Շամբալա (մուլտֆիլմ)
Շամբալա (ռուս.՝ Шамбала), ռուսական մուլտֆիլմ, որը ստեղծել է ռեժիսոր Անդրեյ Կոլպինը 2004 թվականին, «Մաստեր-ֆիլմ» կինոընկերությունում։ Ֆիլմը մասնակցել է Անիմացիոն ֆիլմերի ռուսական բաց փառատոն մրցույթային նախագծին 2005 թվականին[1], արժանացել է երկու դիպլոմի. «անհաղթ սիրո գաղափարը մարմնավորելու համար»[2]` XIV միջազգային «Ոսկե դյութազն» կինոֆորումում[3] և «արտահայտչական ոճի համար»` անիմացիոն կինոյի VIII միջազգային «Անիմաևկա» փառատոնում[4]։
Տեսակ | առասպել |
---|
ՍյուժեԽմբագրել
Տղան լաստանավով լողում էր գետի վրայով, բայց հանկարծ կորցնում է հավասարակշռությունը և ընկնում է գետը։ Որսորդ հայրը շտապում է օգնության, բայց տղային օգնում է ոչ հեռվում գտնվող կուղբը։ Փրկված երեխան կուղբին հիշեցնում է իրենից բաժանված որդուն, որի հետ նա հաճախ էր ժամանակ անցկացնում, որի համար կրծում էր տարբեր փայտե իրեր։ Որոշելով տղային սարքել տիկնիկ` կուղբն իր վրա է կրում կուղբական գյուղի ողջ զայրույթը և տեղափոխում է սրբազան ջրփոս։ Ավագանու կողմից կախարդական բառերն արտաբերելուց հետո մերժվածը տեղափոխվում է մի այլ տարածություն` դառնալով «Պինոկիոյի արկածների» Ջեպետոն, իսկ նրա «Պինոկիոն» դառնում է կուղբ, բայց նույնիսկ այդ հանգամանքը չի ստիպում նրանց հուսահատվել։ Մի քիչ ժամանակ է անցնում մյուս կուղբերն էլ` սկսած ավագանուց, գալով սրբազան ջրափոսի մոտ, հետևում են ոչ վաղուց մերժվածին։
ՀեղինակներԽմբագրել
Ռեժիսոր | Անդրեյ Կոլպին |
Սցենարիս հեղինակ | Անդրեյ Կոլպին |
Նկարիչներ | Սերգեյ Բրատերսկի, Թամարա Կոլպինա, Անդրեյ Կոլպին, Ժաննա Մարշևա, Ի․ Դորոշենկո |
Անիմատորներ | Անդրեյ Կոլպին, Սերգեյ Բրատերսկի, Սերգեյ Գորդեև |
Օպերատոր | Սերգեյ Գորդեև |
Պրոդյուսրներ | Ալեքսանդր Գերասիմով, Վյաչեսլավ Մյասով |
Կոմպոզիտոր | Իլյա Չիտաշվիլի |
Հնչյունային օպերատորներ | Ելենա Կորովկինա, Օլգա Իգնատովա |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Конкурсная программа (Суздаль, 2005 г.). Официальный сайт Открытого российского фестиваля анимационного кино.
- ↑ Призы от «Золотого витязя».1.06.2005
- ↑ Итоги Кинофорума «Золотой Витязь»: анимационные фильмы. REGNUM за 31 мая 2005 год.
- ↑ Менделева, Ирина Ворона Лукерья — звезда экрана. «Союз. Беларусь-Россия» № 233 (22 сентября 2005).
Արտաքին հղումներԽմբագրել
- «Շամբալան» Archived 2020-08-14 at the Wayback Machine. «Մաստեր–ֆիլմի» պաշտոնական կայքում