Շաղագոմք

Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի գավառ

Շաղագոմք (Շատգոմք), գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի կազմում[1][2]։

Աշխարհագրություն խմբագրել

Շաղագոմք կամ Շատագոմք գավառը գտնվել է Տայք նահանգի Ոքաղե գավառից հարավ-արևմուտք, եփրատի վտակ Սարչամայի վերին հոսանքում (այժմ՝Էրզրումի վիլայեթի Օվաջըկ վիճակ)։ Մովսես Խորենացին այն անվանում է «անապատ և հովանաւոր տեղիք»։

Պատմություն խմբագրել

Ըստ Խորենացու այստեղ իր առաջին աշակերտներին է ուսուցանել Մեսրոպ Մաշտոցը։ Ղազար Փարպեցի Շաղագոմքը հիշատակում է Վահանանց պատերազմի(481-484) առնչությամբ.Վահան Մամիկոնյանը ամրանալով Շաղագոմքում, պայքարել է պարսից զորավար Հազարավուխտի ուժերի դեմ։ Հետագա աղբյուրներում Շաղագոմքի մասին տեղեկություններ չեն հանդիպում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Շաղագոմք
  2. Հայկական համառոտ հանրագիտարան, Հատոր 4, Երևան, 2003