխ ընտրված Գ․ Շերմազանյանի դեմ գրգռված համքարությունը 1865 թվականի հուլիսի 27-ին կործանել է նրա տունն ու Շերմազանյան դարբասը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 487