«Շանթարամ» (անգլ.՝ Shantaram), 2003 թվականին Գրեգորի Դևիդ Ռոբերթսի գրած վեպը, որում ավստրալիական բանկի կողոպուտի համար դատապարտված և հերոինից կախվածություն ունեցող մարդը Պենթրիջի բանտից փախչում է Հնդկաստան։ Վեպը գովասանքի է արժանանացել շատերի կողմից Բոմբեյի բուռն կյանքը պատկերավոր նկարագրելու համար։

Շանթարամ
անգլ.՝ Shantaram
ՀեղինակԳրեգորի Դևիդ Ռոբերթս
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1991
Երկիր Ավստրալիա
ՀրատարակիչQanun?
Հրատարակման տարեթիվ2003
ԳՄՍՀ978-5-389-11023-6
OCLC223420249
Կայքshantaram.com(անգլ.)

Նշվում է, որ վեպը հեղինակի կյանքում տեղի ունեցած իրական իրադարձությունների արդյունքն է, չնայած որ Ռոբերթսի մի շարք պնդումներ վիճարկում են պատմության մեջ այլոց ներգրավվածությունը։

Սյուժե խմբագրել

1978 թվականին Ռոբերթսը Ավստրալիայում դատապարտվեց 19 տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ նրան մեղադրանք առաջադրվեց շինարարական խնայբանկի, վարկային միությունների և խանութների մի շարք զինված կողոպուտների համար։ 1980 թվականի հուլիսին նա ցերեկով փախավ Վիկտորիայի Պենտրրիջի բանտից՝ դրանով իսկ դառնալով հաջորդ տասը տարիների ընթացքում Ավստրալիայում ամենից շատ հետապնդման մեջ գտնվող տղամարդկանցից մեկը։ Գլխավոր հերոսը՝ Լինդսին (գրքում Ռոբերթսի կեղծ անունը) ժամանում է Բոմբեյ կեղծ անձնագրով՝ Լինդսի Ֆորդ անունով։ Նախատեսված էր, որ Մումբայը պետք է լիներ ճանապարհորդության միակ կանգառը, որից հետո նա պետք է Նոր Զելանդիայով գնար Գերմանիա, բայց որոշում է մնալ քաղաքում։ Լինդսին շուտով հանդիպում է Պրաբաքար անունով մի տեղաբնիկի, որին վարձում է որպես գիդի։ Պրաբաքարը շուտով դառնում է նրա ընկերը և նրան անվանում Լին (Լինբաբա)։ Երկու տղամարդիկ այցելում են Պրաբաքարի հայրենի գյուղ՝ Սունդեր, որտեղ Պրաբաքարի մայրը որոշում է Լինին տալ նոր Մահարաշտրիան անունը, ինչպես կոչում էին իրեն։ Քանի որ նա կարծում էր, որ նրա էությունը պետք է օրհնվի խաղաղ երջանկությամբ, որոշում է նրան անվանել Շանթարամ՝ նկատի ունենալով մարդ, որին Աստված խաղաղություն է շնորհել։ Մումբայ վերադառնալու ճանապարհին Լինին և Պրաբաքարին թալանում են։ Կորցնելով իր ողջ ունեցվածքը՝ Լինը ստիպված է լինում ապրել ետնախորշերում, որը նրան որպես ապաստարան տալիս են իշխանություները։ Իր փլատակ գալու օրը զանգվածային հրդեհից հետո նա վերականգնողական անվճար կլինիկա է հիմնում՝ համայնքի կյանքում իր ներդրումն ունենալու նպատակով։ Նա այս խճճված միջավայրում սովորում է տեղական մշակույթը և սովորույթները, ծանոթանում և սկսում է սիրել իր հանդիպած մարդկանց և նույնիսկ տիրապետում է մարաթիին՝ տեղի լեզվին։ Նա նաև ականատես է լինում խոլերայի և հրդեհների բռնկումներին, մասնակցություն է ունենում բորոտների հետ առևտրի մեջ, և իր փորձով տեսնում է, թե ինչպես են լուծվում էթնիկական և ամուսնական բախումները այս բազմամարդ և բազմազան համայնքում։

Վեպում նկարագրվում են տարբեր ծագմամբ մի շարք օտարերկրացիներ, ինչպես նաև տեղի հնդիկներ՝ կարևորություն տալով Մումբայում կյանքի հարուստ բազմազանությունը։ Լինը սիրահարվում է շվեյցարացի-ամերիկացի մի կնոջ՝ Կարլային, ընկերանում է տեղի նկարիչների և դերասանների հետ` այդպիսով Բոլլիվուդի ֆիլմերում երկրորդական դերեր ստանալով, և նա տարբեր հանցավոր գործողությունների, այդ թվում թմրանյութերի և զենքի առևտրի հետևանքով հայտնվում է Մումբայի հանցավոր աշխարհում։ Ի վերջո, Լինը ընկնում է Մումբայի Արթուր-ռոուդ բանտը։ Այնտեղ, հարյուրավոր այլ բանտարկյալների հետ միասին կարողանում է դիմակայել պահակների դաժան ֆիզիկական և հոգեկան բռնություններին, մինչդեռ մյուսները գտնվում էին ծայրահեղ դաժան պայմաններում։ Այնուամենայնիվ, շնորհիվ աֆղանական մաֆիայի առաջնորդ Աբդել Խադեր Խանի՝ Լինը, ի վերջո, ազատ է արձակվում և սկսում է աշխատել սև շուկայում՝ արտարժույթի փոխանակում և անձնագրային կեղծիքներ կատարելով։ Մաֆիայի հանձնարարականով Աֆրիկա գործուղվելուց հետո Լինը մեկնում է Աֆղանստան՝ մուսուլման արմատականների ազատության մարտիկների համար մաքսանենգ ճանապարհով զենք մատակարարելու նպատակով։ Երբ իր ուսուցիչ Խանին սպանում են, Լինը հասկանում է, որ դարձել է այն, ինչ ամբողջ կյանքի ընթացքում ատել է, և հնդկաստան վերադառնալուց հետո ընկնում է դեպրեսիայի մեջ։ Նա որոշում է, որ պետք է պայքարի հանուն այն ամենի, ինչը ճիշտ է գտնում և կառուցի ազնիվ կյանք։ Պատմությունն ավարտվում է նրանով, որ նա որոշում է մեկնել Շրի Լանկա, որը հիմք է հանդիսանում այս գրքի շարունակության համար։

Իրական փաստերի վրա հիմնված տարրեր խմբագրել

Թեև վեպի որոշ հատվածներ, որոնք հիմնված են Ռոբերթսի հայտնի կենսագրության վրա, համարվում են, ինչպես հաղորդվում է, իրական փաստեր, Ռոբերթսի մի շարք նշանակալի պնդումներ անհնար է ստուգել և վիճարկվում են գրքի հիմնական հնդիկ կերպարներից մեկի ընտանիքի կողմից[1]։ Պատմության մի քանի մասեր, ինչպիսիք են Ռոբերթսի հանցավոր պատմությունը և Ավստրալիայի բանտից փախուստը, հանրությանը հայտնի են[2], իսկ մյուսները` ավելի դժվար (կամ անհնար) է ստուգել։

Գոյություն ունեն մի շարք բանավեճեր, այն մասին, թե որտեղ են գտնվում գրքում իրական փաստերի և հորինվածքի միջև սահմանները։ Ռոբերթսը հայտարարել է, որ վեպի կերպարները հիմնականում հորինված են, և որ ինքը միավորել է իրական դեպքերից և մարդկանցից վերցված տարբեր տարրեր՝ այնպիսի իրադարձությունների և կերպարների մեջ, ինչպիսին է օրինակ Պրաբաքարը «իր լայն ժպիտով».[3]: Պրաբաքար Քիսան Քարեն իրական անձնավորություն է, ինչպես և գրքում Քարե ընտանիքի անդամները (Քիսան, Ռուխմա, Քիշոր և Փարվաթի Քարե), որոնց անունները հայտնվում են կառավարության կողմից տրված անձը հաստատող քարտերի վրա[4]։ Ընտանիքը բնակվում է ենտախորշային Նավի Նագար քաղաքում՝ որտեղ ապրում էր նաև գլխավոր հերոս Շանթարամը։ Քարե ընտանիքը վիճարկում է Ռոբերթսի պնդումներից շատերը, թեև նրանք ընդունում են 1980-ականներին Գրեգորի Ռոբերթսի հետ իրենց սերտ կապը։ Պրաբաքարը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով 1988 թ.-ին՝ գրքում տեղի ունեցած իրադարձությանը համապատասխանող հանգամանքներում[5]։ 2006թ․-ի մարտին Mumbai Mirror-ը հայտնեց, որ հնարավոր է, որ իրենք գտել են Պրաբաքարի կերպարի լայն ժպիտի համար ներշնչանքի աղբյուրը, որը պատկանում է դեռևս կենդանի տաքսու վարորդին, որի անունը Քիշոր է և, որը Ռոբերթսին իր հայրենի գյուղ է տարել[6]։ Իր պատմությունն է պատմել Պրաբակարի եղբայրը՝ Քիշոր Քարեն, որը մեքենայով զբոսաշրջիկներ է տեղափոխում Մումբայի շրջակայքում[7]։

Ռոբերթսի դիրքորոշումը իր հարցազրույցների հիման վրա խմբագրել

«Բնավ, Շանթարամը ինքնակենսագրական չէ․ այն վեպ է։ Եթե գիրքը կարդացվում է որպես ինքնակենսագրություն, ես դա ընդունում եմ որպես շատ լավ հաճոյախոսություն, քանի որ ստեղծել եմ հորինված պատմություն, որը կարդացվում է որպես գեղարվեստական գրականություն, բայց ընկալվում՝ որպես փաստ։ Ես ցանկանում էի, որ վեպը գեղարվեստական գրականության մեջ լինի շրջադարձային էջ, բայց տեղեկություններ հաղորդի իրական փորձի այնպիսի հզոր հոսքի մասին, որը կստեղծի իրական փաստի զգացողություն»[8]։

«Ինչպես «Շանթարամ» վեպում, այնպես էլ «Լեռան ստվերը» գրքում իրադարձությունները բխում են իմ կյանքի փորձից, իսկ կերպարները, երկխոսությունն ու պատմողական կառուցվածքը բոլորը մտացածին են»[9]։

Ռոբերթսը բազմիցս գրքի պաշտոնական կայքում հայտարարել է.

  Շանթարամ վեպի բոլոր կերպարները հորինված են։ Կերպարներից ոչ մեկը նույնիսկ հեռավոր նմանություն չունի որևէ իրական մարդու հետ, որին ես երբևէ ճանաչել եմ։ Կապ ունենալով աքսորի թեմայի հետ՝ բոլոր կերպարները ներկայացնում են աքսորի փորձի այս կամ այն կողմը։ Կերպաներից ոչ մեկը, բացի Ջոնի Սիգարից, որի հայրը ինչ-որ քաղաքից անհետացածներից (աքսորվածներից) մեկն էր, չի ծնվել Բոմբեյում[10]։  

Հրատարակման պատմություն խմբագրել

Ի սկզբանե Շանթարամը հրատարակվել է Սքրայբ հրատարակչության կողմից՝ կոշտ կազմով, իսկ ավելի ուշ՝ փափուկ կազմով։ Ըստ 2004թ.-ի միջնորդավորված պայմանավորվածության Սքրայբի և գրքի հեղինակի՝ Գրեգորի Դեյվիդ Ռոբերթսի միջև 2003թ․ ծագած վիճաբանությունից հետո Շանթարամի տեղական հրատարակության բոլոր ձևերի իրավունքները վերագրվեցին հեղինակին այն բանից հետո, երբ Սքրայբը վաճառեց իր կոշտ կազմով տպականակի մնացած մասը[11]։ Այնուհետև Պան Մաքմիլանը ստանձնեց գրքի հրապարակման գործը՝ Picador պիտակի ներքո[12]։

Շարունակություն խմբագրել

Գրեգորի Ռոբերթսը հայտարարել է, որ Շանթարամը պլանավորված քառյակի առաջին գիրքն է։ Հաջորդ գիրքը՝ «Լեռան ստվեր» վերնագրով թողարկվել է 2015թ․-ի հոկտեմբերի 13-ին՝ Լիթըլ Բրաուն հրատարակչության կողմից[13]։ Երկար սպասված այս գրքում Լինը ձգտում է գոյատևել նոր Բոյբեյում, որը ղեկավարվում է նոր մաֆիայի կողմից։

Կինոէկրանավորում խմբագրել

Երբ 2003 թվականին լույս տեսավ Շանթարամը վեպը, մի շարք ընկերություններ, ինչպես նաև դերասան Ռասսել Քրոուին, հետաքրքրություն հայտնեցին գրքի էկրանավորման վերաբերյալ։ Չնայած նրան, որ Քրոուիի անունը մի որոշ ժամանակահատված կապված էր առաջարկի հետ, Warner Bros–ը 2 միլիոն դոլար առաջարկեց, որը հիմնականում կապված էր դերասան Ջոնի Դեփի կողմից ստուդիայի գործադիր տնօրեն Բրեդ Գրեյի գրքի հանդեպ սիրո արտահայտման հետ։ Հեղինակային իրավունքներ ձեռք բերելուց հետո Դեփը ստացավ աստղի կոչում այն ֆիլմում, որը պետք է հիմնված լիներ գրքի հեղինակ Գրեգորի Դեյվիդ Ռոբերթսի գրած սցենարի վրա[14]։ Ռոբերթսը հավանեց քասթինգի ընտրությունը, և որպես հեղինակ խոսեց իր սցենարի վերաբերյալ. «Իմ գրած սցենարը կլինի նույնքան բարդ և կունենա բազմաշերտության և բարդության նույն զգացողությունը։ Թեմատիկորեն, այն կարտացոլի այն ամենը, ինչ ընկած է գրքի հիմքում, և այդ է աքսորյալի փորձը և սիրո ուժը՝ մարդու սիրտը նորովի վերափոխելու գործում։ Բայց գիրքը մնում է գիրք, իսկ կինոնկարը՝ կինոնկար։ Դրանք արվեստի տարբեր ձևեր են, ուստի ֆիլմը կունենա անկախ կյանք»[15]։ 2005 թվականի հոկտեմբերին Warner Bros.-ը վարձեց սցենարիստ Էրիկ Ռոթին՝ Ռոբերթսի գրած նախնական տարբերակը վերաշարադրելու համար[16]։ Հաջորդ տարվա նոյեմբերին ռեժիսոր Փիթեր Վեյրը ստուդիա էր վարձել` Շանթարամի նկարահանման աշխատանքները ղեկավարելու և Ռոթի հետ սցենարի վրա աշխատելու համար։ Ի սկզբանե ստուդյան ֆիլմի արտադրությունը նախատեսել էր 2006 թվականի վերջին[17]։

2006 թվականի հունիսին Ուեյրը ստուդիայի խոսնակի հետ հեռցավ նախագծից, նշելով, որ տարբեր մեկնաբանություններ են եղել ռեժիսորի, ստուդիայի և պրոդյուսերների միջև[18]։ 2007 թվականի հունվարին ռեժիսոր Միրա Նաիրը փոխարինեց Վեյրին իր պաշտոնում։ Ստուդիան ակնկալում էր, որ արտադրությունը կսկսվի մինչև 2007թ-ի աշունը` 2008թ-ին թողարկելու նպատակով[19]։ Ռոթը սկսեց վերաշարադրել սցենարը` նախագծային ծախսերը նվազեցնելու համար, և դերասան Ամիթաբհ Բաչչանը Դեպպի կողքին ստացավ աստղի կոչում։ 2007 թվականի նոյեմբերին սպասվող փետրվարյան արտադրության մեկնարկը չեղյալ հայտարարվեց Warner Bros.-ի կողմից, որը մեջբերեց 2007–2008 թվականների սցենարիստների գիլդիայի գործադուլի միջամտությունը սցենարի նախապատրաստական աշխատանքներին, Հնդկաստանում սպասվող մուսոնի սեզոնը և Դեփի ժամանակային բարդություններըը Հնդկաստանում և ԱՄՆ Նոր Մեքսիկայում նկարահանվելու ընթացքում[20]։ Ստուդիան ակնկալում էր, որ արտադրությունը ի վերջո կսկսվի 2008թ․-ի սեպտեմբերից[21], բայց քանի որ մինչև 2009թ․-ի նոյեմբեր արտադրությունը չսկսվեց, The Independent-ը հայտնեց, որ նախագիծը չեղյալ է հայտարարվել[22]։

2013թ․-ի մայիսին Mumbai Mirror-ը հաղորդեց, որ Warner Bros.-ը բանակցություններ է վարել ֆիլմի նկարահանման հեղինակային իրավունքները պահպանելու համար մինչև 2015 թվականը՝ հարուցելով ենթադրություններ, որ «Շանթարամի» էկրանավորումը ընթացքի մեջ է[23]։ Հաջորդ հոկտեմբերին հայտարարվեց, որ գլխավոր դերում կխաղա Ջոել Էդգերթոնը, Էրիկ Ռոթը կզբաղվի սցենարով, իսկ Ջոնի Դեփը այժմ ներգրավված է որպես պրոդյուսեր։ Warner Bros.-ը վաղուց բանակցություններ էր վարվում Emmy-ի արժանացած Top of the Lake-ի համահեղինակ Գարթ Դեյվիսի հետ՝ որպես ռեժիսոր առաջին անգամ ֆիլմում հանդես գալու համար[24][25]։

Հեռուստաէկրանավորում խմբագրել

2018թ․-ի հունիսի 7-ին հայտարարվեց, որ Էփլը մշակում է Apple TV + վեպի համար նախատեսված հեռուստատեսային էկրանավորումը, որը պետք է գրեր Էրիկ Ուարրեն Սինգերը, որը նաև հեղինակային արտադրանք կներկայացնի Դեյվիդ Մանսոնի, Նիկոլ Քլեմանսի, Սթիվ Գոլինի և Անդրեա Բերոնի հետ միասին։ Պրոդյուսերական ընկերությունները, որոնք ներգրավված կլինեն հնարավոր սերիալում, ներառում են Anonymous Content-ը և Paramount Television-ը[26]։ 2019թ․-ի օգոստոսին հայտարարվեց, որ արտադրությունն առաջ է շարժվում դեպի նկարահանումները, որոնք կսկսվեն 2019թ․-ի հոկտեմբերին։ Սերիալը նկարահանվելու է Ավստրալիայի Վիկտորիա նահանգում, որի տեսարանները նկարահանվել են Docklands Studios Melbourne-ում և HM Prison Pentrid-ում։ Հայտնի է դարձել նաև, որ սերիալը Ավստրալիայի կառավարության կողմից կստանա 7.4 միլիոն ավստրալիական դոլար։ Սերիալը պետք է բաղկացած լինի 10 տեսարանից, որոնցից չորսի ռեժիսորը Ջասթին Կուրցելն է[27][28][29][30][31][32][33][34]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Shantaram». Marginal Revolution. 2007 թ․ մայիսի 17. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  2. «Greg Roberts:». Australian Broadcasting Corporation. 2004 թ․ փետրվարի 18. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  3. «Shantaram - India Travel Forum». IndiaMike.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  4. «Khare Family Photos». Shantaram.co.in. 2013 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  5. «Fact, Fiction or Both». Shantaram.co.in. 2013 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  6. Mumbai Mirror Արխիվացված 25 Հոկտեմբեր 2007 Wayback Machine
  7. «Kishore Khare». Shantaram.co.in. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  8. Gregory David Roberts. «interview». Indian Express newspaper. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 20-ին – via Shantaram.com.
  9. Gregory David Roberts. «interview». Platform Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 20-ին – via Shantaram.com.
  10. Roberts, Gregory David. «The Characters». Shantaram.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
  11. Scribe Hardback - Out of Print Արխիվացված 15 Մայիս 2007 Wayback Machine
  12. «Picador Edition - Softcover». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  13. «"The Mountain Shadow" - Long-awaited sequel to Shantaram coming in October». Little Brown. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
  14. Fleming, Michael; Dunkley, Cathy (2004 թ․ հոկտեմբերի 6). «WB books adventure for Depp». Variety.
  15. Moran, Jonathon (2004 թ․ հոկտեմբերի 8). «Depp perfectly cast in Shantaram, author says». Australian Associated Press.
  16. Fleming, Michael (2005 թ․ հոկտեմբերի 25). «Scribe's in custody». Variety.
  17. Fleming, Michael (2005 թ․ նոյեմբերի 30). «Weir to steer Depp pic». Variety.
  18. Fleming, Michael (2006 թ․ հունիսի 11). «'Shantaram' shuffling». Variety.
  19. McClintock, Pamela (2007 թ․ հունվարի 18). «Nair, Depp journey to India film». Variety.
  20. Fleming, Michael; Anne Thompson (2007 թ․ նոյեմբերի 19). «Strike delays 'Shantaram,' 'Nine'». Variety.
  21. Thompson, Anne (2007 թ․ նոյեմբերի 29). «Hollywood's new scapegoat». Variety.
  22. Akbar, Arifa (2009 թ․ նոյեմբերի 13). «Underworld tale won't see light of day». The Independent.
  23. «After nine years, ray of hope for Shantaram film». Mumbai Mirror. 2013 թ․ մայիսի 9. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  24. «Joel Edgerton-Starring, Johnny Depp-Produced 'Shantaram' Lands A Director | The Playlist». Blogs.indiewire.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  25. Fleming, Mike. «Warner Bros Taps Aussie Garth Davis To Helm Joel Edgerton In 'Shantaram'». Deadline Hollywood. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  26. Andreeva, Nellie (2018 թ․ հունիսի 7). «'Shantaram': Apple Nabs TV Series Adaptation Of Novel For Development». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  27. «Justin Kurzel Set to Direct Apple's 'Shantaram' Series». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  28. Quinn, Karl (2019 թ․ օգոստոսի 15). «Shantaram to start filming in Australia for Apple TV+». The Sydney Morning Herald (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  29. «'Shantaram' Lands at Apple as First International Production». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  30. «Gregory David Roberts' epic tale Shantaram being adapted for television series». SBS Your Language (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  31. «Joint Media Release: Epic bestseller Shantaram to film in Victoria». Paul Fletcher MP (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  32. «SBS Australia». www.facebook.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  33. «'Shantaram' TV Series in the Works With Anonymous Content, Paramount TV». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  34. «'Top of the Lake' Director in Early Talks for Johnny Depp-Produced 'Shantaram'». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել