Շանդոր Ռոնաի (հունգ.՝ Rónai Sándor, 6 հոկտեմբերի, 1892, Միշկոլց, Ավստրո-Հունգարիա28 սեպտեմբերի, 1965, Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի պետական և քաղաքական գործիչ։ 1950-1952 թվականներին եղել է Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության նախագահական խորհրդի նախագահ, 1952-1963 թվականներին՝ Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանի խոսնակ։

Շանդոր Ռոնաի
հունգ.՝ Rónai Sándor
Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության նախագահական խորհրդի նախագահ
26 ապրիլի, 1950 թվական - 14 օգոստոսի, 1952 թվական
Նախորդող Արպադ Սակաշիչ
Հաջորդող Իշտվան Դոբի
Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանի խոսնակ
14 օգոստոսի, 1952 թվական - 21 մարտի, 1963 թվական
Նախորդող Իմրե Դյոգեյ
Հաջորդող Էրժեբետ Մեցկեր Վաս
 
Կուսակցություն՝ Հունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն, Հունգարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[1] և Հունգարիայի աշխատավորների կուսակցություն[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 6, 1892(1892-10-06)[2]
Ծննդավայր Միշկոլց, Miskolc District, Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն, Հունգարիա
Վախճանի օր սեպտեմբերի 28, 1965(1965-09-28)[2] (72 տարեկան)
Վախճանի վայր Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
Թաղված Ֆիումեի փողոցի գերեզմանոց
Քաղաքացիություն  Հունգարիա
Ի ծնե անուն հունգ.՝ Ritu Sándor

Կենսագրություն խմբագրել

Շանդոր Ռոնաին ծնվել է 1892 թվականի հոկտեմբերի 6-ին Միշկոլց քաղաքում (ներկայում՝ Հունգարիա)։ Մասնագիտությամբ շինարար է, մասնակցել է պրոֆմիության շարժմանը, եղել է Հունգարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ Հունգարիայի Խորհրդային Հանրապետության տարիներին եղել է Միշկոլցի բանվորական խորհրդի անդամ։ Հարել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ձախ թևին, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հանդես է եկել Մատյաշ Ռակոշիի գլխավորած Հունգարիայի Կոմունիստական կուսակցության հետ միություն կազմելու օգտին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականի նոյեմբերի 5-ից մինչև 1949 թվականի հունիսի 11-ը, եղել է առևտրի ու համագործակցության նախարար Զոլտան Տիլդիի, Ֆերենց Նադի, Լայոշ Դինեշի ու Իշտվան Դոբիի իշխանության տարիներին։ 1948 թվականի հունիսի Հունգարիայի Սոցիալ-դեմոկրատական ու Կոմունիստական կուսակցությունների միավորումից հետո Շանդոր Ռոնաին ընտրվել է Հունգարիայի աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի անդամ և մնացել նրա կազմում մինչև 1956 թվականը։

1949 թվականի հունիսի 11-ից մինչև 1950 թվականի ապրիլի 24-ը Շանդոր Ռոնաին եղել է Հունգարիայի արտաքին առևտրի նախարար Իշտվան Դոբիի երկրորդ պաշտոնավարության տարիներին։ 1950 թվականի ապրիլի 26-ից մինչև 1952 թվականի օգոստոսի 14-ը եղել է Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության նախագահական խորհրդի նախագահ, իսկ 1952 թվականի օգոստոսից մինչև 1963 թվականի մարտը՝ Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության Ազգային ասամբլեայի (խորհրդարան) խոսնակ[3]։

1956 թվականի Հունգարական հեղափոխության ժամանակ սատարել է Յանոշ Կադարին[4], որը հեղափոխության ճնշումից հետո Շանդոր Ռոնաիին նշանակել է արտաքին առևտրի նախարար։ Այդ պաշտոնը Շանդոր Ռոնաին զբաղեցրել է մինչև 1957 թվականի փետրվարի 28-ը։ 1960 թվականի ապրիլից Շանդոր Ռոնաին գլխավորել է նաև հունգարա-խորհրդային բարեկամության միությունը։

1948 թվականին Շանդոր Ռոնաին պարգևատրվել է Կոշութի շքանշանով։

Շանդոր Ռոնաին մահացել է 1965 թվականի սեպտեմբերի 28-ին Բուդապեշտում։ Թաղված է Կերեպեշիի գերեզմանատանը՝ Բանվորական շարժման պանթեոնում։

Ծանոթագրություններ խմբագրել