Իսմայիլ I
Իսմայիլ I (հուլիսի 17, 1487[1][2][3][…], Արդաբիլ, Իրան[4] - մայիսի 23, 1524[1][2][3], Արդաբիլ, Իրան[4]), Իրանի շահ 1502 թվականից։ Սեֆյանների դինաստիայի հիմնադիրը։ Արդաբիլի շեյխ Սեֆի-էդ-Դինի սերունդներից։ Կըզլբաշ ցեղերի օժանդակությամբ գրավել է Ադրբեջանը և 1502 թվականին Թավրիզում հռչակել կըզլբաշների պետության հիմնադրումը։ 1503-1510 թվականներին իրեն է ենթարկել Հայաստանը, ամբողջ Իրանը, արաբական Իրաքը, Միջին Ասիայի մի մասը։ Շիիզմը հայտարարել է պետական կրոն և թշնամական դիրք գրավել Թուրքիայի նկատմամբ։ 1514 թվականին Չալդրանի ճակատամարտում Իսմայիլի պարտությունից հետո Հայաստանի արևմտյան մասը, Քրդստանը և Իրաքը անցել են Թուրքիային։ Հալածելով սուննի մուսուլմաններին՝ համեմատաբար մեղմ է եղել քրիստոնյա հպատակների նկատմամբ, հաստատել է հայոց եկեղեցու հողատիրական իրավունքներն ու հարկային արտոնություններ շնորհել հայ հոգևորականությանը։ Իսմայիլ հովանավորել է ներքին և արտաքին առևտրի, արհեստների զարգացումը, գիտության և արվեստի գործիչներին։ Մեզ հասել է Իսմայիլի պարսկական և ադրբեջանական բանաստեղծությունների դիվանը՝ «Խաթայի» ստորագրությամբ։
Իսմայիլ I | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | հուլիսի 17, 1487[1][2][3][…] |
Ծննդավայր | Արդաբիլ, Իրան[4] |
Մահացել է՝ | մայիսի 23, 1524[1][2][3] (36 տարեկան) |
Վախճանի վայր | Արդաբիլ, Իրան[4] |
Արդաբիլ և Շեյխ Սաֆի ալ-Դինի դամբարան | |
Երկիր | ![]() |
Տոհմ | Սեֆյաններ |
գերիշխան, բանաստեղծ, գրող, միապետ և զորավար | |
Հայր | Շեյխ Հեյդար |
Մայր | Halima Begum? |
Երեխաներ | Թահմասպ I, Էլկաս Միրզա, Սամ Միրզա, Բահրամ Միրզա, Փարիխան սուլթան և Մահինբանու սուլթան |
Հավատք | իսլամ և շիա իսլամ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Исмаил I // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 398)։ |