Բազմոտիկ (լատին․՝ Polypodium), պասբայջ, կճութ, բազմոտիկազգիների ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր պտեր։ Հայտնի է 75, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ բազմոտիկ սովորական (P. vulgare

Սովորական բազմոտիկ

Ձևաբանություն խմբագրել

Կոճղարմատը սողացող է, քաղցրահամ՝ թուխ թեփուկներով ծածկված։ Տերևները խոշոր են, կաշեկերպ, փետրաբաժան, բաց կանաչավուն։ Հուլիսին տերևների ստորին մակերեսին հիմնադրվում են դեղնանարնջագույն, հասունացման ժամանակ՝ դարչնագույն, նոր սորուսներ (սպորանգիումների կույտեր), որոնք դասավորվում են գլխավոր ջիղի երկու կողմերում։ Դեղաբույս է. պարունակում է սապոնիններ, աղաղանյութ։ Կոճղարմատի եփուկն օգտագործում են որպես լուծողական, լեղամուղ և ճիճվամուղ միջոց։ Տևական օգտագործումը բարերար է ազդում շաքարախտի ժամանակ։ Գեղազարդիչ է։

Տարածվածությունը Հայաստանում խմբագրել

Տարածված է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի անտառներում, հաճախ բուսուտներ է առաջացնում հաճարենու, բոխու, լորենու և թանթրվենու տարածքներում, հումուսով հարուստ սևահողերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազմոտիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազմոտիկ» հոդվածին։