Շառլոտենհոֆ պալատ (գերմ.՝ Schloss Charlottenhof), պալատ Պոտսդամում, Սան Սուսի պալատից հարավ-արևելք, կրոնպրինց Ֆրիդրիխ Վիլհելմի նախկին ամառային նստավայր, ով 1840 թվականին դառնում է Պրուսիայի արքա Ֆրիդրիխ Վիլհելմ IV։ Այժմ պալատը գտնվում է Բեռլին-Բրանդենբուրգի պրուսական պալատների և այգիների ֆոնդի ենթակայության տակ։

Շառլոտենհոֆ
Schloss Charlottenhof
Շառլոտենհոֆի պալատ
Ժամանակակից կարգավիճակ`Բեռլին-Բրանդենբուրգի պրուսական պալատների և այգիների ֆոնդի ենթակայության տակ
Երկիր`Գերմանիա Գերմանիա
Ճարտարապետական ոճ`կլասիցիզմ
Հիմնող`Ֆրիդրիխ Վիլհելմ IV
Ճարտարապետ`Կարլ Ֆրիդրիխ Շինկել
Կառուցման
ժամանակաշրջան`
1826-1829 թվականներ
Քարտեզ
Քարտեզ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 532ter
ռուս..անգլ..ֆր.

Պատմություն խմբագրել

Շարլոտենհոֆի այգու տարածքը տարատեսակ շինություններով հայտնվել է XVIII դարում։ Մի քանի սեփականատերերի փոփոխություններից հետո Սան Սուսի այգուց հարավ գտնվող այդ հողերը ձեռք է բերում պրուսական արքա Ֆրիդրիխ Վիլհելմ III-ը, որպեսզի այն 1825 թվականի Սուրբ Ծնունդին նվիրի իր որդուն՝ կրոնպրինց Ֆրիդրիխ Վիլհելմին և նրա կնոջը՝ Ելիզավետա Լյուդուվիկա Բավարացուն։

Կրոնպրինցը այնտեղ գտնվող դաստակերտի վերակառուցումը հանձնարարում է ճարտարապետ Կարլ Ֆրիդրիխ Շինկել-ին։ Աշխատանքները անց են կացվում խնայողական ռեժիմով, 1826-1829 թվականներին։ Իր աշակերտ Լյուդվիգ Պերսիուսի օգնությամբ Շինկելը նախկին հիմքի վրա կառուցում է հին հռոմեական վիլլաների ոճով ոչ մեծ կլասիցիստական պալատ։

Շնորհալի կրոնպրինցը մասնակցում էր պալատի ձևավորմանը և կատարում է ինքնուրույն էսքիզներ։ Իր ամառային պաքատը նա անվանում էր «Սիամ», որը, այն ժամանակների պատկերացամամբ, ազատության երկիր էր, իսկ իրեն՝ սիամյան տան ճարտարապետ։

Կրոնցպրինցի պալատի պաշտոնական անվանումը դարձել է Շարլոտենհոֆ ըստ Մարիա Շարլոտա ֆոն Գենցկու անվան՝ սենկապետի կնոջ և 1790-1794 թվականներին դաստակերտի տիրուհու։

Ներքին հարդարանք խմբագրել

Այժմ բնօրինակ տեսքով պահպանվել է պալատի տաս սրահների ներքին հարդարանքը։ Կահույքը պատրաստվել էր ըստ Շինկելի էսքիզների և առանձնանում էր հասարակությամբ, հատուկ բյուրգերականությանը։

Պալատի տարածքների բնորոշ գծերից են հանդիսանում նրանց թեմատիկական անհատականությունը նյութերի և գույների նկատմամբ։ Նույնիսկ դռները ձևավորված են ամեն կողմից տարբեր։ Պալատի ամենայուրահատուկ սրահն է հանդիսանում «արշավային սրահը»՝ հին հռոմեական զորահրամանատարների վրանների նմանությամբ։ Առաստաղը և պատերը սոսնձված են կապույտ-սպիտակ գծերով թղթե պաստառներով։ Այդ նույն գծերը օգտագործվել են վարագույրների, ամպհովանու տեսքով վարագույրի և արշավային մահճակալի ծածկոցի համար։ Այդ սրահը օգտագործվում էր որպես պալատական տիկնանց և հյուրերի ննջասենյակ։

Կապույտի և սպիտակի համադրությունը հանդիպում է նաև պալատի պատուհանների փեղկերին, ակնարկելով կրոնցպրինցուհի Ելիզավետայի բավարական ծագմանը։

1835-1840 թվականների ամառային ամիսներին «արշավային սրահում» կանգ է առել հետազոտող և ճանապարհորդ Ալեքսանդր Հումբոլդտը, գտնվելով Պոտսդամում կրոնպրինց Ֆրիդրիխ Վիլհելմի հրավերով։

Շարլոտենհոֆ այգի խմբագրել

Պալատական այգու հարդարումը հանձնարարաված էր այգիների ճարտարապետ Պետեր Յոզեֆ Լենեին։ Սկզբնապես հարթավայրային և որոշ չափով ճահճային տարածքը նա վեր է ածում անգլիական լանդշաֆտային այգու, որի հիմնական բաղադրիչներն են կազմում ծառերը, մարգագետինները և ջրերը։ Ջուրը մատակարարվում էր Հաֆել գետից, որի համար կառուցվել էր ջրագիծ և էլեկտրակայան։ Լենեին հաջողվեց վարպետորեն միացնել Շարլոտենհոֆի նոր այգին Ֆրիդրիխ II-ի ժամանակների Սան Սուսիի հին այգու հետ։

Գրականություն խմբագրել

  • Wolfgang Fabian: Potsdam. Die Stadt-Die Könige und ihre Bewohner. Vision Verlag, Berlin 1997, ISBN 3-92-8787-15-2
  • Harri Günther: Peter Joseph Lenné. Gärten/Parke/Landschaften. VEB Verlag für Bauwesen, Berlin 1985
  • Friedrich Mielke: Potsdamer Baukunst. Das klassische Potsdam. Propyläen Verlag, Ffm/Berlin/Wien 1981, ISBN 3-549-06648-1
  • Gert Streidt, Klaus Frahm: Potsdam. Die Schlösser und Gärten der Hohenzollern. Könemann Verlagsgesellschaft mbH, Köln 1996 ISBN 3-89508-238-4

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլոտենհոֆ» հոդվածին։