Շառլ Մարի դե լա Քոնդամին
Շառլ Մարի դե լա Քոնդամին (Шарль Лакондамин, ֆր.՝ Charles-Marie de la Condamine;
Շառլ Մարի դե լա Քոնդամին ֆր.՝ Charles Marie de La Condamine | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 28, 1701[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ[4] |
Մահացել է | փետրվարի 4, 1774[5][1][2][…] (73 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լուիս լե Գրանդի քոլեջ (Փարիզ) |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, ճանապարհորդ հետազոտող, աստղագետ, բուսաբան, հանրագիտական և աշխարհագրագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիական ակադեմիայի 23-րդ աթոռ[6] |
Պարգևներ և մրցանակներ | Լոնդոնի թագավորական ընկերության անդամ |
Անդամություն | Ֆրանսիական ակադեմիա[6], Լոնդոնի թագավորական ընկերություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Ստանիսլավի ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա |
Ստորագրություն![]() | |
Charles Marie de La Condamine Վիքիպահեստում |
հունվարի 28, 1701[1][2][3][…], Փարիզ[4] - փետրվարի 4, 1774[5][1][2][…], Փարիզ[4]), ֆրանսիացի աստղագետ, գեոդեզիստ և ճանապարհորդ։
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Փարիզում՝ հարուստ ազնվական ընտանիքում։ Իր ծագման պատճառով զինվորական ծառայության է անցել և մասնակցել է Ռոզասի պաշարմանը, սակայն շուտով իրեն բացառապես նվիրում է գիտությանը և արդեն 1730 թվականից եղել է ֆրանսիական ակադեմիայի անդամ։ Նա ուշադրություն գրավեց միջօրեականների տարբերությունները որոշելու իր առաջարկությունով, որոնք այդ ժամանակ որոշվում էին մեծ սխալներով։
1736–1746 թվականներին նա Բուգերի (ֆր.՝ Pierre Bouguer) և Գոդենի (ֆր.՝ Louis Godin) հետ գիտական արշավ է իրականացնում Հարավային Ամերիկայում՝ չափելու համար հասարակածով անցնող միջօրեականի աղեղը, որպեսզի ապացուցի, որ Երկիրը իդեալական գնդաձև չէ, ինչպես ընդունված էր կարծել այդ ժամանակ: Գրեթե հենց սկզբից գիտական արշավը չհաջողվեց, քանի որ արշավախմբի ղեկավարը՝ Գոդենը, անձնական կարիքների համար ծախսել էր արշավախմբի գրեթե ամբողջ գումարը։ Իսկ արշավախումբը, որը կտրել-անցել էր նախատեսվածից երեք անգամ ավելի երկար ճանապարհ, ամբողջ ընթացքում ենթարկվում է ծանր զրկանքների, բայց դրա շնորհիվ Քոնդամինը հայտնաբերեց (տեղի բնիկներից) կաուչուկը և քինինը։ Այս արշավի ընթացքում նա առաջինն է նկարագրել ռետինե արտադրանք պատրաստելու գործընթացը: Այնուհետև նա նկարագրեց մալարիայի՝ քինինով բուժման գործընթացը. արշավախումբն առաջինն ուսումնասիրեց և նկարագրեց quinquina՝ Լոխայի հովտից մի ծառ, որը Լիննան 1742 թվականին անվանեց Cinchona[7]։
Այնուհետև մի քանի գիտական ուղևորություններ է կատարել, օրինակ, արևի սկավառակի առջև Վեներայի անցումը դիտարկելու համար: Բացի ծավալով աննշան հուշագրություններից, լա Քոնդամինը տպագրել է «Manière de déterminer la différence en longitude de deux lieux peu éloignés l’un de l’autre» (П., 1735), «Projet d’une mesure invariable, commune à toutes les nations» (1747), «Mesure des trois premiers degrés du méridien dans l’hémisphère austral» (1751) և «Journal du voyage fait par l’ordre du Roi à l'équateur» (1751)։ Լա Քոնդամինի կենսագրությունը գրվել է Կոնդորսեի կողմից։
2006-ին BBC-ն նկարահանեց «Քաղաքակրթության փուլեր» շարքի ֆիլմը՝ «Աշխարհագրական հայտնագործություններ. Երկրի ձևը» (անգլ.՝ Voyages of discovery. Figure of the Earth), որը պատմում է ֆրանսիացի հետազոտողների՝ Հարավային Ամերիկա կատարած արշավի մասին:
ՀիշողությունԽմբագրել
1935 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Լուսնի տեսանելի կողմում գտնվող խառնարանը անվանակոչեց Շառլ Մարի դե լա Քոնդամինի անունով:
ԾանոթագրությունԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Архив по истории математики Мактьютор
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Комитет исторических и научных работ — 1834.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Кондамин Шарль Мари де ла // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768. — Vol. 22.
- ↑ 6,0 6,1 Французская академия (ֆր.) — 1635.
- ↑ Peru. History of coca, «the divine plant» of the Incas; with an introductory account of the Incas, and of the Andean Indians of to-day (1901), — стр. 165
ԳրականությունԽմբագրել
- «Շառլ Մարի դե լա Քոնդամին»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907