Շառլ Լասկա

ֆրանսիացի գրող

Կարլոս Իպոլիտո Սարալեգի Լեսկա, Շառլ Լասկա (իսպ.՝ Carlos Hipolito Saralegui Lesca; փետրվարի 19, 1887(1887-02-19)[1], Բուենոս Այրես, Արգենտինա - 1948, Բուենոս Այրես, Արգենտինա), ֆրանկո- արգենտինացի աջ արմատական լրագրող և հրատարակիչ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին սովորել է Ֆրանսիայում։ Ֆրանսիայի կապիտուլյացիայից հետո, սկսել է համագործակցել Վիշի վարչակարգի հետ։ Գրել է հոդվածներ կոլլաբորացիոնիստական Je suis partout թերթում, որի գլխավոր խմբագիրը այդ ժամանակ եղել է Ռոբեր Բրազիյակը։

Շառլ Լասկա
ֆր.՝ Charles Lesca
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 19, 1887(1887-02-19)[1]
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Մահացել է1948
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա և Flag of Argentina (alternative).svg Արգենտինա
Մայրենի լեզուիսպաներեն
Մասնագիտությունլրագրող և գրող
ԱշխատավայրJe suis partout?
ԿուսակցությունԱկսյոն ֆրանսեզ

ԿենսագրությունԽմբագրել

Կարլոս Իպոլիտո Սարալեգի Լեսկան ծնվել է Բուենոս Այրեսում՝ բասկերի ընտանիքում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին՝ որպես կամավոր, ծառայության է անցել Ֆրանսիայի զինված ուժերում։ Այնտեղ Լեսկան ծանոթացել է միապետական «Ֆրանսիական գործողություն» շարժման առաջնորդ Շարլ Մորրասի հետ։ Անդամակցելով շարժմանը՝ որոշ ժամանակ եղել է «Je suis partout» թերթի խմբագիր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աջակցել է գեներալ Անրի Ֆիլիպ Պետենին, ակտիվորեն համագործակցել է նացիստների հետ, եղել է «Ընդդեմ բոլշևիզմի ֆրանսիացի կամավորների լեգիոնի» անդամ։ Չնայած Մորրասի ընդդիմությանը, Լեսկան հրատարակել է «Je suis partout» թերթը՝ օկուպացիայի նացիստական զոնայում[2]։ 1941 թվականին հրատարակել է հակասեմական «Quand Israël se venge» գիրքը։

Փարիզի ազատագրումից հետո փախել է Գերմանիա, ավելի ուշ տեղափոխվել է Ֆրանկիստական Իսպանիա։ 1946 թվականին Ուրուգվայով անցել է Արգենտինա։ Եղել է ֆաշիստ առաջին հանցագործներից մեկը, ով փախել է Հարավային Ամերիկա՝ ֆրանսիացի կարդինալ Էժեն Տիսսերանի և արգենտինացի կարդինալ Անտոնիո Կաջիանոյի օգնությամբ։ Արգենտինայում Լեսկան կազմակերպել է նացիստական խմբակներ[3], օգնել է նացիստ հանցագործներին խուսափել արդարադատությունից։ Այսպես, հենց Շառլ Լասկան օգնել է Պիեր Դայեյին՝ գտնելու ապաստան Արգենտինայում[3]։

Լեսկան 1947 թվականի մայիսին Ֆրանսիայի բարձրագույն դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի, սակայն այդպես էլ չի հանձնվել ֆրանսիական իշխանություններին։ Մահացել է Արգենտինայում 1948 թվականին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://www.argentina-rree.com/portal/archivos/justicia01.htm
  2. Pascale Pellerin, Les Philosophes des Lumieres dans la France des annees Noires: Voltaire, Montesquieu, Rousseau et Diderot, Editions L’Harmattan, 2009—232 pages, p. 34
  3. 3,0 3,1 Phayer, 2008, p.182.

ԳրականությունԽմբագրել

  • Phayer, Michael. 2008. Pius XII, The Holocaust, and the Cold War. Indianapolis: Indiana University Press. ISBN 978-0-253-34930-9.

Արտաքին հղումներԽմբագրել