Շավարշ (Շալիկո) Հովակիմի Բադալյան, (հոկտեմբերի 24, 1932, գ․ Մերենիա, Ախալքալաքի շրջան, ՀԽՍՀ), հայ խորհրդային քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1971ԽՄԿԿ անդամ 1955-ից։

Շավարշ Բադալյան

Կենսագրություն խմբագրել

1956 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը։ 1956 թվականից աշխատում է ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտում։ 1968 թվականից նույն ինստիտուտի «Չհագեցած միացությունների քիմիայի» լաբորատորիայի վարիչն է։ Հայտնաբերել է (Ս․ Հ․ Վարդանյանի հետ) չհագեցած միացությունների անոմալ տեղակալման ռեակցիա, որի հետևանքով ստացվում են կումուլացված կրկնակի կապերով միացություններ՝ >c=(c=)Cn<: Զբաղվել է ֆունկցիոնալ տեղակալված ացետիլենային ածխաջրածինների միացման և նուկլեոֆիլ տեղակալման ռեակցիաների ուսումնասիրությամբ։