Շավարշ Թորիկյան
Շավարշ Թորիկյան (1926, Բեյրութ, Լիբանան - 1990, Բեյրութ, Լիբանան), իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ (ԱՄՆ)։
Շավարշ Թորիկյան | |
---|---|
Ծնվել է | 1926 |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Մահացել է | 1990 |
Մահվան վայր | Բեյրութ, Լիբանան |
Կրթություն | Լոնդոնի համալսարան և Օքսֆորդի համալսարան |
Մասնագիտություն | փաստաբան |
Աշխատատու | Բեյրութի ամերիկյան համալսարան |
Կենսագրություն
խմբագրելԿրթությունը ստացել է Լոնդոնի և Օքսֆորդի համալսարաններում։ Դասախոսել է Բեյրութի ամերիկյան համալսարանում։ Լիբանանում եղել է պետական բարձր պաշտոնյա, Քուվեյթում՝ կառավարության խորհրդական, ՄԱԿ-ի տարբեր հանձնաժողովներում՝ միջազգային իրավունքի խորհրդատու, Լավեռնի ամերիկահայ քոլեջում՝ ամբիոնի վարիչ։ 1965-1970 թվականներին՝ Լիբանանի Հայ դատի հանձնախմբի, 1974-1978 թվականներին՝ Հայ դատի կենտրոնական մարմնի նախագահ։ 1975 թվականին որպես միջազգային իրավունքի փորձագետ և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ներկայացուցիչ՝ մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում ցեղասպանության կանխման և դրա համար պատժի վերաբերյալ զեկուցման քննարկմանը և նշել, որ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը «20-րդ դարում ցեղասպանության առաջին դեպքն է»։ «Հայկական հարցը և միջազգային իրավունքը» (1973, անգլերեն) աշխատության մեջ հայերի ցեղասպանությունը դիտելով որպես թուրքական կառավարության կողմից կազմակերպված կանխամտածված հանցագործություն, Թորիկյանը նշել է, որ ՄԱԿ-ի 1948 թվականի Կոնվենցիան անկասկած կիրառելի է 1915-1923 թվականների հայերի ոչնչացման փաստի նկատմամբ, տվել է թուրքական կառավարողների գործած հանցանքների նկատմամբ վաղեմության ժամկետի անկիրառելիության իրավական վերլուծությունը, ինչպես նաև հիմնավորել սփյուռքահայերի պահանջների արդարացիությունը Արևմտյան Հայաստանի նկատմամբ[1]։
Երկեր
խմբագրել- The Armenian Qauestion and International Law, 2ndl, La Verna, California, 1988.
- Թորիկյան Շ., Հայկական հարցը և միջազգային իրավունքը, անգլերեն, 1973։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |