Շամիլ Ասիլդարով

ռուս ֆուտբոլիստ

Շամիլ Սաիդբեգովիչ Ասիլդարով (ռուս.՝ Шами́ль Саидбе́гович Асильда́ров, մայիսի 18, 1983 թվական, Մախաչկալա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող։ Ռուսաստանի սպորտի վարպետ։

Շամիլ Ասիլդարով
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Շամիլ Սաիդբեգովիչ Ասիլդարով
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 18, 1983(1983-05-18)[1] (40 տարեկան)
Ծննդավայր Մախաչկալա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 186 սմ
Քաշ 83 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Անժի
Համար 9
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000-2004 Ռուսաստան Դինամո (Մախաչկալա) 165 (93)
2005 Ռուսաստան Խիմկի 9 (4)
2006 Ռուսաստան Կուբան 20 (18)
2006 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 4 (1)
2007 Ռուսաստան Կուբան 13 (0)
2007 Ռուսաստան Տերեկ 12 (4)
2008 Ռուսաստան Անժի 21 (6)
2008 Ռուսաստան Լուչ-Էներգիա 9 (1)
2009 Ռուսաստան Մախաչկալա ՍՖԼ
2009 Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 14 (8)
2010-2012 Ռուսաստան Տերեկ 65 (17)
2012-2013 Ռուսաստան Վոլգա (ՆՆ) 13 (3)
2014 Ռուսաստան Լուչ-Էներգիա 11 (5)
2014-2015 Ռուսաստան Անժի 29 (5)
2016 Ռուսաստան Վոլգար 15 (5)
2016 Ղազախստան Տոբոլ 18 (2)
2017-մ.հ. Ռուսաստան Անժի 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 թվականի ապրիլի 15-ի:

Կարիերա խմբագրել

Շամիլը դագեստանյան ֆուտբոլի սան է։ Նրա առաջին մարզիչն է եղել Սեմյոն Վալյավսկին[2]։ Ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2000 թվականին՝ երկրորդ լիգայում հանդես եկող Մախաչկալայի «Դինամոյի» կազմում։ Ակումբի կազմում անցկացրած հինգ տարիների ընթացքում, նա մասնակցում է 163 հանդիպման և դառնում է 93 գոլի հեղինակ։ Ակումբի հետ միասին 2003 թվականին ձեռք է բերում հնարավորություն երկրի առաջին դիվիզիոնում հանդես գալու համար, ինչպես նաև դառնում է մրցաշրջանի լավագույն ռմբարկու՝ հեղինակած 31 գոլերի շնորհիվ[3][4]։

2005 թվականին լքում է «Դինամոն» և պայմանագիր է կնքում «Խիմկի» ակումբի հետ։ Այստեղ ամբողջ մրցաշրջանի ընթացքում նա մասնակցում է տասը հանդիպման, որոնցից չորսում նրան հաջողվում է դառնալ գոլի հեղինակ։ Հաջորդ մրցաշրջանում, գլխավոր մարզիչ Պավել Յակովենկոյի հրավերքով համալրում է «Կուբանի» կազմը, որտեղ կես տարվա ընթացքում մասնակցելով 20 հանդիպման՝ դառնում է 18 գոլի հեղինակ և առաջին հորիզոնականն է զբաղեցնում առաջնության լավագույն ռմբարկուների շարքում[5]։

«Կուբանի» կազմում Ասիլդարովի հաջող ելույթները հետաքրքրություն են առաջացնում ռուսական ֆուտբոլի առաջատար ակումբների մոտ և 2006 թվականի օգոստոսին նա պայմանագիր է կնքում մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ։ Պրեմիեր լիգայում նա նշում է իր նորամուտը 2006 թվականի օգոստոսի 6-ին, առաջնության 14-րդ տուրի շրջանակներում կայացած «Ամկարի» դեմ խաղում։ Շամիլը դուրս էր եկել խաղադաշտ հանդիպման առաջին խաղակեսում փոխարինում կատարելով[6]։ Բարձրագույն դիվիզիոնում ռուս ֆուտբոլիստը հեղինակում է իր առաջին գոլը երկու տուր հետո՝ «Կռիլյա Սովետովի» դեմ կայացած խաղում. այդ գոլի շնորհիվ ակումբը հաղթանակ է տանում 2-1 հաշվով[7]։ Չնայած դրան Շամիլը չի կարողանում հաստատվել թիմի հիմնական կազմում և մրցաշրջանի ավարտից հետո վերադառնում է «Կուբան»։

2007 թվականի ամռանը Ասիլդարովը վարձավճարային պայմանագիր կնքելով համալրում է «Տերեկի» կազմը։ 2008 թվականի սկզբում նա տեղափոխվում է Մախաչկալայի «Անժի»[8]։

Կես տարի անց Շամիլը տեղափոխվում է «Լուչ», որտեղ նշում է իր նորամուտը 2008 թվականի օգոստոսին, առաջնութան 17-րդ տուրում կայացած «Շինիկի» դեմ խաղում[9]։ Ակումբի կազմում մինչև մրցաշրջանի ավարտը Շամիլը անցկացնում է ութ հանդիպում, ինչպես նաև աչքի է ընկնում իր նախկին ակումբը համարվող «Լոկոմոտիվի» դեմ խաղում հեղինակած գոլով[10]։ Սակայն այդ գոլն անգամ չի փրկում ակումբին առաջին դիվիզիոնը լքելուց, իսկ Ասիլդարովի պայմանագրի ժամկետը չի երկարաձգվում։ 2009 թվականին Շամիլը տեղափոխվել է սիրողական ֆուտբոլային լիգայում հանդես եկող «Մախաչկալա»[11]։

2009 թվականի օգոստոսի 5-ին Շամիլը կարճաժամկետ պայմանագիր է կնքում բարձրագույն լիգայի աութսայդերներից մեկի՝ Նալչիկի «Սպարտակի» հետ։ Նոր ակումբի կազմում ռուս ֆուտբոլիստը նշում է իր նորամուտը երեք օր անց մոսկովյան համանուն ակումբի[12][13]։ Շամիլը մասնակցում է այդ խաղին ամբողջությամբ և անգամ գոլի հեղինակ է դառնում, ինչը սակայն ակումբին չի փրկում վերահաս պարտությունից[14]։ 2009 թվականի մրցաշրջանի ավարտից հետո Շամիլը ընդունում է ազատ գործակալի կարգավիչակ[2]։

2009 թվականի դեկտեմբերին հայտարարվում է, որ Շամիլը վերադառնալու է «Տերեկ» և որի հետ նա կնքել է երեք տարի ժամկետ ունեցող պայմանագիր[15], սակայն այդ տեղեկությունը ավելի ուշ հերքվում է նաև Նալչիկի «Սպարտակի» ներկայացուցիչների կողմից[16], իսկ հետո՝ ակումբի գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանի, ում խոսքերով Ասիլդարովը ոչ մեկի հետ պայմանագիր չի կնքել, իսկ նալչիկյան ակումբը ունի ցանկություն պայմանագիրը երկարաձգելու[17]։ Բացի դրանից, 2010 թվականի հունվարին պաշտոնապես հայտարարվում է, որ այնուամենայնիվ Շամիլը երկու տարի ժամկետ ունեցող պայմանագիր է կնքել «Տերեկի» հետ։ «Տերեկի» պաշտոնական կայքում անցկացված քվերակության արդյունքում Շամիլը ակումբի կազմում ճանաչվում է 2010 թվականի մրցաշրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ[18]։ Երկուս ու կես տարվա ընթացքում ռուս ֆուտբոլիստը այդ ակումբի կազմում մասնակցում է 65 հանդիպման և դառնում է 17 գոլի հեղինակ, սակայն 2011-12 թվականների մրցաշրջանի ավարտից հետո ակումբի տնօրինությունը որոշում է կայացնում այլևս չերկարաձգել Շամիլի հետ ունեցած պայմանագրի ժամկետը[19]։

2012 թվականի ամռանը Ասիլդարովը կարճաժամկետ պայմանագիր է կնքում «Վոլգա» ակումբի հետ[20]։ 2012 թվականի ձմռանը այդ պայմանագրի ժամկետը երկարաձգվում է կես տարով, սակայն 2013 թվականի ապրիլին այն խզվում է[21][22]։

2014 թվականի փետրվարին Շամիլը վերադառնում է «Լուչ-Էներգիա»։ Ակումբի հետ միասին դառնում է ՖԱԼ-յի գավաթի դափնեկիր, այդ մրցության լավագույն ռմբարկու և լավագույն ֆուտբոլիստ[23]։ 2014 թվականի հուլիսին Շամիլը երկու տարի ժամկետով նոր պայմանագիր է կնքում Մախաչկալայի «Անժիի» հետ։ Ֆուտբոլիստի վերադարձը «Անժի» տեղի է ունենում հուլիսի 6-ին «Սախալինի» դեմ կայացած խաղում[24]։ Նա հեղինակում է այդ խաղում թիմի հաղթական գոլը[25]։ Սակայն իր բավականին բարդ բնավորության և պայմանագրի ժամկետը չերկարաձգելու ցանկության պատճառով, Շամիլը 2015 թվականի ամռանը մնում է առանց ակումբի։ Այդ ժամանակ նա սկսում է մարզվել ինքնուրույն։ Եվ 2016 թվականի փետրվարի վերջում, բուժզննում անցնելուց հետո համալրում է Աստրախանի «Վոլգարի» կազմը[26]։ 2016 թվականի հունիսի 13-ին Շամիլը կնքում է մինչև 2016 թվականի վերջը ժամկետով պայմանագիր և դառնում է ղազախստանյան «Տոբոլ» ակումբի կազմը[27]։ 2017 թվականի փետրվարին նա կրկին համալրում է «Անժիի» կազմը, որի հետ այս անգամ կնքում է մեկ տարի ժամկետով պայմանագիր[28]։

Անձնական կյանք խմբագրել

Ազգությամբ ավարցի է։ Հոր անունը Սաիդբեկ է, մորը՝ Պատիմատ։ Ասիլդարովը ունի մեծ եղբայր՝ Մագոմեդ և երկու քույր՝ Վայսարատը և Սանիյատը[2][29]։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է համարում Շամիլ Լահիյալովին[30]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Ислам Абакаров и Мурад Канаев. Шамиль Асильдаров: «Могу оказаться и в „Тереке“, и в „Анжи“» // Дагестанский стадион : Газета. —Махачкала, 2009. — В. 31 декабря. — № 50 (155). — С. 4.
  3. «Анжи» подписал контракты с семью игроками (Russian). FC Anzhi Makhachkala. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Asildarov parts with Anji». FC Anzhi Makhachkala. 2015 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
  5. «ШАХТЕР ПРОСМАТРИВАЕТ ИНОСТРАННЫХ ФУТБОЛИСТОВ» (Russian). FC Shakhter Karagandy. 2016 թ․ փետրվարի 1. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Чемпионат России по футболу. Протокол матча «Локомотив» (Москва) — «Амкар» (Пермь) 0:0». Официальный сайт РФПЛ. 2006 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  7. «Чемпионат России по футболу. Протокол матча «Крылья Советов» (Самара) — «Локомотив» (Москва) 1:2». Официальный сайт РФПЛ. 2006 թ․ օգոստոսի 19. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  8. «Тобол подписал Шамиля Асильдарова». fc-tobol.kz (Russian). FC Tobol. 2016 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Чемпионат России по футболу. Протокол матча «Шинник» (Ярославль) — «Луч-Энергия» (Владивосток) 1:2». Официальный сайт РФПЛ. 2008 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  10. «Чемпионат России по футболу. Протокол матча «Луч-Энергия» (Владивосток) — «Локомотив» (Москва) 2:3». Официальный сайт РФПЛ. 2008 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  11. «Чемпионат России по футболу среди КФК. Заявка ФК «Махачкала» на сезон 2009 года». Официальный сайт федерации футбола южного и Северо-Кавказского округов. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  12. Асильдаров вернулся в "Анжи" (Russian). FC Anzhi Makhachkala. 2017 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Форварды Сирадзе и Асильдаров пополнили состав нальчикского «Спартака»». «ՌԻԱ Նովոստի». 2009 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  14. «Чемпионат России по футболу. Протокол матча «Спартак» (Нальчик) — «Спартак» (Москва) 2:4». Официальный сайт РФПЛ. 2009 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  15. «Асильдаров перешёл в «Терек»». «Спорт-Экспресс». 2009 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  16. «В Нальчике опровергли информацию о переходе Асильдарова». Чемпионат.com (со ссылкой на «ՌԻԱ Նովոստի»). 2009 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  17. «Красножан: «Надеемся сохранить Асильдарова»». Чемпионат.com (со ссылкой на «Спорт-Экспресс»). 2010 թ․ հունվարի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  18. «Ризван Уциев — лучший игрок «Терека» в сезоне 2010 года!». Информационное агентство «Грозный-Информ». 2010 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  19. ««Терек» решил не продлевать контракт с Шамилем Асильдаровым». Официальный сайт компании НТВ-Плюс. 2012 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  20. «ФК «Волга» заключил контракт с нападающим Асильдаровым». Star-ball.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  21. «Асильдаров продлил контракт с «Волгой» до конца сезона». Sports.ru. 2013 թ․ հունվարի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  22. ««Волга» отзаявила нападающего Асильдарова». Sports.ru. 2013 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  23. ««Луч-Энергия» завоевал кубок ФНЛ». Официальный сайт ФК «Луч-Энергия» (Владивосток). 2014 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  24. ««Анжи» подписал контракты с семью игроками». Официальный сайт ФК «Анжи». 2014 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  25. «Футбольная национальная лига. Протокол матча «Анжи» (Махачкала) — «Сахалин» (Южно-Сахалинск) 1:0». Официальный сайт ФНЛ. 2014 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  26. ««Волгарь» заявил Асильдарова, Плиева и Пинчука». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  27. ««Тобол» подписал Шамиля Асильдарова». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  28. «Асильдаров вернулся в «Анжи», подписав контракт сроком на год». championat.com. 2017 թ․ փետրվարի 2.
  29. «Шамиль». Официальный сайт ФК «Химки» (со ссылкой на журнал «Ислам»). 2005 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  30. «Шамиль Асильдаров: «Нравилось играть у Павла Яковенко»». Официальный сайт ФК «Анжи». 2008 թ․ ապրիլի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շամիլ Ասիլդարով» հոդվածին։