Շամյանք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խութ-Բռնաշենի գավառակում[1]։ Գտնվում էր գավառակի հյուսիս-արևմուտքում՝ Խութ գետակի մոտ։

Գյուղ
Շամյանք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽութ-Բռնաշենի գավառակ
Այլ անվանումներՇամիան, Շամիանք, Շամիյանկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունշամյանքցի
Ժամային գոտիUTC+3

Շամյանքն ուներ պտղատու ընդարձակ այգիներ։

Պատմություն խմբագրել

Եղել է զուտ հայաբնակ գյուղ։ 1905 թվականին քրդերը գյուղը գրավել են։ 1908 թ.-ին հայ բնակիչներ Խնուսից և Մանազկերտից վերադարձել են իրենց հայրենի գյուղ։

Բնակչություն խմբագրել

1910 թվականին ուներ 13 տուն հայ բնակիչ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բիթլիսի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 71

Աղբյուրներ խմբագրել